Design a site like this with WordPress.com
Get started

«Մանկական երգչախումբ — նվագախումբ» նախագիծ

Մասնակիցներ՝ 1 — 3-րդ դասարանների երաժշտության ընտրությամբ գործունեության խմբեր

Իրականացման ժամանակահատվածը՝ ուսումնական տարվա ընթացքում

Մշտական գործունեություն՝ շաբաթական երկու պարապմունք` երկու ժամ տևողությամբ

Նպատակ՝

Երեխաների մոտ զարգացնել հարմոնիկ լսողություն, արթնացնել գեղագիտական զգացողություններ, ծանոթացնել հայ և համաշխարհային երգչախմբային և գործիքային արվեստին։ Բազմակողմանի զարգացում` թատրոն, երգեցողություն, նվագակցություն, ստեղծագործելու ունակություն։

Իրականացման միջավայր՝

Հարմարավետ լսարան՝ նստարաններով, կահավորված երաժշտական գործիքներով՝ մասնավորապես դաշնամուրով:

Անհրաժեշտ նյութեր/գործիքներ՝

Երաժշտական գործիքներ (փողային, հարվածային գործիքներ, ծնծղաներ և այլն, ինքնաշեն շրխկան-հարվածայիններ, երաժշտական գործիքներ):

Մեթոդներ. համագործակցային, խմբային, հետազոտական, այլ

Ռուբրիկների օգտագործում, դպրոցի երաժշտական խմբի հետ մշտական կապի ապահովում:

Նախագծի բովանդակությունը/նկարագրությունը

Փոքրիկ երգիչներից ստեղծել երգչախումբ, որը կկարողանա կատարել խմբերգեր՝ ուղեկցելով շրխկան, հարվածային նվագարանների ռիթմիկ նվագակցությամբ: Ինչպես նաև կկարողանա բեմականացնել՝ բովանդակությունից բխող, կերպարային, շարժումներով:
Երաժշտաթատերական և նվագախմբային արվեստը սովորողներին տալիս է դրսևորվելու և կայանալու հնարավորություն:

Նախագծի իրականացման ընթացքը

Ծանոթացում երգչախմբի, փոքրիկ երգիչների ձայների հետ: Կատարել շնչառական վարժություններ, ներկայացնել բերանի ապարատի՝ արտիկուլացիայի ճիշտ աշխատանքը, կատարել ձայնավարժություններ: Կատարել ֆիզիկական վարժություններ, որոնք կնպաստեն ճիշտ կեցվածք ձեռք բերելուն:

Երաժշտական տերմիների հետ ծանոթացում, ստեղծագործության վերլուծություն, կատարողական հմտությունների ցուցադրում:
Ստեղծագործության ուսուցում և կատարում:

Ծանոթացում երաժշտական գործիքներին, ուսումնասիրություն: Եղած նվագարաններից ընտրության կատարում:

Նախագծի ակնկալվող արդյունքը

Սովորողը կկարողանա նվագել, հարվածել, շրխկացնել իր ընտրած նվագարանը, համատեղ կատարել նագակցություն, նյութը ներկայացնել խաղային, փոքր բեկանացմամբ: Կզարգանա երգչային կատարողականությունը, բեմական կեցվածքը, հնչերանգների արտասանումը:

Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում

Արդյունքները կհրապարակվեն բլոգում, կներկայացվի յուրաքանչյուր օրվա կատարված աշխատանքը, որոշ կատարումներ կտեղադրվեն ենթակայքում:

Երաժշտության ընտրությամբ գործունեության խմբերի երգացանկ 

1-ին դասարան

Հայկական՝

  1. Թռի, թռի — մանկախաղաց թռնոցի
  2. Լորիկ
  3. Գութանը հաց եմ բերում
  4. Հասուն կեռասներ
  5. Տու՛ն արի,տու՛ն
  6. Իմ չինարի յարը
  7. Նախշուն աշուն
  8. Եկեք պար մի բռնենք
  9. Անու ՜ շ, անու ՜ շ

Ռուսական՝

  1. Тайна Коко — Песня Безумца

Աֆրիկյան՝

  1. Moliba makasi
  2. Ging ging gooli

Անգլերեն `

  1. The Planet Song for Kids
  2. We are the world
  3. You are my sunshine 
  4. Im a little teapot

Չինական`

  1. Ni wa wa 

Ֆրանսերեն` 

  1. Trois Petits Chats

Բազմաձայն ստեղծագործություններ

  • Գարնան կարոտ – Վ. Ա. Մոցարտ 
  • Կոլոտ էր, խորոտ էր — Մ. Եկմալյան
  • Ես սիրեցի — Թ. Ալթունյան
  • Ամպելա ա, թոն չի գալիս — Է. Հովհաննիսյան
  • Մանդր անձրև, թուխ ամպեր — Է. Հովհաննիսյան
  • Սուրբ Ծննդեան շարական՝ «Քրիստոս ծընավ»
  • Ալագյազ բարձր տեղ ա — Ք. Կարա-Մուրզա
  • Զուլո — Ա. Մայիլյան
  • Երկու կատվի երկխոսություն — Ջ. Ռոսսինի(Duetto buffo di Due Gatti)
  • Ուրախության ձոներգ — Լ.Բեթհովեն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s