Design a site like this with WordPress.com
Get started

«Քնի կազմակերպումը նախակրթարանում. նանիկների գործիքային, վոկալ կատարում» նախագիծ

Արթուր Շահնազարյան «Հայ ժողովրդական օրորոցայինները»

Կրթահամալիրի նախակրթարաններում քնի կազմակերպումը ուղեկցվում է օրորոցայինների, նանիկների կատարմամբ («Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակ): Ժամանակ առ ժամանակ մեր երաժիշտների, ծնողների կողմից խմբերում դրանք հնչում են կենդանի կատարմամբ (վոկալ, գործիքային):

«Քնի կազմակերպումը նախակրթարանում. նանիկների գործիքային, վոկալ կատարում» նախագիծ

Նպատակ՝

սաների երաժշտական ընկալունակության զարգացում

Խնդիրներ`

  • հայ ազգային նանիկների, գործիքային կատարման համար քնի ուղեկցման համապատասխան երաժշտության ընտրություն
  • նյութի յուրացում
  • փորձնական կատարում խմբերում
  • ժամանակացույցով ամեն օր նանիկների, այլ երաժշտական քնի համապատասխան ստեղծագործությունների գործիքային կատարում նախակրթարանի խմբերում

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

  • կատարողը պետք է օժտված լինի օրորոցային երգելու համապատասխան ձայնով
  • կարողանա լավ տիրապետել երաժշտական այն նվագարանին, որով կատարելու է ստեղծագործությունները
  • սաները լինեն ուշադիր ունկնդրել

Նախագծի ընթացքում նախատեսվում է`

  • դաստիարակել ուշադիր ունկնդիր
  • ստեղծել կատարող — ունկնդիր կապ

Միջավայրը՝

Քոլեջի, Հյուսիսային դպրոց — պարտեզի նախակրթարանի խմբեր

Անհրաժեշտ գործիքներ՝

  • վոկալ գրագետ երգեցողություն
  • օկարինա, շվի

Կիրառվող մեթոդները՝

համագործակցային, խմբային , հետազոտական-որոնողական

Ուսումնական գրականություն, այլ ռեսուրսներ

  • օրորոցայինների նոտաներ
  • երաժշտական համապատասխան ստեղծագործություններ
  • այլ (ուսումնական ֆիլմ, մուլտֆիլմ, տեսանյութ, տեսադաս…)

Նախագծի իրականացման ընթացքը՝

Ուսումնասիրել արդեն եղած հայ ազգային նանիկները, կատարման համար ընտրած երգերը սովորել, կատարել: Գործիքային կատարման համար ընտրել այնպիսի ստեղծագործություններ, որոնք կնպաստեն սաների խաղաղ, հանգիստ քնելուն: Սովորել, փորձնական կատարել խմբերում, ապա կազմել ժամանակացույց՝ ամենօրյա կատարման համար:

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ), համագործակցություններ, կրթական փոխանակումներ՝

Համագործակցելով կրթահամալիրի մյուս դպրոց — պարտեզների հետ, նախագիծը կարող է իրականացվել նաև համագործակցող կողմի նախակրթարանների խմբերում:

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները

  • նյութերի ձայնագրում
  • այլ կատարողների ներառում

Նախագծի ամփոփում, գնահատում 

  • սանը կարողանում է ուշադիր ունկնդրել
  • քնում է ստեղծագործությունների կատարման ընթացքում
  • ունկնդրումը նպաստում է սաների երաժշտական ընկալունակության զարգացմանը
  • ստեղծվում է քնի կազմակերպման ընթացքում հնչելու երաժշտական փաթեթ

Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում

Նախագծի արդյունքները տեսագրվում, ձայնագրվում են կրթահամալիրի ձայնադարանում, լուսաբանվում ենթակայքերում, գլխավոր կայքում:

Նախագծի հեղինակներ՝ Մարինե Մկրտչյան, Արմենուհի Սոկրատունի

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s