Design a site like this with WordPress.com
Get started

    Ծրագիր՝  «Երաժշտության ընտրությամբ գործունեությունը 1 — 3-րդ դասարաններում»

    Ծրագիր՝  «Երաժշտության ընտրությամբ գործունեությունը 1 3-րդ դասարաններում»

Նպատակ

  • սովորողների երաժշտական կրթում
  • նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում

Խնդիրները

  • երաժշտական լսողության, ունակությունների զարգացում
  • ինտոնացիոն մաքուր երգեցողություն
  • երաժշտական գրագիտություն
  • երաժշտարվեստի  զարգացում (երգչախումբ և հարվածային պարզագույն գործիքների նվագախումբ)
  • ստեղծագործական երևակայության զարգացում (փոքր մեղեդիների, ռիթմիկ պատկերների ստեղծում)
  • գեղագիտական ճաշակի ձևավորում
  • երաժշտություն ունկնդրելու կուլտուրայի ձևավորում

Գործունեության ձևերը

Երգեցողություն (անհատական, խմբային՝ երգչախումբ)

  • ինտոնացիոն մաքուր երգեցողության մշակում
  • երաժշտական ունակությունների՝ լսողության զարգացում
  • երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում
  • երգի կերպարային զգացողություն
  • ճիշտ շնչառություն
  • ձայնի դրվածք
  • երաժշտական հիշողություն

Ունկնդրում

Ունկնդրվող նյութերը ենթադրում են.
 — երաժշտական, գեղագիտական ճաշակի ձևավորում
 — ազգային, հոգևոր և համաշխարհային դասական լավագույն ստեղծագործությունների  իմացում լսողության միջոցով

Նվագակցություն «բնական», հարվածային և շրխկան նվագարաններով

«Բնական», հարվածային և շրխկան նվագարաններով նվագակցում են

  • կատարվող երգը
  • ունկնդրվող նյութը

Ուսումնական միջավայր

Երաժշտության ընտրության դասընթացը կազմակերպվում է առարկայի առանձնահատկություններին համապատասխանող, պահանջները բավարարող ուսումնական միջավայրում`

  • երաժշտության դասասենյակ (տարածք),
  • գրադարան

Ուսումնական կաբինետը (տարածքը), որտեղ իրականացվում է երաժշտության ընտրության դասընթացը, պետք է հագեցած լինի հետևյալ միջոցներով.

  • ուժեղացուցիչ , որը պետք է ապահովի մաքուր և համապատասխան ուժգնության հնչողություն,
  • դաշնամուր, պետք է լինի լարված, աշխատունակ (անթույլատրելի է լարվածքից ընկած, որոշ ստեղների անաշխատունակ վիճակը):

4. Շրխկան, հարվածային, երաժշտական նվագարաններ.

ա. նվագակցություն (ուսուցանված երգին,  ունկնդրվող նյութին, բառախաղին),
բ.  նվագարանով աշխատելու ունակություն և հմտության ձեռք բերում:

Դասընթացը յուրացնելուց հետո սովորողը կարող է

  • երգել մաքուր ինտոնացիայով
  • կատարել բազմաձայն ռիթմիկ վարժություններ
  • կատարել խմբերգեր՝ ուղեկցելով շրխկան, հարվածային նվագարանների ռիթմիկ նվագակցությամբ
  • կարողանա բեմականացնել՝ բովանդակությունից բխող, կերպարային, շարժումներով
  • երաժշտական ստեղծագործություններն ինքնուրույն նվագակցել «բնական», հարվածային և շրխկան նվագարաններով՝ ստեղծելով տարբեր ռիթմիկ պատկերներ
  • լսողությամբ իմանալ ունկնդրվող ստեղծագործությունը, հեղինակին
  • ստեղծել փոքրիկ մեղեդիներ
  • լինել ուշադիր ունկնդիր

Ծրագրի հեղինակներ՝ Մարինե Մկրտչյան, Արմենուհի Թամոյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s