Design a site like this with WordPress.com
Get started

Մանկավարժական ճամբար Արատեսում

Մանկավարժական ճամբար Արատեսում

Հոկտեմբերի 8-ին  Երևանից շարժվեցինք Դեպի Եղեգնաձոր – Արատես ՝ Երևան – Արտաշատ – Երասխ – Գետափ – Շատին – Արտաբույնք – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով: Արտաբույնքում կանգ առանք ու ոտքով բարձրացանք Սմբատաբերդ: Իջանք Եղեգիս՝ շարունակելով ճանապարհը դեպի Արատես:

Արատեսում երեկոյան վառարանի շուրջ ծանոթացանք միմյանց հետ՝ երգով, ուրախ պատմություններով, բարձր տրամադրությամբ:

Հաջորդ օրը առավոտից աշխուժություն էր տիրում՝ բերքահավաք էր: Նախ ծանոթացանք Արատեսի տեղանքին, մեղուներին, ապա սկսեցինք հավաքել հասած խնձորները: Բեքահավաքին հաջորդեց քայլարշավը, որի ընթացքում որոշեցի Թեհմինեի հետ բարձրանալ դիմացի սարը: Քանի որ սարը անանուն էր, որոշեցինք սարին անվանել «Հոգի ազատության»: Ի՜նչ տեսարան վերևից՝ աննկարագրելի գեղեցկություն, չքնաղ բնություն:

Երեկոյան խարույկի շուրջ երգեցինք ու պարեցինք մեր և Արևմտյան դպրոցի ճամբարական խմբերով՝ հա՛մ ուսուցանեցինք, հա՛մ կատարեցինք:

https://www.youtube.com/watch?v=B7yBDqPo3Aw

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s