Այսօր մեկնարկեց դեպի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մուտքի ճամբարը։
Առավոտյան հյուսիսային դպրոցի նախակրթարաններում կատարեցի երգի ուսուցման ընթացքը`խաղողաքաղի ծեսի վերաբերյալ։
Պարապմունք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում ընկեր Ալիսի գլխավորությամբ։
Շատ սիրելով կավագործությունը միշտ ցանկացել էի ինքս պատրաստել ինչ-որ բան,և դա այսօր իրականացավ,ավարտին հասցրած աշխատանքը կտեղադրեմ հաջորդ դասին։
Մանկավարժական զրույց Գևորգ Հակոբյանի հետ։
Ընկերական ջերմ մթնոլորտում էլ կայացավ մեր զրույցը,որի ընթացքում ավելի լավ ճանաչեցինք մեկս մյուսին։
Ընդմիջմանը հյուրասիրություն գեղեցիկ և հաճելի։
Իսկ քանի որ ես երգում եմ Հարություն Թոփիկյանի անվան ուսուցչական երգչախմբում,իմ օրը շարունակեցի Մայր դպրոցում։
Իսկ վաղը իմ մուտքի ճամբարի օրակարգը կանցնի Հառիճավանքում։
Թողնել պատասխան