Design a site like this with WordPress.com
Get started

«Ուսումնական ճամփորդություն Արամ Խաչատրյան տուն — թանգարան» նախագիծ

images

«Ուսումնական ճամփորդություն Արամ Խաչատրյան տուն — թանգարան» նախագիծ

Նախատեսված է՝

Քոլեջի 1 — 3-րդ կուրսերի ուսանողների համար

Իրականացման տևողությունը՝

Նոյեմբեր ամսին (օրը կնշվի)

Նպատակը՝

Հանդիպում հայ բարձրարժեք դասական երաժշտություն ստեղծող երգահանների հետ (կյանքը, ստեղծագործությունները, դրանց առանձնահատկությունը, մշակութային արժեքը)

Խնդիրները `

  • մոտիկից իմանալ հայ համաշխարհային ճանաչում ունեցող երգահանին՝ կյանքը, նրա մարդ տեսակը,  ստեղծագործությունները
  • Ա. Խաչատրյանի երաժշտության առանձնահատկությունների բացահայտում
  • ստեղծագործությունների իմացում
  • ստեղծագործությունների միջոցով հաղորդ լինել ազգային երաժշտության ներթափանցմանը դասական երաժշտության մեջ

Մասնակիցների նախնական կարողություններ, հմտություններ՝

  • ազգային, դասական երաժշտության իմացություն
  • ունկնդրելու, երաժշտությունն ընկալելու կարողություն
  • Արամ խաչատրյանի մասին տեղեկացված, ստեղծագործություններն իմացող մասնակից

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

Ուշադիր, բանիմաց մասնակիցներ, ովքեր այցելությունից հետո ավելի խորը կուսումնասիրեն Արամ Խաչատրյանի թողած երաժշտական ժառանգությունը

Միջավայրը՝

Արամ Խաչատրյանի տուն — թանգարան

Կիրառվող մեթոդները՝

Համագործակցային, խմբային, հետազոտական-որոնողական գործունեություն, որի արդյունքում մասնակիցները կիմանան, ծանոթ կլինեն

  • Արամ Խաչատրյանի  գործունեությանը, ստեղծագործություններին
  • նախօրոք կունկնդրեն «Գայանե», «Սպարտակ» բալետները, կոնցերտներ՝ դաշնամուրի, ջութակի, թավջութակի համար, սիմֆոնիաներ, երաժշտություն՝ գրված ֆիլմերի համար, այլ ստեղծագործություններ

Նախագծի իրականացման ընթացքը 

Մասնակիցները ծանոթանում են Արամ Խաչատրյանի ապրած կյանքի, ստեղծագործությունների հետ, իրենց տպավորություններն են կիսում երաժիշտ դասավանդողի, դասընկերների հետ, քննարկում են:

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդությունը՝

Ուսումնական ճամփորդություն Արամ Խաչատրյանի տուն — թանգարան

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները

Հաճախել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կատարվող համերգներին

Նախագծի ամփոփում , գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)

  • արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)
  • գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ………)

Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում

Պատասխանատուներ՝ Մարինե Մկրտչյան, Արմենուհի Թամոյան

Նյութեր ունկնդրման, դիտման համար

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s