«Ազգային նվագարաններ» նախագիծ
Նախատեսված է
Կրտսեր դպրոցի սովորողների համար
Մասնակիցներ՝
1 — 3-րդ դասարանների սովորողներ
Իրականացման տևողությունը՝
2021 — 2022 ուստարվա ընթացքում
Նպատակը՝
ազգային մշակույթի յուրացում,որոշ գործիքների տիրապետում(շվի,հարվածայիններ և այլն):
Խնդիրները `
- հայ ազգային նվագարանների իմացում
- նվագարանը հնչողությամբ ճանաչելու կարողություն
Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝
Մասնակիցներն իմանան՝ ինչ է երաժշտական նվագարանը, նվագարանների խմբերը (լարային, փողային, հարվածային, ստեղնաշարային)
Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)`
Ազգային նվագարանների ճանաչում, տարբերում:
Անհրաժեշտ գործիքները՝
Համացանց, համապատասխան գրականություն, հարցազրույց՝ ձայնագրություն, տեսագրություն,երաժշտական գործիքներ
Կիրառվող մեթոդները՝
Համագործակցային, խմբային, հետազոտական-որոնողական
Նախագծի իրականացման ընթացքը՝
Համացանցից գտնել տեղեկություն հայ ազգային նվագարանների մասին՝ շվի, սրինգ, բլուլ, զուռնա, դուդուկ, պարկապզուկ, սազ, քամանչա, թառ, քանոն, այլ: Իմանալ նրանց դերը հայ ազգային երաժշտական մշակույթում: Գտնել տեղեկություն հայ հայտնի երաժիշտ կատարողների մասին, ծանոթանալ նրանց գործունեությանը, ունկնդրել կատարումները:
Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները
Ուսումնաճանաչողական, հետազոտական (հանդիպում, հարցազրույց և այլն), տեղեկատվական, ամփոփում, համերգ
Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները
Նոր համագործակցություններ, կապեր, ազգային նվագարանին տիրապետելու ցանկություն
Նախագծի ամփոփում , գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)
- արդյունքներ
- գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ)
Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում
Հետազոտական աշխատանքի արդյունքը հրապարակվում է բլոգում, ուսումնական ենթակայքերում, կայքերում, սոցիալական ցանցերում՝ պատում, տեսահոլովակ:
Թողնել պատասխան