Design a site like this with WordPress.com
Get started

Ամանորի ուսումնական երգերի փաթեթ

Վայր` Քոլեջի,հյուսիսի պարտեզներ

Մասնակիցներ` 2-ից — 6 տարեկան խմբեր,ծնողներ,դասավանդողներ

Ուսումնական երգերի տեքստեր՝

Ամանորյա երգեր

ՓԱԹ, ՓԱԹ, ՓԱԹԻԼՆԵՐ

Ամպը բացեց դուռը մեծ,
Փաթիլները թափվեցին,
Երգով, պարով, ծիծաղով
Ճյուղերին նստոտեցին:

Կրկներգ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

Քամին եկավ պարելով,
Փաթիլին խուտուտ տվեց,
«Հա, հա, հա, հա» երգելով՝
Փաթիլներին թռցրեց:

Կրկներգ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

Իրար վրա շարվեցին,
Մի մեծ բլուր կազմեցին,
Քամին սուլեց, պտտվեց,
«Փաթիլներով պար» բռնեց:

Կրկներգ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

ԲԱՍԵՆ ԲԱՐԻ

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

ՏՈՆԱԾԱՌ ՋԱՆ

Տոնածառ ջան, տոնածառ
Ի՜նչ սիրուն ես ու պայծառ,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:

Կարմիր աստղ գագաթին,
Ծառի տակ՝ Ձմեռ պապին,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:

ԱՅ ՔԵԶ, ԱՅ ՔԵԶ ՏՈՆԱԾԱՌ

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

Քաղցր չամիչ, համեղ նուշ,
Տանձ ու խնձոր քաղցրանուշ,
Չրեր մրգեր, դեղձ ու նուռ ,
Ու մի կոկոս անչափ լուռ:

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

Գաթա ու տորթ ենք բերել,
Փայլուն խաղող ենք շարել,
Երգեր հազար, հազար միրգ,
Քեզ ականջօղ ենք արել:

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Մրգով, գաթով, շատ համեղ,
Տանածառ ես, թե սկուտեղ:

Նոր տարվա հանդես

Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես,

նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես,

Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,

դիմակներ պես-պես, դիմակներ:

Հյուր կգա շուտով ձմեռ պապին,

Ներս կգա` մեծ պարկը շալակին,

Ձյունանուշն էլ` երգը շուրթերին,

Շուրջը կխմբի ժիր մանուկներին:

Թիկ թակ մանուկներ մեծ շրջան բացեք,

մեծ շրջան բացեք, մեծ շրջան բացեք,

Ինչպես զանգակներ, զանգակներ ուրախ,

երգով ու պարով զնգացեք:

Զարդարել ենք մենք եղևնին պայծառ,

Տոնածառը մեր, տոնածառը մեր,

Դուրսը`ձյուն-ձմեռ, իսկ ներսում պայծառ,

Իսկ ներսում` անթիվ ծաղիկներ:

Զանգակներ տարբերակ 1

Ուրախ ենք այսօր,
Երգում ենք նորից,
Արևն է ժպտում,
Բարձր երկնքից։
Ուրախ ենք այսօր,
Երգում ենք նորից,
Արևն է ժպտում,
Բարձր երկնքից։

Կրկներգ
Զանգակներ, Զանգակներ
Բարի զանգակներ,
Միշտ հնչեք, ղողանջեք
Բարին ավետեք։
Ձեր ուրախ ղողանջով
Կանչում եք, կանչում
Աշխարհին ձեր ձայնով
Խինդ եք պարգևում։

Եղել է այդպես,
Այդպես կլինի,
Բարին է հաղթել,
Ու միշտ կհաղթի։
Եղել է այդպես,
Այդպես կլինի,
Բարին է հաղթել,
Ու միշտ կհաղթի։

Կրկներգ
Զանգակներ, Զանգակներ
Բարի զանգակներ,
Միշտ հնչեք, ղողանջեք
Բարին ավետեք։
Ձեր ուրախ ղողանջով
Կանչում եք, կանչում
Աշխարհին ձեր ձայնով
Խինդ եք պարգևում։

Թող միշտ ղողանջի
Զանգը մանկության,
Եվ միշտ թևածի
Երգը ցնծության։
Թող միշտ ղողանջի
Զանգը մանկության,
Եվ միշտ թևածի
Երգը ցնծության։

Կրկներգ
Զանգակներ, Զանգակներ
Բարի զանգակներ,
Միշտ հնչեք, ղողանջեք
Բարին ավետեք։
Ձեր ուրախ ղողանջով
Կանչում եք, կանչում
Աշխարհին ձեր ձայնով
Խինդ եք պարգևում։
Զանգակներ, Զանգակներ
Բարի զանգակներ,
Միշտ հնչեք, ղողանջեք
Բարին ավետեք։
Ձեր ուրախ ղողանջով
Կանչում եք, կանչում
Աշխարհին ձեր ձայնով
Խինդ եք պարգևում։

Տարբերակ 2

Մաղում է ձյունը

Սարերի վրա,

Իսկ Ձմեռ պապը՝

Սահնակի վրա:

Դեպի մեզ կգան

Նախշուն եղնիկներ՝

Քաշելով սահնակը՝

Վրան խաղալիքներ:

Զանգակներ, զանգակներ,

Սիրուն զանգակներ,

Թող հնչեն անդադար

Նոր տարվա գիշեր:

Զանգակներ (տարբերակ 3)

Ուրախ ենք այսօր,
Երգում ենք նորից,
Արևն է ժպտում,
Բարձր երկնքից։
Ուրախ ենք այսօր,
Երգում ենք նորից,
Արևն է ժպտում,
Բարձր երկնքից։

կրկներգ։

Զանգակներ, զանգակներ,

Սիրուն զանգակներ,

Թող հնչեն անդադար,

Նոր Տարվա գիշեր։

Մաղում է ձյունը

Սարերի վրա,

Իսկ Ձմեռ պապը`

Սահնակի վրա։

կրկներգ։

Ավետիսներ`

  • Ավետիս(տարբերակ 1)
  • Ավետիս(տարբերակ 2)
  • Քրիստոս ծընավ(տարբերակ 1)ծնողներ
  • Քրիստոս ծընավ(տարբերակ 2)

Բառեր`

Քրիստոս ծընավ

Քրիստոս ծընավ և հայտնեցավ։(3×)

Այսօր տոն է սուրբ Ծննդյան,ավետիս

Տյառըն մերո և հայտնության,ավետիս։

Այսօր արևն արդարության,ավետիս

Երևեցավ ի մեջ մարդկանց,ավետիս։

Այսօր սուրբ Կույսն անապական,ավետիս

Ծնավ եբեր զանմահ Արքայն,ավետիս։

Ավետիս — Հայկական ժողովրդական

Այսօր տոն է Սուրբ ծննդեան,ավետիս,

Քրիստոս ծնավ և հայտնեցավ,ավետիս։

Ամեն տարի հասնինք բարով,ավետիս,

Երկար կյանքով,առողջ անձով,ավետիս,

Մի’ կենաք հետ մարդու խռով,ավետիս,

Եվ մի’ նայիք խիստ խոժոռով,ավետիս։

Ողորմություն արեք սիրով,ավետիս,

Եվ խոսեցեք անուշ լեզվով,ավետիս,

Որ մենք զձեզ օրհնենք սիրով,ավետիս,

Որ դուք մնաք երկար ամով,ավետիս։

Ձեր հեռավորք գային շուտով,ավետիս,

Եվ ձեր ոչխարը`հոտերով, ավետիս,

Կարասը ձեր լցվի գինով,ավետիս,

Եվ տունը ձեր`շեն բարիքով,ավետիս։

Ավետիս

Այսօր տոն է սուրբ ծընընդյան,ավետիս,

Ձեր սընդուկներ լեցվին հացով,ավետիս,

Ձեր ոչխարներ գային ջոկով,ավետիս,

Ձեր կարասնին լեցվին գինով,ավետիս,

Ձեր քոցոնին գային ջոկով,ավետիս,

Ձեր խորոզնին կանչեն ձենով,ավետիս,

Ձեր ճուկն ու թաս երթան ու գան,ավետիս,

Ծառ խընկենի,արմավենի,ավետիս,

Ձեր մանչերուն Աստված օրհնե,ավետիս:


Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s