Design a site like this with WordPress.com
Get started

Ամանորի ծես.5 տարեկաններ.Նախագիծ

Վայր՝Հյուսիսային դպրոց-պարտեզ

Ժամանակահատված՝դեկտեմբեր,2021

Համագործակցություն Հասմիկ Մաթևոսյանի հետ

Մասնակիցներ՝հյուսիսայի դպրոց՝նախակրթարանի սաներ,5 տարեկաններ (1 խումբ),ծնողներ,դասավանդողներ:

Նպատակ՝Նախակրթարանի սաններին փոխանցել Հայկական ազգային Ամանորի ծեսի պատմությունը:Ինչպես են նշել մեր նախնիները և ինչպես ենք նշում մենք:Պահպանում ենք արդյոք անցյալում կատարվող ծեսի խորհուրդը,ինչպես ենք այդ ամենը այժմ իրագործում և փոխանցում:

Խնդիրներ՝

  • Ուսումնական նյութի յուրացում
  • Ամանորի ծեսի իրագործում
  • Հեքիաթի փոխանցում

կկարողանան

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել Քոլեջի և հյուսիսային դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Ծրագիր՝

ՓԱԹ, ՓԱԹ, ՓԱԹԻԼՆԵՐ

Ամպը բացեց դուռը մեծ,
Փաթիլները թափվեցին,
Երգով, պարով, ծիծաղով
Ճյուղերին նստոտեցին:

Կրկներգ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

Քամին եկավ պարելով,
Փաթիլին խուտուտ տվեց,
«Հա, հա, հա, հա» երգելով՝
Փաթիլներին թռցրեց:

Կրկներգ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

Իրար վրա շարվեցին,
Մի մեծ բլուր կազմեցին,
Քամին սուլեց, պտտվեց,
«Փաթիլներով պար» բռնեց:

Կրկներգ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

Պոլսո ավետիս՝ «Մելքոն, Գասպար»

Մելքոն, Գասպար և Բաղդասար, ավետիս, ավետիս,
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ավետիս, ավետիս:
Եփե մայրիկ, եփե, թանիլի փլավ,
Հիմա պապան կուգա անոթի ծարավ
Հայրիկի բասթոնը տանը մնացել,
Մայրիկի աչքերը մոլոր մնացել,
Մելքոն, Գասպար և Բաղդասար , ավետիս, ավետիս,
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ավետիս, ավետիս:

Զար զընգը

Զա՛ր, զընգը, զա՛ր զընգը, թող զնգա,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր՝ լուսնակ գիշեր,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Ձյունն էկեր՝ գետին նախշել,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:

Էլի պարը բոլորավ,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Յարըս միջին մոլորավ:
Պարենք գիշեր լուսընկա:

Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

Մհեր ճութ էր

Մհեր ճութ էր,  ճթացավ,
Քյանց բարդի ծառ՝  երականացավ,
Մհեր նստեր կապույտ քուռակ
Մեջքին կապեր պողպատ, ուրագ,
Սուրբ Կարապետ տա ձեր  մուրազ
Տա ձեր մուրազ՝ Ալելույա:

Տոնածառ ջան

Տոնածառ ջան, տոնածառ
Ի՜նչ սիրուն ես ու պայծառ,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է: x2

Կարմիր աստղ գագաթին,
Ծառի տակ՝ Ձմեռ պապին,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է: x2

ԲԱՍԵՆ ԲԱՐԻ

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Նոր տարվա հանդես

Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես,

նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես,

Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,

դիմակներ պես-պես, դիմակներ:

Հյուր կգա շուտով ձմեռ պապին,

Ներս կգա` մեծ պարկը շալակին,

Ձյունանուշն էլ` երգը շուրթերին,

Շուրջը կխմբի ժիր մանուկներին:

Թիկ թակ մանուկներ մեծ շրջան բացեք,

մեծ շրջան բացեք, մեծ շրջան բացեք,

Ինչպես զանգակներ, զանգակներ ուրախ,

երգով ու պարով զնգացեք:

Զարդարել ենք մենք եղևնին պայծառ,

Տոնածառը մեր, տոնածառը մեր,

Դուրսը`ձյուն-ձմեռ, իսկ ներսում պայծառ,

Իսկ ներսում` անթիվ ծաղիկներ:

В лесу родилась ёлочка

В лесу родилась ёлочка,

В лесу она росла,

Зимой и летом стройная,
Зелёная была.
Метель ей пела песенку:
“Спи, ёлочка, бай-бай”.

Мороз снежком укутывал:”

Смотри, не замерзай!”
Теперь она нарядная

На праздник к нам пришла

И много-много радости

Детишкам принесла.

Little Snowflake

Snowflake, snowflake, little snowflake.
Little snowflake falling from the sky.
Snowflake, snowflake, little snowflake.
Falling, falling, falling, falling, falling,
falling, falling, falling, falling…
falling on my head.

Snowflake, snowflake, little snowflake.
Little snowflake falling from the sky.
Snowflake, snowflake, little snowflake.
Falling, falling, falling, falling, falling,
falling, falling, falling, falling…
falling on my nose.

Snowflake, snowflake, little snowflake.
Little snowflake falling from the sky.
Snowflake, snowflake, little snowflake.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s