Design a site like this with WordPress.com
Get started

«Երաժշտական դադար» նախագիծ

Ուսումնական ձմեռ(2021-2022 ուստարի,առցանց)

Մասնակիցներ՝1-3-րդ դասարանի երաժշտության ընտրությամբ գործունեության խմբեր

Ժամանակահատված՝դեկտեմբերի 27-հունվարի 9

Նպատակ՝

  • Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնների կազմակերպումը,ընտանեական միջավայրում,ուսումնական երաժշտական նյութերով:

Մասնակցության ուղեցույց՝

  • Ընտանիքիդ հետ միասին ընտրեք ձեր սիրելի Ամանորի և Սուրբ Ծննդյան 1-2 երգ,տեսագրեք և ուղարկեք tamoyanarmenuhi@mskh.am էլ.հասցեին:
  • Պետք է տեսագրությունները լինեն կոկիկ,գեղեցիկ հագուստներով,տոնական միջավայրում տեսանկարահանված:
  • Ներկայացված փաթեթներից բացի,ընտանեական համերգի մեջ կարող են մտնել նաև գործիքային կատարումներ, իրենց ընտրած երգերի ուղեկցությամբ:
  • Բոլոր աշխատանքները հանրայնացվելու են:

Ուսումնական նյութեր՝ըստ տարիքային խմբերի

1-ին դասարան

2-3-րդ դասարաններ

Հայերեն երգերի տեքստեր՝

ՁՅՈՒՆԸ

Ռուբեն Հախվերդյան

Ձյունը երկար սպասեց

Գիշերվա խորհրդին,

Մինչև լույսերը հանգան,

Ու ձայները լռեցին:

Ու հանկարծ գիշերվա մեջ

Ինչ-որ բան զրգնգաց,

Խենթի պես պարելով

Փաթիլներն իջան ցած:

Ձյունը գալիս է դանդաղ,

Ձյունը իր երգն է երգում,

Ձյունը իջնում է թել-թել,

Ձյունն իր հեքիաթն է պատմում:

Արծաթե թիթեռնիկներ՝

Պոկված կապույտ հեքիաթներից,

Թևածելով իջան ներքև,

Երգով լցրին քաղաքը ծեր:

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն:

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն:

Ձյունը գալիս է դանդաղ,

Ձյունը իր երգն է երգում,

Ձյունը իջնում է թել-թել,

Ձյունն իր հեքիաթն է պատմում:

Ոսկեծամ գեղեցկուհի,

Առանց քեզ ես չեմ ապրի,

Առանց քեզ ձյունը ճերմակ,

Ա՜խ, շուտով կդադարի:

Հայտնվի՛ր գիշերվա

Իրական հեքիաթում,

Որ մինչև լուսաբաց

Մեզ իր գիրկն է առնում:

Ձյո՜ւն, սպիտա՜կ ձյուն,

Մեղքերիս բե՜ր թողություն,

Սպիտակ ձյո՜ւն, իմ ճերմա՜կ քնքշություն,

Սպիտակ ձյո՜ւն, իմ ճերմա՜կ մանկություն:

Արծաթե թիթեռնիկներ՝

Պոկված կապույտ հեքիաթներից,

Թևածելով իջան ներքև,

Երգով լցրին քաղաքը ծեր:

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն:

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն:

1974թ.

Նոր տարի

Խոսքերի հեղինակ՝ Վ. Անդրեասյան

Երաժշտության հեղինակ՝ Ա. Գրիգորյան

Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է,

Այսօր ի՞նչ օր է, ասա՛,

Սպասում են, տե՛ս, այս աշխարհում բոլորը,

Այսօր ի՞նչ օր է, ասա՛,

Ինչու՞ է, որ իմ սրտում կա հիմա երգ ու պար,

Վաղուց կորած մի աշխարհ, հեռավոր մանկության լույս աշխարհ:

Գուցե կորչում է մի օր մանկությունը,

Եվ մի օրով ետ գալիս,

Եվ Նոր տարի է այդ օրվա անունը,

Նա լույսերով է գալիս,

Գալիս է նա ու թակում բոլորիս դուռը փակ,

Գալիս է նա, որ նորից հավատանք ու սիրենք, ու խնդանք:

(ԿՐԿՆԵՐԳ)

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ, Նոր տարի, մանկացրու ու փոխիր,

Մեր Նոր տարի, գալդ բարի,

Մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր:

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ, Նոր տարի, փայփայիր քո սիրով,

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ , Նոր տարի, փարատիր հույսերով:

Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է,

Այսօր ի՞նչ օր է, ասա՛,

Սպասում են, տե՛ս, այս աշխարհում բոլորը,

Այսօր ի՞նչ օր է, ասա՛,

Ինչու՞ է, որ իմ սրտում կա հիմա երգ ու պար,

Վաղուց կորած մի աշխարհ, հեռավոր մանկության լույս աշխարհ:

(ԿՐԿՆԵՐԳ)

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ, Նոր տարի, մանկացրու ու փոխիր,

Մեր Նոր տարի, գալդ բարի,

Մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր:

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ, Նոր տարի, փայփայիր քո սիրով,

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ , Նոր տարի, փարատիր հույսերով:

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ, Նոր տարի, մանկացրու, փոխիր,

Մեր Նոր տարի, գալդ բարի,

Մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր:

Ջան եղևնու  ծառ

Ջան եղևնու ծառ,

Քեզ հազար բարև,

Մեր տոնը պայծառ,

Դու ես զարդարել։

Գալիս ես հանկարծ,

Հեքիաթ հյուրի պես,

Զարդերդ կապած,

Ողջունում ես մեզ։

Լույսերի ծովում,

Մանկական խաղով,

Քո գովքն ենք անում,

Անուշիկ խաղով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s