Design a site like this with WordPress.com
Get started

«Բարեկենդան օրեր են,խելքս գլխես կորեր է…» նախագիծ

Վայր` Քոլեջի,հյուսիսի պարտեզներ

Մասնակիցներ` 2-ից — 5 տարեկան խմբեր

Նախագիծ՝ «Բարեկենդան օրեր են,խելքս գլխես կորեր է»

Նկարագրություն

Հնում Բուն Բարեկենդանը մեծ շուքով են տոնել, մինչդեռ գրեթե 200 տարի է,կարծես մոռացության է մատնվել,այդ բազմախորհուրդ տոնը:Հայ ժողովուրդը մշտապես կապված է եղել իր ազգային արմատներին՝ազգային տոներին,երգ ու պարին,որոնք ուղեկցվել են թատերական ներկայացումներով,և սերնդեսերունդ փոխանցելով ինչ-որ մի պահի տեղի է ունեցել խզում,մի անջրպետ,որը մի քանի տարի է ինչ փորձում են կենդանացնել մշակույթի պահպանման և մասայականացման խնդիրներով հուզվող մարդիկ,անհատներ,խմբեր,նվիրյալներ։Այս մարդկանց հոգիներում կարծես շունչ է դրել նախնիների հոգին,որ արդնացնի այդ մոլորեցնող թմբիրից... Հիշում եմ`պապս պատմում էր ,թե ինչպես են իրենք նշել,ինչպես են պատրաստվել,ինչ սպասումներով,ցավոք սա մենք չենք հասկանա,քեզ թվում է այդ մեկ դարը,որը բաժանել է քեզ այդ ամենից,գտնվում է բոլորովին այլ աշխարհում,և այո կա այստեղ ճշմարտություն։

Հայ ժողովրդի կողմից Բուն Բարեկենդանի տոնն ընկալվել է, որպես ամենաազգային, ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը և հատկապես Բուն Բարեկենդանի տոնը դարձել է համաժողովրդական տոն, որը հատկապես ներառել և հավաքական ուժ է ստացել:

Ողջ համայնքը դարձել է մի բուռ և միասնական նշել այս գեղեցիկ տոնը,այս ամենը լցրել ազգային երգ,պար խաղերով:Ցավոք այսօր դրանք,կամ չեն կատարվում,կամ չեն կրում մասայական բնույթ:Եվ մեր պարտքն է ամեն գնով տոնը վերադարձնել նրանց ,ում դա պատկանում է։

1. Նպատակ

ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:Տարածում և փոխանցում սերունդներին,մշակույթի վերադարձ իր նախնիների սերունդներին։

2. Ծեսի մասնակիցներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանի սաներ

3. Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Բարեկենդանի ծեսը,
  • Սովորում են բարեկենդանի ասիկներ,
  • Պատրաստում են Բարեկենդանի տիկնիկներ(Ուտիս տատ,պաս Պապ կամ Ակլատիզ)
  • Պատրաստում են խաղերի տիկնիկներ և անհրաժեշտ ռեկվիզիտներ
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • սովորում են բարեկենդանի ազգային ծիսական երգեր,պարեր և խաղեր։

4. Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Ուստարվա ընթացքում

5. Արդյունքները

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծեսեր,
  • ազգային սովորույթներ,
  • ազգային ավանդական պարեր,
  • հայկական ժողովրդական, ծիսական երգեր, խաղերգեր,
  • ժողովրդական, ծիսական խաղերը:

կկարողանան

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

  1. Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել բարեկենդանի ծեսը կատարելիս, կցանկանա՞ նորից կատարել և ծեսերին նոր կյանք տալ:

  1. Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել Քոլեջի և հյուսիսային դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Նյութեր

Բարեկենդանի ծիսական երգեր և պարերգեր

  • Գացեք տեսեք
  • Էշ պատվական
  • Դմբլիգին բաբուքը
  • Ճլորթու երգ
  • Պուռմատիկին
  • Մաքրուհի ջան մաքրուհի
  • Թթու մախոխ
  • Պսակ,պսակ
  • Թամզարա

Ծիսական խաղեր

  • լախտախաղը կամ ջղլախտի
  • ճլորթի կամ ճոճախաղ
  • գնդակախաղ կամ շարիկախաղ
  • Ալելու,թալելու
  • փայտե ձի
  • գոմշակռիվ
  • աքլորակռիվ
  • ուղտ խաղացնել
  • Զորի
  • Էրգյան Հովհաննես

Գնացեք տեսեք

1-ին երգ
Գացեք տեսեք ի՞նչն ա կերել թուփը։
Գացին տեսան էծն ա կերել թուփը։
Էծ վըր թըփին,
Թուփ վըր իգուն,
Իգ Վարագա,
Տակն ա կուգա,
Վըրես կուգա,
Հալալ է՝ ջալալ է։
Էս ինչ բարի տարի էր էկավ,
Գո վեր մե, հա՜յ, գո վեր մե։
Ու՜՜՜
Գացեք տեսեք ի՞նչն ա կերել էծը։
Գացին տեսան գելն ա կերել էծը։
Գել վըր էծին,
Էծ վըր թըփին,
Թուփ վըր իգուն,
Իգ Վարագա,
Տակն ա կուգա,
Վըրես կուգա,
Հալալ է՝ ջալալ է։
Էս ինչ բարի տարի էր էկավ,
Գո վեր մե, հա՜յ, գո վեր մե։
Ու՜՜՜՜
Գացեք տեսեք ի՞նչն ա կերել գելը։
Գացին տեսան արջն ա կերել գելը։
Արջ վըր գելին,
Գել վըր էծին,
Էծ վըր թըփին,
Թուփ վըր իգուն,
Իգ Վարագա,
Տակն ա կուգա,
Վըրես կուգա,
Հալալ է՝ ջալալ է։
Էս ինչ բարի տարի էր էկավ,
Գո վեր մե, հա՜յ, գո վեր մե։
Ու՜՜՜
2-րդ երգ (արագ)
Գացեք տեսեք ի՞նչն ա կերել արջը։
Գացին տեսան թուրն ա կերել արջը։
Թուրն ու արջը,
Արջն ու գելը,
Գելն ու էծը.
Ձեզ՝ Բարեկենդան, }
Մեզ՝ բարի Զատիկ։ } 2X
Գացեք տեսեք ի՞նչն ա կերել թուրը։
Գացին տեսան ժանգն ա կերել թուրը։
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գելը,
Գելն ու էծը.
Ձեզ՝ Բարեկենդան, }
Մեզ՝ բարի Զատիկ։ } 2X
Գացեք տեսեք ի՞նչն ա կերել ժանգը։
Գացին տեսան յուղն ա կերել ժանգը։
Յուղն ու ժանգը,
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գելը,
Գելն ու էծը.
Ձեզ՝ Բարեկենդան, }
Մեզ՝ բարի Զատիկ։ } 2X
(ավելի արագ)
Գացեք տեսեք ի՞նչն ա կերել յուղը։
Գացին տեսան մուկն ա կերել յուղը։
Մուկն ու յուղը,
Յուղն ու ժանգը,
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գելը,
Գելն ու էծը.
Ձեզ՝ Բարեկենդան, }
Մեզ՝ բարի Զատիկ։ } 2X
(շատ արագ)
Գացեք տեսեք ի՞նչն ա կերել մուկը։
Գացին տեսան օձն ա կերել մուկը։
Օձն ու մուկը,
Մուկն ու յուղը,
Յուղն ու ժանգը,
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գելը,
Գելն ու էծը.
Ձեզ՝ Բարեկենդան, }
Մեզ՝ բարի Զատիկ։ } 2X

Էշ Պատվական(Էշու դնչիկ)

Իշու դընչիկ, էրկու փընջիկ,
Հոշ,՛ տրա-նի նա նա-նա:
Մին վարդենիկ, մին սըմբուլիկ
Չո՛շ, տրա-նի նա նա-նա:
Զ՛էշ քաշեցին ի հրապարակ,
Ժողովեցան շուրջ բոլորակ:
Էտու նմա ճոխ կարկանդակ:
Մեծարեցին արքայանա՜կ:
Զ՛էշ քաշեցին թոնրո բերան,
Զ՛գլուխ Է՛դին, խաշ ու կերան:
Զ՛ոտ արարին սուն ու գերան,
Զ՛կաշին թմբուկ, դափ-դըրընգան:
Զթմբկի հարցեք, պար բռնիցեք,
Պար բռնիցեք, զ՛թմբկի հարցեք:

Դմբլիգին բաբուքը
Այսօր ձեզի վո՞վ էգավ.                  
Դմբլիգին բաբուքը.
Խումբ-Այսօր ձեզի վո՞վ էգավ.
Դմբլիգին բաբուքը.
Դըմբլ-դըմբլ չալեցին,
Դմբլիգին խաղծուցին։
Խումբ-Դըմբլ-դըմբլ չալեցին,
Դմբլիգին խաղծուցին։ 
Հացն ու գինին, բաստուրման.
Հավի միսն ալ հազըրգյան.
Խումբ-Հացն ու գինին, բաստուրման.
Հավի միսն ալ հազըրգյան.
Դմբլ-դմբլ չալեցին.

Դմբլիգին խաղծուցին։

Հարսի անունը սև Խոլոզ,

Փեսին անունը՝Նիգողոս:

Դըմբլ-դըմբլ չալեցին,
Դմբլիգին խաղծուցին։

Առին դարին սուրբ Թորոս,

Փսագողն էլ դեր Բողոս,

Դմբլ-դմբլ չալեցին.
Վերջն ալ մինագ ճամփեցին.
Խումբ-Դմբլ-դմբլ չալեցին.
Վերջն ալ մինագ ճամփեցին։

Պուռմատիկն(տարբերակ 1)

Պուռմատիկինն էկեր է — ույ, ույ, ույ աղամ

Շարե շապիկ հագեր է — ույ աղամ } 2×

Կարմիր գդակ դրեր է — ույ, ույ, ույ աղամ

Քթան, լաչակ կապեր է — ույ աղամ։ Պուռմատիկինն էկեր է — ույ, ույ, ույ աղամ

Փետկին ետև կայներ է — ույ աղամ

Կարմիր կովուն եղ կուզե — ույ, ույ, ույ աղամ

Ճերմակ ծուկուն ջուր կուզե — ույ աղամ։

Պուռմատիկինն էկեր է — ույ, ույ, ույ աղամ

Սև հավուն հավկիթ կուզե — ույ աղամ

Փեթկին միջուն պըլղուր կուզե — ույ աղամ։

Պուռմա տիկին(Մուսալեռ),(տարբերակ 2)

Պուռմա տիկին էկերէ,ույ,ույ,ույ աղամ

Շալե շապիկ հագերէ ույ աղամ։}2×

Կարմիր գդակ դրեր է…

Կրտան լաչակ կապեր է…

Կարմիր կով ու եղ կուզե…

Սև հավ ու հավկիթ կուզե…

Մեծ պրկե պըլղուր կուզե…

Պստիկ պրկե պըլղուր կուզե…

Հայդե Աննա ու Մաքրո…

Պարեր դնենք մեր պիջին…

Ջուր լեցուր ղուրբան Մաքրո…

Էրթանք ջրեն Ուրմաին ույ աղամ։

Ճլորթու երգ

Քյուֆը,քյուֆ,դարա,դարա,

Ես էլա բերդի բարա.

Իմ ախպեր վեր էն բերդին,

Ոսկի թուր վեր էն թևին,

Կերթա խաղա դեմ լուսնակին,

Լուսնակ տըփեց մեջ երեսին։

Թու էնա պուճախ,թու էնա պուճախ,

Մեր քավորանց մեղրի պուճախ,

Շեն կենա իմ հոր օջախ։

Քյուֆը,քյուֆ,դարա, դարա,

Ես ելա տանսի բարա

Կանչեցի` Տե՜ր Զաքարա,

Խունկ ու մոմ խազըր արա,

Իրիկուն խըթում արա,

Առավոտուն պաշտում արա։

Թու, էնա պուճախ,թու էնա պուճախ

Մեր քյավորանց մեղրի պուճախ։}2×

Մաքրուհի ջան մաքրուհի


Քյարվան էկավ զընգզընգյալեն, Մաքրուհի ջան,Մաքրուհի,
Մեչ քյարվնին ճյորի մը կեր, Մաքրուհի ջան, Մաքրուհի,
նյորու քյամակ սնդյուկմ կեր, Մաքրուհի ջան, Մաքրուհի,
Մեչ սնդուկի բոխչեմ կեր, Մաքրուհի ջան, Մաքրուհի,
Մեչ էն բոխչին շուշփեմ կեր, Մաքրուհի ջան, Մաքրուհի,
Մեչ էն շուշփին հա յլի մը կեր, Մաքրուհի ջան,Մաքրուհի,
Մեչ հայլկին ախչիկմ կեր, Մաքրուհի ջան, Մաքրուհի,
Աչքն ու ընքյվեր խրեղեն էր, Մաքրուհի ջան, Մաքրուհի,
Մխչիկ, ախչիկ, անունտ ինչ ի, Մաքրուհի ջան, Մաքրուհի,
Ախչիկ,ախչիկ, սԵրըտ տուր ծիկ, Մաքրուհի ջան, Մաքրուհի:

Թթու մախոխ

Բարով էգւսր, թթու մոխոխ,

Ինչ լուր բերիր հայրենիքէս:

Մէնձ Պասն էկավ, կայնավ թատին Աշկըս մընաց հալվա կաթին:

Մէնձ Պասն էգավ դուռմիշ էղավ,

Փօրիս փարգալ փոզմիշ էղավ’ Պառվըները, պառվըները,

Ջուրը լըցվավ առվըները:

Ծանոթագրություն

Թատին-Ոտքի ծայրին:

Դուռմիշ-Նստեց, փռվեց:

Փոզմիշ-Փարդա, վարագույր, այլաբանորեն’ աղիներն այչևս չեն դիմանում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s