Design a site like this with WordPress.com
Get started

«Հե՜յ ջան ղափամա…» Նախագիծ

Վայր`Քոլեջի,հյուսիսային դպրոցի պարտեզներ

Տարիքային խմբեր`2-4,7-խումբ

Նպատակ

ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:

2. Ծեսի մասնակիցներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանի սաներ

3. Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են ղափամայի մասին պատմություններ,
  • Սովորում են բարեկենդանի ասիկներ,
  • Պատրաստում են երգին և խաղերին անհրաժեշտ ռեկվիզիտներ,
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • սովորում են ղափամայի ազգային ծիսական երգեր,պարեր և խաղեր։

4. Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Ուստարվա ընթացքում

5. Արդյունքները

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծեսեր,
  • ազգային սովորույթներ,
  • հայկական ժողովրդական, ծիսական երգեր, խաղերգեր։

կկարողանան

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • ծեսին նոր կյանք տալ։

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

  1. Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել ղափամայի ծեսը կատարելիս, կցանկանա՞ նորից կատարել և ծեսերին նոր կյանք տալ:

  1. Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել Քոլեջի և հյուսիսային դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Ազգային և բակային խաղեր

Երգեր`

  • Հե՜յ ջան ղափամա
  • Չամչե փլավ
  • Գովենք,գովենք

Երգերի տեքստեր`

Հեյ ջան ղափամա

Արագ հասած դդումը
Առանք, բերինք մեր տունը,
Մանր ջարդած աղեցինք,
Թոնրի մեջը կախեցինք:

Հեյ ղափամա, ղափամա
Մեղրը մեջը ղափամա
Հեյ ջան, ջան ղափամա
Բուղը մեջը ղափամա:

Ջան, հեյ ջան, հեյ ջան, հեյ ջան,
Ջան, հեյ ջան, հեյ ջան, հեյ ջան:

Հեյ ջան ղափամա,
Համով-հոտով ղափամա
Հեյ ջան ղափամա,
Շախով-շուխով ղափամա:

Եղ դրեցինք կծորա
Էնպես տարեք, չծորա,
Էնպես տարեք չթափի
Խաս շորերս չաղտոտի;

Հեյ ղափամա, ղափամա
Մեղրը մեջը ղափամա
Հեյ ջան, ջան ղափամա
Բուղը մեջը ղափամա:

Ջան, հեյ ջան, հեյ ջան, հեյ ջան,
Ջան, հեյ ջան, հեյ ջան, հեյ ջան:

Հեյ ջան ղափամա,
Համով-հոտով ղափամա
Հեյ ջան ղափամա,
Շախով-շուխով ղափամա։

Չամչով փլավ

(թոռնիկներ)

Տատիկ,տատիկ,մեր մի հատիկ,

Բրինձ լվա,փլավ արա։

կրկ.Լավ ես եփում,բոլորից լավ,

Հենց մեր սիրած չամչով փլավ։

(տատիկ)

Իմ թոռնիկներ,խելոք ու լավ

Հիմա բերեմ,տաք-տաք փլավ։

կրկ.Անուշ արեք հատ-հատ ու լավ,

Հենց ձեր սիրած չամչով փլավ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s