Design a site like this with WordPress.com
Get started

Ամենամյա ձմեռային ազգագրության փառատոն 2022.Նախագիծ

Վայր`«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։

Մասնակիցներ`9-րդ դասարանցիներ,հյուսիսային դպրոցի և քոլեջի նախակրթարանի 2-5 տարեկանի խմբեր։

Նկարագրություն`

Ազգագրության փառատոնը լայն հնարավորություն է տալիս ներկայացնելու քո ազգային մշակույթը,իր առանձնահատկություններով։

Ազգագրության փառատոնին ներկայացնելու եմ նոր ազգային պար,որը ներկայացնում է «Թամզարա» պարի ևս մեկ նմուշ։Սա կորսված հայրենիքից մի պատառիկ է,որը միանշանակ պետք է,և անհրաժեշտ,որպեսզի մենք նույնպես իմանանք,տարածենք և պահպանենք։

Սեբաստիայի «թամզարա»,սա այն պարերից է,որը հասել է Համշեն,Դերսիմ և տարածում գտել Տրապիզոն նահանգի հայաշատ` և ոչ միայն, շրջաներում,որը նույնիսկ որպես հայկական պար ընդունում է հարևան պետությունը,ում իշխանության տակ գտնվում է։Հետևապես մենք նույնպես նեցուկ պիտի կանգնենք,աջակցենք մեր եղբայրներին և քույրերին տարածելով,պահպանելով մեր միասնական պարերը։Քանի որ այն ամբողջովին մեզ է պատկանում։

Տարածաշրջանի գյուղերը պարը երկու ձև են անվանում`«Թամզարա» և «Թամսարա»։

Պարի կենդանացումը Հայաստանում սկսել է «Վարք Հայոց» ազգագրական երգի-պարի համույթը։Որի համար շնորհակալ եմ իրենց։Պարը ունի բազմաթիվ տարբերակներ,իմ կողմից ընտրվել է երկու տարբերակ,որը կփորձեմ իրագործել 9-րդ դասարանի սաների հետ միասին։

Ազգագրության փառատոնին նաև ներկայացնելու եմ ազգային խաղեր,տարբեր տարիքային խմբերի հետ։

Նպատակ`

Ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:Տարածում և փոխանցում սերունդներին,մշակույթի վերադարձ իր նախնիների սերունդներին։

Ընթացք`

  • Խաղերի համար ունենալ հարմարանքներ
  • Ունենալ տեղեկություն տվյալ խաղի մասին
  • Իմանալ պարի պատմությունը,որը այդ պահին ուսուցանվում է։

Աշխատանքների ծավալը և ժամանակացույց.

Ուստարվա ընթացքում

Արդյունքներ

1.Մասնակիցները կիմանան ազգային ավանդական պարեր,

2.համացանցից, այլ աղբյուրներից պարին վերաբերվող նյութեր գտնել,պարին և խաղերին նոր կյանք տալ։

3.Կլինեն պարը և խաղը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

4.Պարը և խաղը այն միջավայրն է, որտեղ մասնակիցները նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

Հետևություն

1.Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին,

2. ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել պարը և խաղը կատարելիս,

3.կցանկանա՞ նորից կատարել և նոր կյանք տալ:

Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել Քոլեջի և հյուսիսային դպրոցի և 9-րդ դասարանի ենթակայքում, կրթահամալիրի կայքում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Պար.

  • Սեբաստիայի Թամզարա

Խաղեր

  • Լյուլու փետ(Մարտունու տարածաշրջանԱլաշկերտ),խաղը կներկայացնեն 9-րդ դասարանցիները։
  • Շարիկախաղ(Մարտունու տարածաշրջան`Ալաշկերտ),խաղը կներկայացնեն հյուսիսային դպրոցի նախակրթարանի 5 տարեկանների խմբի սանները։
  • Զորի,խաղը կներկայացնեն նախակրթարանի 2-4 տարեկանների խմբերը։
  • Էրգյան Հովհաննես,խաղը կներկայացնեն 2-5 տարեկանների նախակրթարանի խմբերը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s