Design a site like this with WordPress.com
Get started

«Ալելու,թալելու»ազգային խաղ

Խմբերով անցնում ենք տնետուն,բացում դուռը այնպես,որ ոչ ոք չնկատի,և խուրջինը տուն գցելով բարձրաձայն կանչում «Ալելույա»։

Այս խաղը սկսել են խաղալ,երբ արդեն արեւը մայր է մտել,հագել են տարբեր դիմակներ,և պարտադիր չէր,որ դա լիներ բարեկենդանյան (սա խաղացել են բոլոր տոներին),և քանի որ,հին ժամանակներում տները գետնից բարձր չէին և վերևի հատվածում ունեին երթիկնր,հենց այդ երթիկից էլ կախել են։

Խաղի համար անհրաժեշտ է ունենալ խուրջին,որից կապված պիտի լինի երկար պարան,և ապա շրջելով տնետուն կախում ենք երթիկից,կամ դռնից ներս գցում,ընթացքում ասում խոսքերը,երբ տան տերերը լցնում են քաղցրավենիք,չիր,չամիչ,մրգեր` ձայն են տալիս և մենք խուրջինը դուրս ենք քաշում։

«Ալելու,թալելու»

_Ալելույա,ալելույա,ձեր տղի անուն ինճ է։

_(Օրինակ) Գոռ _Գոռն հեձե կարմիր քուռակ,

մեջկն զարգե պողպատ ուրագ,

Աստծու ավեդրան տա ձեր տղի մուրազ,

մեր փայ տվեք,մենք էրթանք։

Այդ ընթացքում տան անդամները մի բան անպայման լցնում են խուրջինի մեջ։

(լինի քաղցրավենիք,միրգ և այլն)ավարտելուց հետո կանչում են`«Թալելույա,թալելույա»։

Վերջում այս ամենը մասնակիցները բաժանում են մեկը մյուսի միջեւ։

Այս խաղը խաղացել են Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում,խաղը կրել է տարբեր անուններ,բայց իմաստը`ասել է թե գաղափարը մեկն էր,բոլոր տոն օրերին ոչ մի մարդ,ընտանիք չպետք է մնա առանց առատ սեղանի:

Այս տարբերակը այժմ էլ խաղում են իմ հայրենի աշխարհում`Մարտունեցիները,ովքեր գաղթել են Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s