Design a site like this with WordPress.com
Get started

Շաբաթվա ամփոփում 24-28

Այս շաբաթը բուռն էր տոնախմբության բազմազանությամբ։Ամիսը ամփոփեցինք Ղափամային և Հայոց բանակին նվիրված «Ձոն Զինվորին» ծիսակատարությամբ։

Շաբաթվա ամփոփումը այս անգամ սկսենք ձմեռային ամենամյա ազգագրական փառատոնի շրջանակում ազգային հաշվեխաղերի ներկայացումով։

Այս խաղերը իմ մանկության տարիների ամենահարազատ հուշերն են,որը փորձում եմ փոխանցել նաեւ գալիք սերունդներին։

Տեսանյութը այստեղ`

Հաջորդը մեր Ղափաման է,որը առավել շատ տարվա մեջ պատրաստում էին Ամանորին և Սուրբ Ծնունդին։Այսօր կրթահամալիրը սահմանել է և ղափամայի ծեսին է նվիրել մի ամբողջ ամիս,որը իսկական տոն է դարձել։

Նախակրթարանի խմբերի հետ մեծ ոգեւորությամբ և շուքովել այն նշեցինք։Կից ներկայացնում եմ տեսանյութերը։

Դդմածեսը հյուսիսում

Դդմածեսը հյուսիսում(5 տարեկաններ)

Դդմածեսը քոլեջում

Դդմածեսը քոլեջում 2

Դդմածեսը քոլեջում 3

Այս շաբաթ Աչեր Բաստաջյանի (Արեւմտյան դպրոց)հետ կատարեցինք համագործակցային աշխատանք`Ձմեռային ամենամյա ազգագրության փառատոնի շրջանակում։

Սովորողներին ներկայացրեցի «Աղքտի քոչարի» պարը։Պարի մասին փոխանցեցի մանրամասներ,որից հետո ուսուցանեցի պարի շարժումները,ապա միասին կատարեցինք,նաեւ «Էջմիածին» պարը,որպես միասնական կատարում։

«Աղքտի քոչարի» պարի ուսուցում

Շաբաթը ինձ համար նշանավորվեց «Սեբաստիայի Թանզարա,թամզարա կամ թամսարա» պարի ներկայացմամբ ձմեռային ամենամյա ազգագրական փառատոն 2022-ին։

Երեխաների հետ,ովքեր իրենց ցանկությամբ հավաքվեցին և համախմբվեցին իմ շուրջը իրագործեցինք պարի ներկայացումը,կատարելով հունվար 28-ին Մայր դպրոցի մարմարյա սրահում։

Պարապմունքները գրեթե եղել են ամեն օր,երկուշաբթիից ուրբաթ։

Այս ողջ ընթացքում պարի իրագործման մեջ,մեծ աջակցություն են ցուցաբերել Լաերտ Գրիգորյանը և Տիգրան Զոհրաբյանը։

Բացի բուն պարից միասին պարեցինք մի շարք պարեր։

Ներկայացնում են լուսանկարներ` լուսանկարիչ Սմբատ Պետրոսյան։

Հունվար 28-ը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում`զինվորի օրհնության կարգով,որից հետո կատարվեց ժամերգություն,ապա եկեղեցու բակում շուրջպար և տոնախմբության գագաթնակետը պայթեց մարմարյա սրահում։

Սեբաստիայի Թամզարա

Ալաշկերտի քոչարի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s