Design a site like this with WordPress.com
Get started

«Գնամ անեմ բարություն,հոգիս գնա արքայություն » Տյառենընդառաջի Նախագիծ

Վայր` Քոլեջի,հյուսիսի պարտեզներ

Մասնակիցներ` 2-ից — 5 տարեկան խմբեր

Նախագիծ՝«Գնամ անեմ բարություն,հոգիս գնա արքայություն»

1. Նպատակ

ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:Տարածում և փոխանցում սերունդներին,մշակույթի վերադարձ իր նախնիների սերունդներին։

2. Ծեսի մասնակիցներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանի սաներ

3. Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Տյառենընդառաջի ծեսը,
  • Սովորում են տյառենընդառաջի ասիկներ,
  • Պատրաստում են տիկնիկներ և անհրաժեշտ դեկորացիաներ(հարս,փեսա և այլն)
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • սովորում են տյառենընդառաջի ազգային ծիսական երգեր,պարեր և խաղեր։

4. Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Ուստարվա ընթացքում

5. Արդյունքները

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծեսեր,
  • ազգային սովորույթներ,
  • ազգային ավանդական պարեր,
  • հայկական ժողովրդական, ծիսական երգեր, խաղերգեր,
  • ժողովրդական, ծիսական խաղերը:

կկարողանան

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

  1. Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել տյառենընդառաջի ծեսը կատարելիս, կցանկանա՞ նորից կատարել և ծեսերին նոր կյանք տալ:

  1. Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել Քոլեջի և հյուսիսային դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Նյութեր

ծիսական երգեր և պարերգեր՝

  • Տրընդեզ
  • Վարդ Թանթարա
  • Այլին հո՜
  • Աղջկերք պար բռնեցեք
  • Պսակ,պսակ
  • Այ ֆոռկա
  • Կաքավիկ

Երգերի տեքստեր`

Տրընդեզ

Տերընդեզ, դարմանը կես,
Առ հաց ու կես, ելիր գեղես,
Տերընդեզ, դարմանը կես,
Առ հաց ու կես, ելիր գեղես:
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես,
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես:
Տերընդեզ, դարմանը կես,
Առ մանգաղը, ել խոտի դեզ,
Տերընդեզ, դարմանը կես,
Առ մանգաղը, ել խոտի դեզ:
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես,
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես:
Տերընդեզ, փեշդ վառե,
Որ ազատես օձե, չարե,
Տերընդեզ, փեշդ վառե,
Որ ազատես օձե, չարե:
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես,
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես:

Վարդ Թանթարա

Կրկներգ։Վարդ Թանթարան ճըկըտնին,
Հարս ու աղջիկ հըվըքվեցին,
Տէրընտասի կըրակ վառին,
Որ ծուխը վեր քյընա հանդին։
Մոխիր էնեմ,արտը ցանեմ,
Մուկ ու ճիճու տակն էնեմ,
Կաթն ու եղը թող շատնա,
Տղան ուտե ուրախանա։
Կրկներգ։
Տէրընտաս է տէրընտաս,
Տերտերին աղջիկն ինձի տաս,
Տէրընտաս է տէրընտաս,
Ես պագնեմ ու դու խընդաս։
Կրկներգ։

Այլի հո՜

Եկանք, եկանք, այլի հո՜

Ինչու եկաք, այլի հո՜

Աղջկա տեսիլ, այլի հո՜

Աղջիկ չունենք, այլի հո՜

Տեսել ենք, տեսել, այլի հո՜

Որտեղ եք տեսել, այլի հո՜

Ձեր այգու մեջ, այլի հո՜

Ինչ էր անում, այլի հո՜

Թել էր մանում, այլի հո՜

Ինչ կաչ գլխին, այլի հո՜

Կապույտ լաչակ, այլի հո՜

Ինչ կար մեջքին, այլի հո՜

Արծաթ գոտի, այլի հո՜

Ինչ կար ոտին, այլի հո՜

Կարմիր մաշիկ, այլի հո՜

Բա ոնց եկաք, այլի հո՜

Պռատ գառով, այլի հո՜

Պոչատ հավով, այլի հո՜

Տատիս տատի ծակված թավով, այլի հոոոո՜…..

Պսակ-պսակ

Պսակ-պսակ

Տիկնի պսակ.

Փեսեն էկավ՝

Լիքը քսակ,

Տիրնանինե, տիրնանինե,

Զուռնի ձենը

Գեղով մին է…

Բոյը՝ չինար,

Մեջքին՝ քամար,

Աչքերը՝ ծով,

Ունքը կամար,

Տիրնանինե, տիրնանինե,

Զուռնի ձենը

Գեղով մին է…

Աղջկե՛ք, պար բռնեցեք

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի երես գովեցեք:

Ա՜յ երես, շարմաղ երես,

Դու մեզ չթողնես սևերես:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի աչեր գովեցեք:

Ա՜յ աչեր, սիրուն աչեր,

Արևի պես փայլու աչեր:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի կռներ գովեցեք:

Ա՜յ կռներ, ուժեղ կռներ,

Դուք կշարժեք մեծ-մեծ լեռներ:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի հասակ գովեցեք:

Ա՜յ հասակ, բարձր հասակ,

Քեզ կվայելե դափնեպսակ:

Այ,ֆոռկա

Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա

էսօր մեր տուն հարսնիս կա:

Էսօր մեր տուն հարսնիս կա,

Կոլոտ փեսուն բեղ չկա:

Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա

էսօր մեր տուն հարսնիս կա:

Թավեն ծակ է եղ չկա,

Փեսեն եկավ տեղ չկա:

Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա

էսօր մեր տուն հարսնիս կա:

Ջան ֆոռկա,ֆոռկա,ֆոռկա,

Էսօր մեր տուն հարսնիս կա։

Կաքավիկ

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն՝ սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն.

կրկներգ:

Սիրունի՜կ, սիրունի՜կ,Նախշուն կաքավիկ

Սիրունի՜կ, սիրունի՜կ,Նախշուն կաքավիկ։

Քո բուն հյուսած ծաղիկներով՝

Շուշան, նարգիզ, նունուֆարով,

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես, կելնես երգ ու տաղով.

կրկներգ

Քո թև փափուկ ու խատուտիկ,

Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,

Կարմիր-կարմիր տոտիկներով,

Կըշորորաս ճուտիկներով.

կրկներգ։

Երբ կըկանգնես մամռոտ քարին,

Սաղմոս կասես ծաղիկներին,

Սարեր ձորեր զըվարթ կանես,

Դարդի ծովեն սիրտ կըհանես.

կրկներգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s