Design a site like this with WordPress.com
Get started

«Թումանյան-Կոմիտաս»

Վայր`Հյուսիսի և քոլեջի նախակրթարանի խմբեր(2-5 տարեկաններ)

Ժամանակահատված`

Թումանյանական օրեր(Փետրվար 01-19)

Ուսումնական փաթեթ

Երգացանք`

Կոմիտաս

ԿՈՏ ՈՒ ԿԵՍ

1. Կոտ ու կես կորեկ ունեմ՝ ցանելու համար,

Ճընճղուկներ թըռան, էկան՝ ուտելու համար,

Կըռացա քար վեր առա՝ զարկելու համար։

Կրկներգ. — Ա՛յ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սիպտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ.

Փախչեն, էրթան ման գալու համար,

Փախչեն, էրթան ման գալու համար։

2. Ղասաբներ ժողվան, էկան՝ մորթելու համար,

Աղջիկներ թև քըշտեցին՝ փետելու համար,

Պառավներ պըղինձ բերին՝ եփելու համար։

Կրկներգ. ———

3. Ըռեսներ ժողվան, էկան՝ խորվածի համար,

Գուսաններ ժողվան, էկան՝ գովելու համար,

Ազաբներ ժողվան, էկան՝ թամաշի համար։

Կրկներգ. ——-

4. Տուն երկու տաշտ հավաքեք՝ խըմորի համար,

Տուն երկու կընիկ բերեք՝ հունցելու համար,

Տուն երկու թոնիր տըվեք՝ թըխելու համար։

Կրկներգ. ——-

Փետել — փետրել

Ըռես — գյուղապետ,գյուղի տանուտեր

Աղվես

Աղվեսն էկավ լանջիկ, մանջիկ

Ոտներ վազան, կարճիկ-մարճիկ:(Կրկներգ). Վա՜յ, իմ չալիկ, չալ մալալիկ,

Խոր-խորոտիկ, չալմատոտիկ,

Տմբլաճակատ, տռճիկ-մռճիկ,

Փամփլիկ ճտեր, վո՜ւյ, վո՜ւյ,

Ձի* կերցուցի անուշ կուտիկ, վո՜ւյ, վո՜ւյ:(x2)

Աղվես կասի՝ իմ տեղ նեղ ի,

Հավու ճտեր փորուս դեղ ի:

(Կրկներգ): (x2)

Աղվես գնաց մտավ ջաղաց,Թաթեր վերուց, մի բոլ խաղաց**:

(Կրկներգ): (x2)

Աղվեսն էկավ տափիկ-մափիկ,

Քանց մեր կատուն՝ սուսիկ-փուսիկ:(Կրկներգ): (x2)

*ձի կերցուցի – ձեզ կերցրի
**խաղաց – այստեղ՝ պարեց

Կաքավիկ

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն՝ սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն.

կրկներգ:

Սիրունի՜կ, սիրունի՜կ,

Նախշուն կաքավիկ

Սիրունի՜կ, սիրունի՜կ,

Նախշուն կաքավիկ։

Քո բուն հյուսած ծաղիկներով՝

Շուշան, նարգիզ, նունուֆարով,

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես, կելնես երգ ու տաղով.

կրկներգ

Քո թև փափուկ ու խատուտիկ,

Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,

Կարմիր-կարմիր տոտիկներով,

Կըշորորաս ճուտիկներով.

կրկներգ։

Երբ կըկանգնես մամռոտ քարին,

Սաղմոս կասես ծաղիկներին,

Սարեր ձորեր զըվարթ կանես,

Դարդի ծովեն սիրտ կըհանես.

կրկներգ:

Ա՜խ, ի՜նչ լավ են

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա

Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,

Անըրջային, թեթևասահ

Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ

Վարդ է թափում սարին-քարին,

Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,

Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա

Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,

Շըվին փըչեց հովիվն ահա

―Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s