Design a site like this with WordPress.com
Get started

«Զատիկ,զատիկ մեր մի հատիկ».Նախագիծ

Վայր`Քոլեջի,հյուսիսային դպրոց-պարտեզներ

Տարիքային խմբեր`2-5 տարեկաններ

Նպատակ`

ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:

2. Ծեսի մասնակիցներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանի սաներ

3. Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են «Զատիկի» խորհուրդի մասին
  • Սովորում են «Զատկական» ասիկներ,
  • Ծլեցնում են զատկական ցորենը
  • Հավաքում և պահեստավորում են կարմիր սոխի կեղևները՝զատկական ձվերը ներկելու համար
  • Հավաքում են գեղեցիկ տերևներ՝ձվերը զարդարելու համար
  • Պատրաստում են երգերին և խաղերին անհրաժեշտ ռեկվիզիտներ,
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • սովորում են «Զատկական» ազգային ծիսական երգեր,պարեր և խաղեր։

4. Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Ուստարվա ընթացքում

5. Արդյունքները

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծեսեր,
  • ազգային սովորույթներ,
  • հայկական ժողովրդական, ծիսական երգեր, խաղերգեր։

կկարողանան

  • երգել հայկական ազգագրական և ծիսական երգեր,
  • ծեսին նոր կյանք տալ։

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

  1. Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել ղափամայի ծեսը կատարելիս, կցանկանա՞ նորից կատարել և ծեսերին նոր կյանք տալ:

  1. Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել Քոլեջի և հյուսիսային դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Խաղեր.

  • Շարիկախաղ կամ քարկտիկ
  • Էրգյան Հովհաննես
  • Զորի
  • Ալելու,թալելու(Ալաշկերտ`Մարտունու տարածաշրջան,գյուղ Ներքին Գետաշեն)
  • Ճոպան,ճոպան

Երգեր և պարերգեր՝

  • Մեծ պասն եկավ
  • Յալալի
  • Եկել է ուրախ Զատիկ
  • Զա՛րկ, բոլոճիկ, զարկ
  • Օր պար,ճոր պար
  • Զնկլիկ օրոճ

Երգերի տեքստեր՝

                                   ՄԵԾ ՊԱՍՆ ԵԿԱՎ

                  Կրկներգ-Մեծ պաս գնա, արի Զատիկ,

                                    Արի՛, մտի թանի թասիկ։

                1. Ոսպ ճարեցեք, Մեծ պասն եկավ,

                 Յոթը շաբաթ հետը բերավ,

                 Սոխ ու սխտոր կանոն դրավ,

                 Փորիս հալը խարաբ էրավ։

                 կրկներգ-Մեծ պաս գնա, արի Զատիկ,

                                    Արի՛, մտի թանի թասիկ։

2.Մեծ պասն եկավ նստավ թախտին,

Աչքս մնաց հալվա գաթին,                     

Կորի՛, գնա՛, մախոխ ապուր,                 

Էլի լավ է անժուր ապուր։                    

 կրկներգ-Մեծ պաս գնա, արի Զատիկ,      

                    Արի՛, մտի թանի թասիկ։      }2X        

3.Գոլըն եկավ, Մեծ պասն անցավ,

Ակլատիզը թոլ ելավ,

 Գլոր-գլոր կարմիր հավկիթ

  Աստված պահի քո ներկողին։

 կրկներգ-Մեծ պաս գնա, արի Զատիկ,       

                   Արի՛, մտի թանի թասիկ։      }2X       

ԵԿԵԼ Է ՈՒՐԱԽ ԶԱՏԻԿ

կրկնակ-Եկել է ուրախ Զատիկ,

Պրծավ պաս, նավակատիկ                                                 ,

Էլ չենք ուտի մենք անխին,                                                    

Մախոխ ու ոսպե հատիկ։    } 2X                                                           

1.Պրծել է խաչելություն, եկել է ուրախ Զատիկ,      

Հիսուսն առավ հարություն, եկել է ուրախ Զատիկ,

Ձու են ներկում ամեն տուն, եկել է ուրախ Զատիկ։

կրկնակ-Եկել է ուրախ Զատիկ․․․

2.Գեղը ուրախություն ա, եկել է ուրախ Զատիկ,

Քոմմա ջահելություն ա, եկել է ուրախ Զատիկ,

Խաղում են բունա-բունա, եկել է ուրախ Զատիկ։

Կրկնակ-Եկել է ուրախ Զատիկ,                                                 

Պրծավ պաս, նավակատիկ,                                                

Էլ չենք ուտի մենք անխին,                                                     

Մախոխ ու ոսպե հատիկ։    } 3X        

   Զա՛րկ, բոլոճիկ, զարկ

կրկնակ-Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: — 2անգամ

1.Ճաշիկ, դու պաղի,

Սարակ դու քաղի:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: — 2անգամ

2.Զատկե զատիկ է,

Նավակատիկ է:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: — 2անգամ

3.Զատկե զատիկ է,

Չամչե հատիկ է:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: — 2անգամ

4.Զատկի ձուն ներկի,

Դրկիցին տվի:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: — 2անգամ

       ՅԱԼԱԼԻ (ԶԱՏԻԿ-ԶԱՏԻԿ ՏԵՐՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԵԼ․․․)

Զատիկ-Զատիկ—Տերն հարություն է առել,

Զատիկ-Զատիկ—հավը կարմիր է ածել,

Զատիկ-Զատիկ—Պողոսն երազ է տեսել,

Զատիկ-Զատիկ—Պողոս երազդ ի բարին,

Զատիկ-Զատիկ—շը՛նորհավոր Նոր տարի,

Զատիկ-Զատիկ—Նոր տարի ու նոր բարի:

Յալալի—շը՛նորհավոր Նոր տարի,              

Յալալի—Նոր տարի ու նոր բարի,               

Յալալի—ախպերս ու՞ր է, ու՞ր է,                  

Յալալի—պառկել բախչան ի քուն է,            

Յալալի—նըխշուն բարձը գըլխուն է,           

Յալալի—ջուր վերևոքն անցել է,                   

Յալալի—նըխշուն բարձը թռչել է․․․              

Յալալի—ջուր վերևոքն անցել է,

Յալալի—նըխշուն բարձը թրջել է,

Յալալի—ախպորս քնից հանել է,

Յալալի—ախպեր էլի էդ քնից,

Յալալի—գինի խմի այս գավից,

Յալալի—գինին անապակ խմի:

Յալալի—գինին անապակ խմի:    

Ճոր պար

Օր պար, ճոր պար,

Ոսկե գնդին բարեբար,

Մեծ պա՛պ, արի գողտուկ տա՛ր,

Շատ պզտիկ է, չէ՛, չենք տա:

Ճոր անենք, ճոր պար անենք,

Ոսկե թախտին պար անենք,

Զատկին մենք նոր շոր կարենք,

Սա էլ մաշվի՝ նորն անենք:

Զատկական ասիկներ՝

1.Ձմեռն անցավ, գարունն եկավ,

Պասը գնաց ուտիսն եկավ,

Քաշվի, կորի այ պաս պապի,

Զատիկն եկավ, բարով եկավ, խերով եկավ։  

  

2.Այբ, ժե, ճե, ռա,

Կճուճը թոնրում կեռա:

                                                                      ,

3.Շուտ արա Ուտիս տատի,                                                      

Զատիկը բեր, ես անոթի մեռա։ 

4.Ավետի՜ք, ձեզ ավետիք,

Ձեզ ու մեզ մեծ ավետիք․                                                                       

Քրիստոնեայք արթուն կացեք,                                                              

Քրիստոս յարյավ ի մեռելոց։   

 

5.Զատիկ, Զատիկ նավակատիկ,

Արի նստի մեր տան մոտիկ,                                                            

Իմ հեր քե կանի ուր լաճիկ,                                                            

Իմ մեր քե կանի ուր հարսիկ,                                                          

Ես քե կուտամ իմ խաս գուլպեն,                                                            

Արի խեր բեր մեր տան վրեն։                                                                                                                                                                                       

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s