Design a site like this with WordPress.com
Get started

«Ծառ ծաղկեցավ-Գարնան ավետում».Նախագիծ

Վայր`Քոլեջի,հյուսիսային դպրոցի-պարտեզներ

Տարիքային խմբեր`2-5 տարեկաններ

Նպատակ`

ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:

2. Ծեսի մասնակիցներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանի սաներ

3. Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են «Ծաղկազարդի» խորհուրդի մասին
  • Սովորում են «Ծառին» գովերգող ասիկներ,
  • Զարդարում են օրվա Ծառը
  • Պատրաստում են երգերին և խաղերին անհրաժեշտ ռեկվիզիտներ,
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • սովորում են «Ծառ զարդարի» ազգային ծիսական երգեր,պարեր և խաղեր։
  • Սովորում են«Գարնան ավետման» երգեր

4. Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Ուստարվա ընթացքում

5. Արդյունքները

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծեսեր,
  • ազգային սովորույթներ,
  • հայկական ժողովրդական, ծիսական երգեր, խաղերգեր։

կկարողանան

  • երգել հայկական ազգագրական և ծիսական երգեր,
  • ծեսին նոր կյանք տալ։

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

  1. Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել ղափամայի ծեսը կատարելիս, կցանկանա՞ նորից կատարել և ծեսերին նոր կյանք տալ:

  1. Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել Քոլեջի և հյուսիսային դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Խաղեր.

  • Շարիկախաղ կամ քարկտիկ
  • Էրգյան Հովհաննես
  • Զորի
  • Ալելու,թալելու(Ալաշկերտ`Մարտունու տարածաշրջան,գյուղ Ներքին Գետաշեն)
  • Ճոպան,ճոպան

Երգեր և պարերգեր

  • Ծառզարդար,ծառին զարդար
  • Կարկաչա
  • Կռունկներ
  • Խնկի ծառ
  • Ծառ ծաղկեցավ
  • Ծառս ի ծաղկեցավ
  • Անու՜շ-անու՜շ
  • Ա՜խ գարուն է գարուն է

Պարեր՝

  • Գյովնդ
  • Էջմիածին
  • Կռունկներ
  • Թամզարա
  • Փափուռի

Երգրի տեքստեր՝

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԵՐԳ      
                                   
Ծառզարդար, ծառին զարդար,    
Խունկ առեք, խունկ ծխեցեք, } 2X
Սև հավուն հավկիթ գուզեմ,      
Կարմիր կովեն եղ գուզեմ,   } 2X
Կարկաչա գարին կաճա,
Սև եզան, սև սամոթել,
Կարմիր եզան օղն ու կոճակ,     
Մոմ առեք ու խունկ ծխեցեք: } 2X

Կարկաչա գարին կաճա,                 

 Սև եզան, սև սամոթել,}2X                       

Կարմիր կովեն կաթ կուզեմ,        

Կարմիր կովեն եղ կուզեմ,                      

Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,                  

Ալ կարմիր հավկիթներ կուզեմ:}2X                                    

Ով որ չտա չոր չորանա:    }2X

Կարկաչա գարին կաճա,

 Սև եզան, սև սամոթել

Կարմիր հավկիթ դուրս բերեք,

Թուխ հավի հավկիթ բերեք,

Ով որ կտա թող շեն մնա,

Ծառզարդար, ծառին զարդար,    

Խունկ առեք, խունկ ծխեցեք,      }2X

Սև հավուն հավկիթ գուզեմ,     

Կարմիր կովեն եղ գուզեմ,          }2X                                                                         

Ծառզարդար, ծառին զարդար,   

Խունկ առեք, խունկ ծխեցեք,       } 4X

Կարկաչա

Կրկնակ. ​Կարկաչա, կարկաչա, ​
​Կարին կաչա, կարկաչա

Կարմիր կովեն կաթ կուզեմ,
Կարմիր կովեն եղ կուզեմ,
Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,
Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:

Կրկնակ. ​Կարկաչա, կարկաչա, ​
​Կարին կաչա, կարկաչա

Կարմիր հավկիթ դուրս բերեք,
Թուխ հավի հավկիթ բերեք,
Ով որ կտա, թող շեն մնա,
Ով որ չտա՝ չոր չորանա:

Կրկնակ. ​Կարկաչա, կարկաչա, ​
​Կարին կաչա, կարկաչա

Ով որ չտա իմ հավկիթներ,
Մուկն ու կատուն՝ իրենց թթուն,
Ով որ ընձի հավկիթ կտա,
Աստված նրան հազար թող տա:

Կրկնակ. ​Կարկաչա, կարկաչա, ​
​Կարին կաչա, կարկաչա

         ԽՆԿԻ ԾԱՌ ՊԱՐ

1.Մեր դռանը խնկի ծառ, Գյուլում ջան,               

Ձեր դռանը խընկի ծառ, Գյուլում ջան,        

Խնկենին ա բերել բար,Գյուլում ջան,            

Իմ խորոտիկ, պըզտիկ յար, Գյուլում ջան։      

2.Մեր դռանը խնկի ծառ, Գյուլում ջան,

Մարջան բլբուլ վրեն թառ, Գյուլում ջան,

 Գնար ու գար, շվին տար, Գյուլում ջան,

Անուշ յարի թևին տար, Գյուլում ջան,

3.Մեր դռանը խնկի ծառ, Գյուլում ջան,               

Նախշուն բլբուլ վրեն թառ, Գյուլում ջան,        

Երթար ու գար, շորոր տար, Գյուլում ջան,          

Սիրուն յարին օրոր տար, Գյուլում ջան։ 

4.Մեր դռանը խնկի ծառ, Գյուլում ջան,

Ոսկի բլբուլ վրեն թառ, Գյուլում ջան,

Կարմիր խնձոր հաներ տար,  Գյուլում ջան,

Ալվան ծաղիկ տանել տար, Գյուլում ջան։  

Խնկի ծառ

Խնկի ծառը ծաղկել է,

Համոն տակը նստել է։2×

Խնկի ծառ,խնկի ծառ,

Խնկի ծառը Աստծո գառ։2×

Խնկի ծառը բարձր է,

Համոն տակը քնել է։2×

Խնկի ծառ,Խնկի ծառ,

Խնկի ծառը Աստծո գառ։2×

Անու՜շ անու՜շ

1.Բարի լույսի զանգեր զարկին

Զնգզնգալեն անու՜շ, անու՜շ,

Լույսը բացվեց մեր աշխարհքին

Ճղճղալեն անու՜շ, անու՜շ:

2.Առուն հովտեն փախուստ կտա

Գլգլալեն անու՜շ, անու՜շ,

Տաղ կկարդա քարեն կաքավ

Կղկղալեն անու՜շ, անու՜շ:

3.Երամ կապած կռունկն եկավ

Կռկռալեն անու՜շ, անու՜շ,

Բարակ հովը կշնկշնկա

Զլզլալեն անու՜շ, անու՜շ:

4.Հարս ու աղջիկ հանդերն ելան

Շորորալեն անուշ, անուշ,

Ծաղկանց բուրմունք անմահական,

Սրսրալեն անուշ, անուշ:

        

Ա՜Խ, ԳԱՐՈՒՆ Է, ԳԱՐՈՒՆ է                                    

 կրկներգ-Ա՜խ, գարու՛ն է, գարու՛ն է, գարու՛ն է,

  Սարերի կեսը ձյուն է, գարու՛ն է․

   Ջա՜ն, գարու՛ն է, գարու՛ն է, գարու՛ն է,

  Սարերի կեսը ձյուն է, գարու՛ն է․

1.Սարերը ման եմ եկել, գարու՛ն է,                

   Խենթացած տուն եմ եկել, գարու՛ն է,  

 կրկներգ-Ա՜խ, գարու՛ն է…

2.Սարի փեշին ձնծաղիկ, գարու՛ն է,             

Բացել է ճերմակ տոտիկ, գարու՛ն է,       

 կրկներգ-Ա՜խ, գարու՛ն է…

3.Հալվել է ճերմակ ձնիկ, գարու՛ն է,              

 Վազել է պաղ-պաղ ջրիկ, գարու՛ն է,        

կրկներգ-Ա՜խ, գարու՛ն է…

4.Վազել է պաղ-պաղ ջրիկ, գարու՛ն է,

 Լցվել է բարակ առվիկ, գարու՛ն է,            

 կրկներգ-Ա՜խ, գարու՛ն է…

         

      Ծառս ի ծաղկեցավ  

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Կռունկ ջան

Կռունկ ջան,արի,արի,

Կռունկ ծափ տուն ու թռի։

Կռունկ ձախ թևին արի,

Կռունկ ջան,արի,արի։

Կռունկ աջ թևին արի,

Կռունկ ծափ տուն ու թռի։

Կռունկ սարերով արի,

Կռունկ ջան,արի,արի։

Գնա արի,ման արի,

Կռունկ ծափ տուն ու թռի։

Ցոլո ամպերի տակին,

Ծաղիկ-ծառների տակին,

Կռունկ,գարնան արևին,

Էկար մտար մեր այգին։

                                                      

Ասիկներ՝

1.Կարկաչա գարին կաճա,

 Ով որ ինձի հավկիթմ տա

Աստված իրեն հազար թող տա:

2.Կարկաչա գարին կաճա
    Ով որ չտա մեր Զատկի ձուն,
    Մուկն ու կատուն իրենց թթուն:

3.Ծաղկեցաւ ծառն կենաց-Եվ աննման էր,
   Գարնանային բույրը  ելաւ-Եվ աննման էր,
   Անմահութեան աղբիւր բխեցավ-Եվ աննման էր,
   Դաշտերը ամէն ծաղկով լցվեցան-Եվ աննման էր։

4.Մեծ պասը երես-երես,
   Ծառզարդար Աստված սիրես,
   Ոտքդ ընկնի Մեծ Զատիկ,
   Համբարձում հետդ բերես
:

Չիք,չիք, մոկնը չիք,

Չիք, չիք լուն չիք,

Չիք, չիք, կարիճը չիք,

Չիք, չիք, օձը չիք,

Չիք, չիք, չարակամը չիք,

Չիք, չիք, հիվանդությունը չիք և այլն:

Քոռ Երկուշաբթին,

Պաս Երեքշաբթին,

Չիք չորեքշաբթին,

Ավագ հինգշաբթին,

Հութի ուրբաթ օր,

Զատկի շաբաթ օր’

Սուրբ հաղորդման օր,

Քյուֆթի կիրակի:







Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s