Design a site like this with WordPress.com
Get started

Շաբաթվա ամփոփում(21-25)

Այս շաբաթ իր տրամաբանական հանգուցալուծման է մոտեցնում Բուն Բարեկենդանը,իր երգերով,պարերգերով,խաղերով և զանազան ատրիբուտների պատրաստում եվ,մի խոսքով նախատոնակի եռուզեռը բոլորին է վարակել,իր դրական ջերմությամբ։

Էլ չեմ ասում ինչպիսի ոգևորությամբ էին երեխաները խաղում նոր սովորած խաղերը։

Ներկայացնում եմ տեսանյութ,ուսումնական ընթացքից։

Քոլեջիկները

Իսկ գեղարվեստում ուղղակի պետք էր տեսնել երեխաների ոգևորությունը,երբ ուսումնասիրում էին դաշնամուր երաժշտական գործիքի կառուցվածքը։Նաեւ իրենց կողմից ընտրված և իրենց ընկերներին ելույթի տեսքով ներկայացրած կատարումներն էին,որը ոգեորում էր մյուսներին։

տեսանյութը այստեղ

Շաբաթը կարևոր էր ինձ համար Ագարակում իմ հերթական ձիավարության դասընթացով,որին ամեն անգամ ավելի ու ավելի սիրով եմ մասնակցում,իհարկե իր մեծ ներդրումն ու նշանակությունը ունի Դավիթ Խալաթյանը,ով ինձ մարզում է,և հմտություններ փոխանցում։

Իսկ Լաերտ Գրիգորյանի հետ համագործակցության շրջանակում սկսել ենք աշխատել ավելի մեծ ոգեւորությամբ,նոր իրականացվող մտահղացումներ,որոնք կտեսնեք մեր ելույթների ժամակ։

9-րդ դասարան,լուրջ մոտեցում պահանջող սովորողներ,երբ դասապրոցեսը վերածվում է ջերմ ընկերական մթնոլորտի,ընդհանուր քննարկում պարարվեստի և ինչու չէ,հուզող այլ հարցերի,մտքերի ու փորձի փոխանակում։Այս ամենը միանշանակ նոր պարերգերի ուսուցումով։

Եվ իհարկե 8-2 դասարան`հետաքրքիր սովորողներ,ովքեր փորձում են փոքր ինչ դժվարությամբ երգել պարի ընթացքում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s