Design a site like this with WordPress.com
Get started

Իմ հաջողված նախագիծը.

Դժվար է խոսել այն նախագծերի մասին, որոնք եղել են քո սեփական մտահղացմամբ, որոնց մեջ դու այդքան ջանք ու եռանդ ես ներդրել:

Մուտք գործելով կրթահամալիր և գիտակցելով,որ ունեմ մեծ հնարավորություններ ինքնադրսևորման իմ սեփական նախագիծը ունենալու ու դա ներկայացնելու,ես իմ նախագիծը վերնագրեցի այսպես «Երգչախումբ-նվագախում»։Գուցե առաջին հայացքից սա թվա անհնարին մի բան,երբ դիմացդ կանգնած են ոչ թե երաժիշտներ այլ ավելին երեխաներ 1-ինից 3-րդ դասարանների,ովքեր ոչ նվագում են,ոչ էլ նոտագրագետ են։Բայց հենց սա է ամենա հետաքրքիրը,դու սկսում ես զրոյից`դժվար է,շատ դժվար,բայց միայն այն ոգևորությունը որ ունեն երեխաները դա քեզ ստիպում է հավատալ և իրագործել։

Ինձ համար կարևոր հանգամանք է այն՝որպես ուսուցիչ ես ինչ արժեք եմ փոխանցում իմ սաներին: Եվ իմ նախագիծը կարծես տվեց այդ հարցերի պատասխանը,իմ սաներին ես տվեցի այս ամիսների ընթացքում սեր դեպի երաժշտությունը,ծանոթանալ գործիքների հետ,նրանց կառուցվածքին,լինել միավորված մեկ նպատակի շուրջ,և այս ցանկը կարելի է թվել էլի,բայց մնացածը տեսանյութերում կարող եք տեսնել,նրանց պսպղուն աչքերը,հավատը իրենց արած գործի նկատմամբ

Համերգից հատված այս տեսանյութում՝

Այս նախագծերը միասին աշխատեցին այնպես,որ երեխաներից մի քանիսը արդեն որոշ չափով տիրապետում է շվի նվագարանին,էլ չեմ ասում հարվածայինների մասին՝և ինքնաշեն և Իսպանական հարվածային Կախոն և շարքը կարելի է թվել:

Գարնանը նվիրված ստուգատեսի ժամանակ նույնիսկ նվագեցի սաներիս հետ միասին շվի գործիքով երկձայն:Կատարելով «Զատիկ» երկձայն ստեղծագործությունը երգչախմբով, զուգահեռ շվիներով նույնպես կատարեցինք երկձայն՝երկրորդ ձայնե նվագում էր 3-րդ դասարանի սովորող Աննա Մկրտումյանը:

Նյութը ենթակա է խմբագրման

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s