Design a site like this with WordPress.com
Get started

Արատեսը ողջունում է մուտքի ճամբարի մասնակիցներին…

Դասավանդողների մուտքի հերթական ճամբարն է Արատեսում։

Այս անգամ, որպես երաժշտական մասի համակարգող։

Սա ինձ համար նոր փուլ էր և պատասխանատու, քանզի բացի Արատեսյան թոհուբոհից երրորդ օրը Վաղաշենի արշավախմբային — վրանային ճամբարի բացումն էր։

Առաջին օրը բարձունքի հաղթահարումն էր դեպի Սմբատաբերդ։ Այս հաղթահարումը նշանավորվեց Հոլանդացիների հետ մեր հանդիպումով,հյուրասիրությամբ և նոր ընկերությամբ։

Նրանց շատ դուր գալով Հայաստանը հրավիրեցինք Արատես միանալու մեր հաջորդ օրվա գաթաթխիկին։

Մեր հաջորդ կանգառը Սմբատաբերդից դեպի Եղեգիսի Զորաց եկեղեցին էր։

որտեղ միասնական աղոթքի կանգնեցինք, կատարելով հոգևոր ստեղծագործություն։ Ապա Արմինե Մովսիսյանը ներկայացրեց եկեղեցու պատմությունը։

Իսկ ես մի քանի կարևոր դետալների մասին խոսեցի։

Երկրորդ օրը իմ թմբուկի նվագակցությամբ և պարերգերով մկնարկեց գաթաթխիկի ծեսը մեր հյուրերի մասնակցությամբ ` Ֆրանսիայից և Հոլանդիայից։

Այս ընթացքում պարուսուցում էր իրականացնում Կարինե Գրիգորյանը։

Իսկ հայկական համեղ գաթա էին պատրաստում Անահիտ Ամիրխանյանը և ընկերները, նրանց միացան նաև մեր հյուրերը։

Ապա մեր հյուրերին ներկայացրեցինք Արատեսի վանական համալիրը, և կատարեցի մի քանի շարականներ։

Արատեսում գտնվում էին կրթահամալիրի տարբեր տարիքային խմբեր, որոնց թվում Քոլեջի սովորողները։ Տղաներից Ալեքսի և Տիգրանի հետ նախաձեռնեցինք բարձունքի գրավում, իմ անվանակոչած լեռ` «Գայլատուն», կամ «Հոգի ազատության»։

Իսկ ահա երեկոյան խարույկի շուրջ ազգային երգն ու պարն էին թևածում։

Երրորդ օր

Առավոտյան վեր կաց, մեկնումի նախապատրաստում, հյուրատան կոկիկ հանձնում։

Արատեսից շարժվելով Աշոտ Բլեյանը մեզ ներկայացնում էր մեր անցած ուղին, և հետաքրքիր պատմություններ պատմում։

Ճանապարհին ունեցանք աղբահավաք։ Ապա կանգառ Օրբելյանների քարավանատուն։

Այնուհետև մենք այցելեցինք Լեռնակերտ (այժմ` Լեռնահովիտ) համայնք, որը իմ ծննդավայրն է։

Եղանք մեր տանը,որից հետո շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Կոթավանք։

Կոթավանքից շարժվեցինք Վաղաշենի բնապահպանական,արշավախմբային- վրանային ճամբար։

Ճամբարի բացումը մեկնարկեց ազգային երգ ու պարով։

Սևանի ափը միասին շրջելով կատարեցինք աղբահանություն` հյուրերի հետ միասին։

Մարտունու ինֆո տանը մեզ էին սպասում իրենց հարցադրումներով։

Այստեղ նույնպես ազգային երգ ու պարով մուտք ապա շրջայց Մարտունի քաղաքով։

Ապագա սպասելիքներով հրաժեշտ տվեցինք Մարտունի քաղաքին և հաջորդ կանգառ կատարեցինք Հայրավանքում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s