Design a site like this with WordPress.com
Get started

Վաղաշենի բնապահպանական — արշավախմբային ճամբարի երաժշտական Նախագիծ

Վայր՝ Վաղաշենի բնապահպանական — արշավախմբային ճամբարի

Ժամանակահատված՝ 11 — 15

Նախագծի ղեկավար` Անահիտ Կիրակոսյան

Պատասխանատուններ՝ Արմենուհի Սոկրատունի, Անժելա Բլեյան, Միքայել Ղազարյան

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6-րդցիներ, Քոլեջի ուսանողներ

Անհրաժեշտ նյութեր/գործիքներ՝

Երաժշտական գործիքներ (փողային, հարվածային գործիքներ, ծնծղաներ և այլն, ինքնաշեն շրխկան-հարվածայիններ, երաժշտական գործիքներ):

Իրականացվոց ծեսերի պարագաներ (ցորենի հասկ, անթառան ծաղիկներ, ջրով և վարդով լի սափոր, մաղ, քող, գունավոր թելեր, ժապավեններ, պարաններ (տարբեր չափերի), խնձոր, վարունգ, փայտե տախտակ, սպիտակ կտոր,պարսատիկի պատրաստում՝ ծառի փայտ, ռեզին, զամբյուղ, փայտը տաշելու համար անհրաժեշտ գործիքներ և այլն)։

Մեթոդներ.

  • համագործակցային,
  • խմբային,
  • հետազոտական, և այլն:

Նպատակ՝

  • Վարդավառի ծեսի ներկայացում — ուսուցում
  • Վարդավառի ծեսի երգերի, պարերգերի ուսուցում
  • Ազգային խաղերի փոխանցում
  • Անձրևաբեր ծեսի ներկայացում – ուսուցում
  • Անձրևաբեր ծեսի երգերի, պարերգերի ուսուցում
  • Ուխտագնացության երգերի ուսուցում
  • Ծիսական իրերի պատրաստում
  • Ճոճանակի պատրաստում

Նախագծի իրականացման ընթացքը՝

  • Ծիսական երգերի և պարերգերի ուսուցում
  • Միասին իրակաացնում ենք ծաղկաքաղ (ցանակալի է լինի վարդ)՝ զամբյուղներով
  • Ապա միասին հասկաքաղ՝ խաչբուռի պատրաստում
  • Խնդումի պատրաստում
  • Ճակտոցների, փուշիների պատրաստում
  • Ծիսական տիկնիկների պատրաստում
  • Նուրի տիկնիկի պատրաստում
  • Նոյ տիկնիկի պատրաստում
  • Անահիտ և Աստղիկ տիկնիկների պատրաստում
  • Վարդափնջի նետում
  • Խաղերի իրականացում
  • Խաղերի առարկանների պատրաստում

Տոնի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

Հրանուշ Խառատյան — Հայ ժողովրդական տոները

Ազգային երգեր,պարերերգեր և խաղեր՝

Ծրագիր՝

Տարիքային խումբ՝  Հյուսիսային բպրոցի 5-6-րդ դասարանցիններ

  • Վարդավառը գալիսա
  • Հա՜յ Վարդավառ
  • Վարդն ի բացվե
  • Վարդավառ է
  • Ալ խնձոր
  • Սոնա յար
  • Ա՜խ Սոնա յար
  • Ախ Նինար
  • Հո՜յ Նազան
  • Զմպիկ,զմպիկ
  • Հա՜յ, Նուբար
  • Տիրամոր գովքը
  • Ճլորթու երգ

Քոլեջի սովորողներ՝

  • Վարդավառը գալիսա
  • Հա՜յ Վարդավառ
  • Ջան Վարդավառ,Վարդավառ
  • Վարդն ի բացվե
  • Վարդավառի կիրակին
  • Ալ խնձոր
  • Սոնա յար
  • Ա՜խ Սոնայա յար
  • Մանթաշի ձորում
  • Ախ Նինար
  • Վահե
  • Ախպրի Ճամփին
  • Հա՜յ Նուբար
  • Ճլորթու երգ

Ուխտագնացության երգեր՝

  • Էջմիածին երթամ ուխտ – Կոիտաս
  • Սուրբ Կարապետ – Երվանդ Ճղլյան
  • Սուրբ Կարապետ – Սիրվարդ  Թորոսյան

Պարեր՝

  • Համշենի ծափիկ
  • Փափուռի
  • Իշխանական
  • Ծաղկաձորի
  • Ալաշկերտի քոչարի

Ազգային խաղեր՝

  • Ջղլախտի
  • Խնձորագլոր
  • Ճլորթի
  • Լարախաղաց կամ Փահլեվանի խաղ
  • ջրախաղ, կրակի շուրջ
  • Նետ և աղեղ
  • Պարսատիկ
  • Կոխ
  • Լուլ ու փետ, չլիկ դաստա կամ կտափայտ

Վարդավառի ասիկներ՝

Վարդավառը հասել ա,
Բան ու գործս թարսել ա,
Թե սիրում ես, ջուր շաղ տուր,
Կրակըս թեժացել ա:

Վարթեվորի իր օրն ա,
Որդին հորը չի մոռնա,
Ով իմ սիրածն ինձ չտա,
ՍԱ շան նման թող ոռնա:

էս գիշեր, անուշ գիշեր,
Իջնենք չայիրներ, բռնենք մեր պարը,
Ելնենք սարը, բռնենք բոլորի պարը,
Սարեր, ետ գնացեք, տուն գա իմ յարը:

Ն Ո Ց Ն Ա ՀԱ Պ Ե Տ Ի ՏԵ Ս Ա ՐԱ Ն Ը

Հանգերգը՝

Մենակատար՝Ջրերը քաշվել են,
խումբը’ ջուր, ջուր, ջուր, ջուր,
Մասիսը բացվեչ է,
խումբը’ Մա՛սիս, Մա-սիս, Մա՛սիս, Մա՛սիս
Աղավնին ետ է եկել, (այս պահին աղավնիները թռցնում են)
խումբը’ եկել է, եկել է, եկել է, եկել է,
Նոյը արդեն իջել է,
խումբը’ Նոյ, Նոյ, Նոյ, Նոյ
Կյանքը նորոգվել է,
խումբը’ տես, տես, տես, տես,
Աշխարհը շենացել է,
խումբը’ շեն, շեն, շեն, շեն
Մարդիկ մեղմացել են,
խումբը’ մարդ, մարդ, մարդ, մարդ
Արևը ջերմացել է ( հասկեր են շպրտում դեպի արևը)
խումբը’ ա՛րև, ա՛րև, ա՛րև, ա՛րև
Հողը հարստացել է
խումբը’ հող, հող, հող, հող
Ցորենը հասունացեւ է (ցորենի հասկից խաչ-բուռերը
դրվում Են Նոյի առաջ),
խումբը’ ցո-րեն, ցո-րեն, ցո-րեն, ցո-րեն,
Խաղողը քաղցրացել է,
խումբը’ խա՛ղող, խա՛ղող, խա-ղող, խա-ղող
Գինին հորդացել է,
խումբը’ գի՛նի, գի՛նի, գի՛նի, գի՛նի
Նռենին շիկացել է,
խումբը’ նուռ, նուռ, նուռ, նուռ
Ջրերը վարարել են, (միմյանց և հավաքվածների վրա ջուր Են լցնում)
խումբը’ ջուր, ջուր, ջուր, ջուր…

Երգերի տեքստեր՝

Ջան Վարդավառ, Վարդավառ

Տղան — Սյ սիրուն աղջիկ,
Դրախտի ծաղիկ
Դուրս արի տեսնեմ,
Տեսքիդ կարոտ եմ:


(Խումբը)

Ջան Վարդավառ, Վարդավառ,
Մեր դռանը ոսկի ծառ…


Ա ղ ջիկը. Այ խելառ տղա,
Վարդերի վրա
Իսկի չե ՞ս քնել,
Երազ չե ՞ս տեսել:


(Խումբը) Ջան Վարդավառ, Վարդավառ,
Ոսկի բլբուլ վարդին թառ…


Տղան — Այ երազ աղջիկ,
Դրախտի ծաղիկ,
Մի պաչ տուր ինձի,
Շարավ եմ քեզի:


(Խումբը) Ջան Վարդավառ, Վարդավառ,
Վարդ եմ քաղել քեզ համար…

Աղջիկը — Այ ծարավ տղա,
Գիշեր լուսնկա;
Բլբոզի երգով,
Չե՞ս հարբել գինով:


(Խումբը) Ջան Վարդավառ, Վարդավառ,
Թե տղա ես, արի տար:


Խմբապարի երգ — Սոնա յար

Սոնա յա-ր, Սոնա յա-ր,
Սոնա սիրուն, Սոնա յա-ր…
Վարդավառը գալիս ա,
Սոնա սիրուն, Սոնա յա՛ր,
Շաղիկը ցնծալիս ա,
Սոնա յա-ր, Սոնա յա-ր…
Կանաչ արտի բաղում ես,
Սոնա յա-ր, Սոնա յար,
Պարի միջին խաղում ես,
Սոնա սիրուն, Սոնա յար,
Կաքավի տես սուրալով,
Սոնա յար, Սոնա յար,
Տղաներին դաղում ես,
Սոնա սիրուն, Սոնա յար…
Սիրուն աղջիկ նազ ունես,
Սոնա յար, Սոնա յար,
Թագավորի սազ ունես,
Սոնա սիրուն, Սոնա յար…
Թագավորին ի ՞նչ անեմ,
Սոնա յար, Սոնա յար,
Դու իմ սրտում թագուհի,
Սոնա սիրուն, Սոնա յար…

Հո՜յ Նազան

Հո~յ, Նազան իմ, Նազանիմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազանիմ,

Հո~յ, Նազան իմ, Նազանիմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազանիմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր–խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր–խորձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հո~յ Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունիկ ես,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ ս արերով եկար,
Խոր–խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր–խոր ձորերով եկար:

Գըլխիս վըրով պըտիտ տուր,
Հո҃յ, Նազան իմ, Նազան իմ,
Նախշուն թև թիթեռնիկ ես,
Ջա҃ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր–խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր–խոր ձորերով եկար:

Հայ ժողովրդական պարերգ՝ «Վարդավառի կիրակին»

Աղջի, բուռ’ըմ հատիկ տուր,
Վարդ եմ քաղե Վարդավառի կիրակին:
Աչքիդ տըկով մըտիկ տուր,
Ես չեմ ելնի սարը շոգուն, կրակին:

Վարդ եմ քաղե Վարդավառի կիրակին,
Ես չեմ ելնի սարը շոգուն, կրակին:

Երդիկը պայ ես մտե,
Վարդ եմ քաղե Վարդավառի կիրակին,
Ընձեն ջոկ յար ես գտե,
Քու սեր ընկե մըջ իմ սրտի կըրակին:

Ընձեն ջոկ յար ես գտե,
Քու սերն ընկե մըջ իմ սրտի կըրակին:

Քանի խրձեր շաղերով,
Վարդ եմ քաղե Վարդավառի կիրակին,
Կապեցի ես խաղերով,
Ես չեմ ելնի սարը շոգուն, կրակին:

Վարդ եմ քաղե Վարդավառի կիրակին,
Ես չեմ ելնի սարը շոգուն, կրակին:

Սարի սելվոր է յարըս,
Վարդ է բացվե Վարդավառի կիրակին,
Խաչի քավոր է յարըս,
Քու սերն ընկե մըջ իմ սըրտի կըրակին:

Խաչի քավոր է յարըս,
Քու սերն ընկե մըջ իմ սըրտի կըրակին:

Վարդ եմ քաղե Վարդավառի կիրակին,
Ես չեմ ելնի սարը շոգուն, կրակին:

Դարդոտ գիշեր դուրս ելա,
Վարդ եմ քաղե Վարդավառի կիրակին,
Թուխ ամպն անուշ կը ցոլա,
Ես չեմ ելնի սարը շոգուն, կրակին:

Բարի լուսուն դուրս ելա,
Վարդ է բացվե Վարդավառի կիրակին,
Աղվոր կտրիճ’ըմ տեսա,
Քու սերն ընկե մըջ իմ սըրտի կըրակին:

Վարդ եմ քաղե Վարդավառի կիրակին,
Ես չեմ ելնի սարը շոգուն, կրակին:

Հա՜յ, Վարդավառ

Հա՜յ, Վարդավառ, Վարդավառ,
Վիճակն էկավ, Վարդավառ,
Վիճակի խաղ ասողին,
Բաղդը բացվավ, Վարդավառ:

Հա՜յ, Վարդավառ, Վարդավառ,
Վիճակն էկավ, Վարդավառ,
Վարդավառը գալիս ա,
Ծաղիկը ցնծալիս ա:

Հա՜յ, Վարդավառ, Վարդավառ,
Վիճակն էկավ, Վարդավառ,
Այ ծաղիկ կանչող աղջիկ,
Ձենըդ ծըլվըլալիս ա:

Հա՜յ, Վարդավառ, Վարդավառ,
Վիճակն էկավ, Վարդավառ,
Կանաչ տեղը բաղում եմ,
Բաղի միջին խաղում եմ:

Հա՜յ, Վարդավառ, Վարդավառ,
Վիճակն էկավ, Վարդավառ,
Կաքավի պես սորալով,
Տըղաներին դաղում եմ:

Վարդավառ է

Վարդավառ է, վարդավառ է,
Երկինքը արեգան է,
Վարդավառ է, վարդավառ է,
Արևը կամար կապել է,
Ջա՜ն, Վարդավառ, ջա՜ն, Վարդավառ,
Ոսկի բլբուլն է վարդին թառ:

Վարդավառը գալիս ա

Վարդավառը գալիս ա,
Լուսամուտին կարմիր խնձոր շարել եմ, շարել եմ,
Ծաղիկը ցնծալիս ա,
Տո՛, շան տղա քեզնից լավին ճարել եմ, ճարել եմ:

Վարդ եմ քաղել մաղերով,
Լուսամուտին կարմիր խնձոր շարել եմ, շարել եմ,
Վեր եմ դրել շաղերով,
Տո՛, շան տղա քեզնից լավին ճարել եմ, ճարել եմ:

Խնձոր ես ծառի վրա,
Լուսամուտին կարմիր խնձոր շարել եմ, շարել եմ,
Ծաղիկ ես սարի վրա,
Տո՛, շան տղա քեզնից լավին ճարել եմ, ճարել եմ:

Խնձոր քցի, ֆռֆռաց,
Լուսամուտին կարմիր խնձոր շարել եմ, շարել եմ,
Թուշդ պաչի, մռմռաց,
Տո՛, շան տղա քեզնից լավին ճարել եմ, ճարել եմ:

Ծառի կանաչ տերևը,
Լուսամուտին կարմիր խնձոր շարել եմ, շարել եմ,
Յարիս թել, թել մազերը,
Տո՛, շան տղա քեզնից լավին ճարել եմ, ճարել եմ:

Կապուտ էր մանուշակը,
Լուսամուտին կարմիր խնձոր շարել եմ, շարել եմ,
Բուսել է քարի տակը,
Տո՛, շան տղա քեզնից լավին ճարել եմ, ճարել եմ:

Բախչա ունեմ, մեջը լիքը վարդերով

Վարդ է բացվե առավոտվան խաղերով,
Իմ յար բաղջեն վարդ կը քաղե մաղերով,
Վարդն է բացվե Վարթեվորի կիրակին,
Քո սերն ընկէ մեջ իմ սրտի պուրակին:

Բախչա ունեմ, մեջը լիքը վարդերով,
Գնամ, քաղեմ, իմ բարալիկ մատներով,
Գնամ, քաղեմ, իմ բարալիկ մատներով,
Ղրկեմ յարիս առավոտյան շաղերով:

Վարդ եմ քաղել մաղերով,
Բախչա ունեմ, մեջը լիքը վարդերով,
Վեր եմ դրել շաղերով,
Գնամ, քաղեմ, իմ բարալիկ մատներով:

Գնամ, քաղեմ, իմ բարալիկ մատներով,
Ղրկեմ յարիս առավոտյան շաղերով:

Բախչի միջի բարն անուշ,
Բախչա ունեմ, մեջը լիքը վարդերով,
Սիրած յարի պագն անուշ,
Գնամ, քաղեմ, իմ բարալիկ մատներով:

Գնամ, քաղեմ, իմ բարալիկ մատներով,
Ղրկեմ յարիս առավոտյան շաղերով:

Այ տղա, բաղի միջին,
Բախչա ունեմ, մեջը լիքը վարդերով,
Ոտներդ շաղի միջին,
Գնամ, քաղեմ, իմ բարալիկ մատներով:

Գնամ, քաղեմ, իմ բարալիկ մատներով,
Ղրկեմ յարիս առավոտյան շաղերով:

Նստել ես հատիկ պատիկ,
Բախչա ունեմ, մեջը լիքը վարդերով,
Աչքերդ նռան հատիկ,
Գնամ, քաղեմ, իմ բարալիկ մատներով:

Գնամ, քաղեմ, իմ բարալիկ մատներով,
Ղրկեմ յարիս առավոտյան շաղերով:

Բախչա ունեմ, մեջը լիքը վարդերով,
Գնամ, քաղեմ, իմ բարալիկ մատներով,
Գնամ, քաղեմ, իմ բարալիկ մատներով,
Ղրկեմ յարիս առավոտյան շաղերով

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s