Design a site like this with WordPress.com
Get started

Վաղաշենի բնապահպանական ճամբար

Վաղաշեն 2022 բնապահպանական — արշավախմբային ճամբարը հուլիսի 11-13- ին իր վրանային կահավորվածությամբ հյուրընկալել էր Հյուսիսային դպրոցի տարատարիք սովորողներին։

Առաջին օրը կանգառ կատարեցինք Բերդկունքի ամրոցում, ապա քայլարշավով հասանք Հայրավանք։ Այնուհետև ճանապարհ դեպի Ծակքարի բնական կամուրջ։

Բնական կամուրջի փոքրիկ սեղանի մոտ նստած երեք պատանիներ, ովքեր տեղի բնակիչներ էին, մեզ ներկայացրեցին իրեն բնական կամուրջի մասին հետաքրքիր ավանդազրույցներ։ Եվ մեր ուղղված հարցերին` թե ինչու՞ է գետը այդքան աղտոտված, իրենք էլ խոստովանեցին, որ մեծերը շատ են աղբը լցնում գետը և պետք է նախատեն ու օրինակ ծառայեն մյուսներին, մաքրելով իրենց վարար գետը։

Ծակքարից շարժվեցինք դեպի մեր վրանատեղի։

Պարզապես հրաշալի ճամբար։

Ցավոք այս ամենի ֆոնին, ունենք շատ մեծ գերխնդիր` ափին կուտակված աղբը։ Որը օրեր շարունակ յուրաքանչյուր խմբի հետ կատարվում է մաքրման աշխատանքներ։

Մարտունու Ինֆո Տան հետ համագործակցության շրջանակում ներկայացրեցի Վարդավառի ծեսից հատվածներ, ուսուցանեցի ծիսական երգեր,Խաչբուռեր, տիկնիկներ ռ խնդում։ Կազմակերպեցի ազգային ուժային խաղեր։

Աղջիկների խմբին ուսուցանեցի ճոճանակի երգը, իսկ տղաները ճոճանակը ամրացրեցին ծառին, ինչպես նախկինում կատարվել է ազգաբնակչության տարբեր հատվածներում։

Օրվա ընթացքում, ինչպես օրակարգով էր սահմանված տարածքի խնամք, աղբի հավաքում, թափված փայտերի հավաքում ռ կուտակում, որպես վառելանյութ, մարզական գործունեություն` լող։

Երրորդ օրը դրոշի հանձնում Քոլեջի խմբին և քանի որ ես ետ չէի վերադառնում, այլ մնում էի Քոլեջի խմբի հետ հրաժեշտ տվեցի Հյուսիսային դպրոցին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s