Design a site like this with WordPress.com
Get started

Դավիթբեկյան ռազմամարզական խաղեր 2022.ամփոփում

Հուլիսի 25-ին առավոտյան 07:30 րոպեին, մեր խումբը Քոլեջի սովորողների հետ միասին ուղևորվեց դեպի Կապան:

Մինչ Կապան հասնելը, դադար առանք Եղեգնաձոր քաղաքում, ուժ հավաքելու և սնվելու համար:

«Գանձասար» ճամբար հասնելուն պես մեզ դիմավորեցին ճամբարի կազմակերպիչները՝ Ալինա Գևորգյանը և Ալեն Պողոսյանը:

Ավելի մանրամասն տեսանյութում՝

«Դավիթբեկյան խաղեր» 2022. Օր 1

Օր 2-րդ

Ռազմամարզական փառատոնի օրհնության կարգ Վահանավանքում:

Առավոտյան վեր կաց 06:30, ապա 07:00 մարմնամարզություն, 08:00 նախաճաշ:

09:00 ուխտագնացություն դեպի Վահանավանք:

«Դավիթբեկյան խաղեր» ռազմամարզական մրցույթ-փառատոնի օրհնության կարգ Վահանավանքում․ Քայլարշավ Դավիթ Բեկի տոհմական նստավայր՝ Հալիձորի բերդ։ Երդման արարողություն Հալիձորում:

Վահանավանքում տեղի ունեցավ խաղերի օրհնության կարգը՝ տեր Շիրակ քահանա Խանոյանի ձեռամբ։ Վանքի մոտ գտնվող բացատում տեր Շիրակ քահանա Խանոյանը բովանդակալից զրույց ունեցավ մասնակիցների հետ։ Ես և Տիգրան Զոհրաբյանը միասնական պարի հրավիրեցինք բոլորին:

«Օրհնության կարգին հաջորդեց քայլարշավը։ 15-18 տարեկան պատանիներն ու աղջիկները մոտ երկու ժամ անընդհատ քայլքով անցան Վահանավանքը Հալիձորի բերդին կապող արահետը՝ գրեթե 4 կմ։

Հալիձորի բերդում մասնակից թիմերը երդվեցին տեր լինել իրենց հայրենիքին, հավատին ու ինքնությանը։

Ճամբարավայրում մասնակիցներին մի քանի ժամ տրվեց՝ հանգստանալու և ուժերը վերականգնելու համար։

Մրցույթ-փառատոնի երկրորդ օրն ավարտվեց խարույկի շուրջ՝ պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի հետ զրույցով, զրույց, որն ամբողջությամբ ձոնված էր Դավիթ Բեկի հայրենանվեր գործին։»

«ԱՐԿ Մեդիա» նախաձեռնության լրագրական թիմ

«Դավիթբեկյան խաղեր» ռազմամարզական մրցույթ-փառատոն. Օր 2

Օր 3-րդ

«Դավիթբեկյան խաղեր» ռազմամարզական մրցույթ-փառատոնի երրորդ օր․ Անցկացվեցին առաջին ուժային մրցումները՝ բազկամարտ, պարանի ձգում, կրակային՝ ատրճանակից։ Երեկոյան կայացավ պատմական վիկտորինան։ Մթնոլորտն առավել ջերմացավ խարույկի շուրջ թեյախմության ժամանակ։ Տոնեցինք մասնակիցներից Արմենի տարեդարձը:

Սեբաստացիներից Սարգիսը և Լևոնը ներկայացան բազկամարտի մրցությանը:

«Դավիթբեկյան խաղեր» ռազմամարզական մրցույթ-փառատոն. Օր 3

Օր 4-րդ

Վերկացից ու նախաճաշից հետո թիմերն անցկացրին կրակային մրցույթ՝ Sayga mk-01 հրացանով։

Տղաներից իրենց ուժերը փորձեցին՝ Արամոն, Լևոնը, Արամը և Սամվելը:

Ապա երեկոյան ազգային երգ ու պարի մրցույթի մեկնարկն էր, ժուրի կազմում էին Արսեն Գրիգորյանը (Մրո) և «Վարք Հայոց» ազգագրական խմբի ղեկավար Սարգիս Փարամազյանը:

Խմբերի ելույթից հետո եղավ համերգային մաս, երգիչ Մրոյի կատարումները բոլորին համախմբեց միասնական պարաշարքերով:

«Դավիթբեկյան խաղեր» ռազմամարզական մրցույթ-փառատոն․ Օր 4

Օր 5-րդ

Հինգերորդ օրվա սկիզբ․ Արգելագոտիների հաղթահարում, շախմատի մրցույթ, իսկ երեկոյան սթրայքբոլի թեժ պայքար:

Շախմատի մրցումներին իրենց ուժերը մեր խմբից փորձեգին Արևիկը և Լևոնը, իրենց հերթին ունեցան հաղթանակներ:

Արքելագոտու հաղթահարմանը մասնակցեցին՝ Արամոն, Արամը և Սարգիսը:

Լուսանկարները «Դավիթբեկյան խաղեր 2022» ֆեյսբուքյան էջից:

«Դավիթբեկյան խաղեր» ռազմամարզական մրցույթ-փառատոն․ Օր 5 Արգելագոտիների հաղթահարում

Օր 6-րդ

Վերելք Խուստուփ․ Կոորդինատներով տեղորոշում

Ժամը 03:00 հնչում է տագնապը, թիմերի ղեկավարները արդնացնում են իրենց մասնակիցներին, պատրաստի պայուսակները, որոնք բեռնավորված են բոլոր անհրաժեշտ պարագաներով, ուղևորվում ենք դեպի սուրբ լեռ՝ Խուստուփ:

Թիմերից յուրաքանչյուրը, ըստ տրված կոորդինատների, պետք է Խուստուփ բարձրանալիս գտներ ու հավաքեր «Դավիթ Բեկ» բառը։

Մեզ բաժին էր ընկել «Կ» տառը:

Իրականում բավականին բարդ առաջադրանք էր:

Երեկոյան Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում հավաքվել էինք խաղերի փակմանը:

Ազգային երգ ու պարով միասնաբար բարով մնաս ասացինք արդեն կարոտով սպասելով հաջորդ տարվա խաղերին:

ԴԱՎԻԹԲԵԿՅԱՆ ԽԱՂԵՐ 2022․ ՎԵՐԵԼՔ ԽՈՒՍՏՈՒՓ

Օր 7-րդ

Ավարտվեց Դավիթբեկյան վայրերում անցկացվող, Սյունիքում նախադեպը չունեցող «Դավիթբեկյան խաղեր» 2022 ռազմամարզական մրցույթ-փառատոնը։

Լուսանկարը՝ «Դավիթբեկյան խաղեր» 2022 ֆեյսբուքյան էջից:

Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է

Վերադարձին կանգառ Տաթևի վանական համալիր և «Սատանի կամուրջ»:

Դավիթբեկյան խաղերը մեծ դեր ու նշանակություն ունեցան բոլորիս համար,սա պարզապես մրցույթ չէր,սա դաստիարակչական գեղեցիկ,լի ու հագեցած յոթ օրեր էին և մեր թիմը չնայած նրան,որ չգրավեց առաջին ռրեք տեղերը, այլ գրավեց ամենա վեհ տեղը` դա ամեն պարագայում մարդ մնալն էր, սիրելը և սովորեցնել սիրելը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s