Design a site like this with WordPress.com
Get started

«Արատես ջան Արատես, ես տաղ ասեմ դու լսես…» Ընտրության խմբերը Արատեսում

Օգոստոսի 22-23-24 Միջին և Հյուսիսյին դպրոցի երաժշտական ընտրության խմբերը Արատեսում։

Համագործակցային աշխատանքը Լուիզա Քեշիշյանի հետ և կազմակերպումը երաժշտական գործունեության ընտրության խմբերի միասնական մեկնումը Արատես պարզապես ոգևորող էր և ամրապնդող հետագա համագործակցության համար։

Սովորողներին նորովի բացահայտելու լավ հնարավորություն էր նաև իրենց համար դեպի դասավանդողը։

Օր առաջին`

Բնականաբար չէինք կարող մեկնել առանց օրհնության, հետևապես ինչպես միշտ Սուրբ Երրորդություն եկեղեցում ընտրության խմբերով ժամերգություն կատարեցինք և ճամփա ընկանք դեպի Արատես։

Մեր ճանապարհային քարտեզը առաջին կանգառը կատարեց Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Այդ հրաշագեղ կոթողում չէինք կարող մեր աղոթքը առանց բարձրացնելու հեռանալ, հետևապեա կատարեցինք մի քանի շարականներ։ Մի փոքր ներկայացրեցի եկեղեցու պատմության մանրամասներ։

Ճանապարհ մեզ տարավ Արփա գետի հովիտ կանգառ կատարելու։ Ցավոք պատկերը այնքան էլ դուրեկան չէր` ինչպես հայրենիքիս բոլոր հատվածներում, այստեղ նույնպես աղպի կուտակում էր։

Շարունակելով ճանապարհը քայլարշավ կատարեցինք դեպի Եղեգիսի Զորաց եկեղեցի։

կրկին միասնական աղոթքի կանգնեցինք և ապա ներկայացրեցի պատմությունը։

Եվ ահա մեր գլխավոր կանգառը չքնաղ Արատես։ Մնացածը արդեն իսկ պլանավորված բնականաբար նախագծին համապատասխան։

Օր երկրորդ `

Երկրորդ օրը նույնպես բավականին հագեցած էր, նախաճաշ որից հետո քայլարշավ դեպի Արատեսի ջրահավաք ավազան։ Քայլարշավի ընդհանուր երկարությունը 8 կմ է, սա բավականին երկար է և անընդհատ վեր բարձրանալով ավելի դժվար է անփորձ մարդու համար դառնում, մեզ հետ եկած մայրիկը և մի քանի սովորողներ չհաղթահարելով քայլարշավի դժվարությունը ետ վերադարձավ ճամբարատեղի և պատրաստեցին ճաշը մեր վերադարձի արթիվ։

Իսկ մենք` այն խենթ յոթ հոգին վայելեցին ջրահավաք ավազանի հրաշալի տեսարանը։

Երեկոյան իսկական երաժշտական հրավառություն էր, ընտրության խմբերը երգում էին և տեղում ստեղծագործում։

Իսկ գիշերները անցկացնում խարույկի շուրջ։

Օր երրորդ`

Ցտեսություն Արատես` մենք վերադառնում ենք։ Մաքրում ենք ու հանձնում տարածքը հաջորդ խմբին, մարզվում, նախաճաշում,հավաքում իրերը և պատրաստ ենք վերադառնալուն։

Այս անգամ ճանապարհային քարտեզը մեր լավագույն վարորդ ընկեր Հովիկի հետ տարավ դեպի Սելիմի քարավանատուն, ապա Վաղաշենի բնապահպանական ճամբար։

Ափամերձ տարածոխքում կատարեցինք աղբահավաք աշխատանքներ։

Այնուհետև Հայրավանք ու Բերդկունք։

Լուիզա Քեշիշյանի բլոգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s