Design a site like this with WordPress.com
Get started

«Ա՜խ, տիկը- տիկը…» Գինու արարման ծես

Վայր՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, Քոլեջ

Ժամանակահատված՝ ուսումնական տարի

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի և Քոլեջի նախակրթարանի սովորողներ

Տարիքային խմբեր`2-5 տարեկաններ

Նպատակ`

ազգային մշակույթի յուրացում գինու արարման միջոցով:

Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են գինի պատրաստելու մասին
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • սովորում են խաղողաքաղի և խաղող ճմռելու երգեր, պարերգեր, պարեր
  • խաղում են խաղող ճմռելու խաղեր

Արդյունքները՝

Մասնակիցները կիմանան գինու պատմությունը ազգային երգերի միջոցով:Կկարողանան որոշակի գինի արարելու ընթացքին մասնակից լինել:

Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին:

ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել խաղողի ևգինի ստանալու երգերը կատարելիս, կցանկանա՞ նորից կատարել և ծեսին նոր կյանք տալ:

Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել Քոլեջի և հյուսիսային դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Ծրագիր՝

Տեքստեր՝

<<Բաղը քաղինք>>

Բաղը քաղինք, խաղողը տարանք,
Չարազը, չարազը,
Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,
Ավազը, ավազը:

Խաղողը ճառթենք, կարմիր շիրան
Չըռչըռա, չըռչըռա,
Լըցնենք կարասն, էփի, թափի,
Վըռվըռա, վըռվըռա:

Դե՛, Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,
Կըրընկի, կըրընկի,
Չըփչըփացրու, ֆըռռա — խաղա
Տըրընգի, տըրընգի:

Խաղողը ճառթի, շիրան հանենք,
Ճըփճըփա, ճըփճըփա,
Մաճառ խմենք ու խաղ կանչենք,
Զըրընգա, զըրընգա:

<<Քաղենք խաղողը>>


Քաղենք խաղողը, լըցնենք կողովը,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:
Բե՛ քաղենք սևը, փըռենք արևը,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:
Բե՛ քաղենք խարջին, ծախենք, տանք խարջը,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:
Քաղենք Ըռըզգին, աղեկ կտան գին,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:
Քաղենք լալվարին, էս տարվա բարին,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:
Քաղենք Քիշմիշին, տանք մեր Անուշին,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:
Քաղենք Սաթենին, տանք Սաթենիկին,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:
Քաղենք Նազելին, չըմընա կալին,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:
Քաղենք Արենին, շուտ գըցենք գինին,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:
Լըցնենք կարասը, որ շուտ խաղ ասը,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:
Լըցնենք տըճերը, որ շուտ ճըկմըկա,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:
Շուտ գցենք մաճառ, խմենք անպատճառ,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:
Փըռենք բոլ չամիչ, ուտենք քիչ ու միչ,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:
Բոլ դոշաբ էփենք, ձմեռը շըփենք,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:
Անենք բոլ կախան, պըրծնի մեր յախան,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

«Աշուն»

Ջան, ջան, ջան աշուն է,
Տես, տես, տես նախշուն է,
Տանձ ու խնձոր ուտելու
Նա մեզ այգի է կանչում:

Ջան, ջան, ջան աշուն է,
Տես, տես, տես նախշուն է,
Դեղձ ու սալոր ուտելու
Նա մեզ այգի է կանչում:

Ջան, ջան, ջան աշուն է,
Տես, տես, տես նախշուն է,
Նուռ, սերկեւիլ ուտելու
Նա մեզ այգի է կանչում:

Ջան, ջան, ջան աշուն է,
Տես, տես, տես նախշուն է,
Անուշ մրգեր ուտելու
Նա մեզ այգի է կանչում:

<<Տըկճոր>>

Տըկճոր առանց քեզ խավար է օրս,

Վերցնեմ գավաթով, լըցնեմ իմ փորըս,

Ա՜խ, տիկը-տիկը, վա՜խ, տիկը-տիկը,

Ջա՜ն տիկը-տիկը տըկճոր,

Առանց քեզ երբեք չունեմ մեկ լավ օր։

Պիպիկըդ նախշեմ էրծաթով, ոսկով,

Կյանքըս մատաղ կանեմ, ես քեզ մի խոսքով,

Ա՜խ, տիկը-տիկը, վա՜խ, տիկը-տիկը,

Ջա՜ն տիկը-տիկը տըկճոր,

Առանց քեզ երբեք չունեմ մեկ լավ օր։

Դու չորս պոզանի, սիռուն աննըման,

Առանց քեզ չըլնի, ոչ քեֆ, ոչ նշան,

Ա՜խ, տիկը-տիկը, վա՜խ, տիկը-տիկը,

Ջա՜ն տիկը-տիկը տըկճոր,

Առանց քեզ երբեք չունեմ մեկ լավ օր։

Խաղողագովք

Գովենք, գովենք, ո՞ւմ գովենք,

Ջա՜ն, խաղող, ջա՜ն, ջա՜ն,

Խաղողի համը գովենք,

Ջա՜ն, խաղող, ջա՜ն, ջա՜ն:

Խաղող լցնենք հնձանը,

Ջա՜ն, խաղող, ջա՜ն, ջա՜ն,

Ճզմենք, լցնենք տակառը (կարասը),

Ջա՜ն, խաղող, ջա՜ն, ջա՜ն:

Տակառ տանենք մառանը,

Ջա՜ն, խաղող, ջա՜ն, ջա՜ն,

Մաճառ խմենք աշնանը,

Ջա՜ն, խաղող, ջա՜ն, ջա՜ն:

Մաճառ թողնենք մառանը,

Ջա՜ն, խաղող, ջա՜ն, ջա՜ն,

Գինի խմենք ձմռանը,

Ջա՜ն, խաղող, ջա՜ն, ջա՜ն:

Տո լաո

1. Տո լաո, տո լաո:

Մեկ որ մենք ժողվանք գացինք Որոշված տեղ ուրախութեն:

2. Տո լաո, տո լաո:

Մեզնից մեկ վերուց ասաց՝

Էկեք չանենք տըղեկութեն:

3. Տո լաո, տո լաո:

Էն գինին, կարմիր գինին

Թող գա ֆռա մըջ մեր գլխին:

4. Տո լաո, տո լաո:

Էն լուսին, պանցրիկ լուսին

Թող շըղշըղա վեր մեր գլխին:

5. Տո լաո, տո լաո:

Էն աստղեր, պեծ – պեծ աստղեր Թող պսպղա վեր մեր գլխին:

Տո՜, լաո, տո՜, լաո, Տո լաո, տո լաո:

Օրհնանքներ`

— Էս մի ճութը հողի պաշտպան հրեշտակին,

— Էս մի ճութը թռչուններին,

— Էս մի ճութը մուկ-մորեխին,

— Էս մի ճութը որբին ու աղքատին,

— Էս մի ճութը անցորդին,

— էս մի ճութն էլ Արեգակին, Լուսնյակին, Լուսաստղին…

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s