Design a site like this with WordPress.com
Get started

Ցորեն եմ ցանե․․․ Նախագիծ

Վայր՝ Հյուսիսային դպրոց

Ժամանակահատված՝ ուսումնական տարի

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիներ

Իրականացման վայր՝ Ուսումնական Ագարակ

Նպատակ`

ազգային մշակույթի յուրացում հացի արարման միջոցով:

Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են հաց (լավաշ) թխելու արարողակարգը
  • համացանցից, գրքերից հավաքում են նյութեր հացահատիկի, ջրաղացի, թոնրի պատմության,  լավաշի մասին, հացի օգտակարության, կարևորության մասին
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • սովորում են վարուցանքի, ջրաղացի, հացթխիկի, այլ  համապատասխան երգեր, պարերգեր, պարեր
  • խաղում են ջրաղացի, հացթխիկի խաղեր

Արդյունքները՝

Մասնակիցները կիմանան հացի պատմությունը ազգային երգերի միջոցով:Կկարողանան որոշակի հացի արարման ընթացքին մասնակից լինել:

Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին:

ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել հացի երգերը կատարելիս, կցանկանա՞ նորից կատարել և ծեսին նոր կյանք տալ:

Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել Քոլեջի և հյուսիսային դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Նյութեր

Ծրագրում՝

Երգեր

  • Հաց կթխեմ, գարի ա
  • «Քուրիկ զիզի»
  • «Գունդ անեմ»
  • «Տատիկ զալուր կմաղեր»
  • Կոտ ու կես
  • Ջաղացս մանի, մանի
  • «Ցորեն եմ ցանե»

Պարեր`

  • Բուլուլ

Երգերի տեքստեր՝

«Հաց կթխեմ, գարի ա»

  1. Հաց կթխեմ, գարի ա,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Էս ինչ դժար տարի ա,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  2. Կրակը թռավ քարից,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Ես կմեռնեմ քո դարդից,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  3. Ծով ա դառե մեր դաշտը,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Լիքը հաց ա մեր տաշտը,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  4. Հաց եմ թխել մշակին,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Հոտ քաշել մանիշակին,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  5. Հաց եմ թխել մշակին,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Ետ եմ նստել դոշակին,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  6. Երեսիդ կարոտել եմ,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Ոնց որ վարդ մանիշակին,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  7. Հաց կթխեմ, գարի ա,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
  8. Կաքավները մավի ա,
  9. Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

Հաց թխելու խաղերգ «Քուրիկ զիզի»

Քուրիկ Զիզի, կայնի, խաղա, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, նստի, խաղա, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, թեշիկ մանի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, ալուր մաղի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, խմոր շաղի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, թոնիր վառի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, հացը թխի, լե, լե, լե, աշե:

«Գունդ անեմ»

Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ,
Տապ անեմ, ալուր ցանեմ, տապ անեմ, տապ անեմ,
Գունդ բացեմ, գունդ բացեմ, գունդ քցեմ, գունդ քցեմ,
Բատատին քցեմ, թոնրին խփեմ, հաց հանեմ, հաց հանեմ:
Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ:

«Ջաղացս մանի, մանի»

Ջաղացս մանի մանի, չըխկ չըխկ, հա չըխկչխկա:

Ցորենը ալյուր անի, չըխկ չըխկ, հա չըխկչխկա:

Ջաղցի քարեր չըխկչըխկա, չըխկ չըխկ, հա չըխկչխկա:

Քունս անուշ կտանի, չըխկ չըխկ, հա չըխկչխկա:

Աղունը փոշի փոշի, չըխկ չըխկ, հա չըխկչխկա:

Ալրատունը կհոսի, չըխկ չըխկ, հա չըխկչխկա:

Ախպեր ջան խուրջինդ բեր, չըխկ չըխկ, հա չըխկչխկա:

Ածենք լուսը ալուրի չըխկ չըխկ, հա չըխկչխկա:

Ջաղացս մանի մանի, չըխկ չըխկ, հա չըխկչխկա:

Ցորենը ալյուր անի, չըխկ չըխկ, հա չըխկչխկա:

«Տատիկ զալուլ կմաղեր»

Տատիկ զալուր կմաղեր, վըր հոնքերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր թըշերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր ուսերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր թևերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր թաթերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր դոշերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր փեշերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր ոտքերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, տատիկ զալուր կմաղեր:

«Կոտ ու կես»

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկան ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար:
Ա՛յ ճնճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կուտիկ,
Խմեն ջրիկ
Առվի եզրիկ,
Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար:

Թռան, գացին բերդի տանիս՝ գանգտելու համար,
Ղասաբներ ժողվան էկան՝ դեղմաշկի համար,
Երեցներ ժողվան, էկան՝ օրհնելու համար:

Ա՛յ ճնճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կուտիկ,
Խմեն ջրիկ
Առվի եզրիկ,
Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար

«Ցորեն եմ ցանե»

կրկներգ: Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչե,
Հեռու տեղ ախպեր’մ ունիմ, անկաջը կանչե:

  1. Կաքավ եմ քարի միջին, ցորեն եմ ցանե,
    Ձեն կուտամ ձորի միջին, ցորեն եմ ցանե:
  2. Հանդեն ծաղիկ քաղել եմ, ցորեն եմ ցանե,
    Դաստա արել, կապել եմ, ցորեն եմ ցանե:
  3. Կաքավ եմ, սար ման գուկամ, ցորեն եմ ցանե,
    Բլբուլ եմ, բաղ ման գուկամ, ցորեն եմ ցանե:
  4. Գնացել ու եկել եմ, ցորեն եմ ցանե,
    Չարոխ գուլպես կոկել եմ, ցորեն եմ ցանե:
  5. Խաղ կանչող իմ ախպերը, ցորեն եմ ցանե,
    Կըպտտի արտերը, ցորեն եմ ցանե
Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s