Design a site like this with WordPress.com
Get started

Պսակ, պսակ…

Վայր` Քոլեջ, Հյուսիսային դպրոց — պարտեզ

Մասնակիցներ` 2-ից — 6 տարեկան խմբեր

Նախագիծ՝ «Տիկնի պսակ»

Ժամանակահատված՝ Լիսիցյանական օրեր

1. Նպատակ

ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:

2. Ծեսի մասնակիցներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանի և առաջին դասարանների սաններ

3. Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են հարսանեկան ծեսի արարողակարգը
  • Սովորում են հարսանեկան օրհնանքներ
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • սովորում են հարսանեկան ազգային ծիսական երգեր և պարեր։

4. Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Ուստարվա ընթացքում

5. Արդյունքները

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծեսեր
  • ազգային սովորույթներ
  • ազգային ավանդական պարեր
  • հայկական ժողովրդական, ծիսական երգեր, խաղերգեր
  • ժողովրդական, ծիսական խաղերը

կկարողանան

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

  1. Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել հարսանեկան ծեսը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:

  1. Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել Քոլեջի և հյուսիսային դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Նյութեր

Հարսանեկան ծիսական երգեր և պարերգ

Երգերի տեքստեր.

Տիկնի պսակ

Պսակ-պսակ, տիկնի պսակ,

Փեսան եկավ լիքը քսակ.

—Տիրնա՜-նինե՜,Տիրնա՜-նինե՜,

Զուռնի ձենը գեղով մին է։

Բոյը չինար, մեջքին քամար,

Աչքերը ծով, ունքը կամար,

Տիրնա՜-նինե՜,Տիրնա՜-նինե՜,

էս մեր փեսան շատ անգին է։

Բարով եկաք, ա՜յ բարով եկաք,

Ձեր ճամփեքը փունջ մանուշակ,

Տիրնա՜-նինե՜,Տիրնա՜-նինե՜,

Նորահարսը ձեր բաժինն է։

Բարով եկաք, բարով գնաք,

Օրհնվի մեր տիկնի պսակ.

—Տիրնա՜-նինե՜,Տիրնա՜-նինե՜,

Նորահարսը ձեր բաժինն է։

Կլոր պար, մեջը ծառ,Փեսա՜,

արի՜ հարսին տար.

Տիրնա՜-նինե՜ ,Տիրնա՜-նինե՜,

Պար եկողը նոր փեսան է։

Խնամի Մելիք, խնամի Հերիք,

Աչքներդ լուս, հարսին բերինք…

Տիրնա՜-նինե՜,Տիրնա՜-նինե՜,

Պար եկողը նորահարսն է։

Պար, պար, պարբաշի

Մեր խնամուն մեջ քաշի,

Տիրնա՜-նինե՜,Տիրնա՜-նինե՜,

Պար եկողը խնամին է…

ԶՆԿԼԻԿ

Զնկլիկ օրոճ եմ շարել,
Զնկլիկ գոտիս եմ կապել:
Զնկլիկ պատը ծակեցին,
Զնկլիկ հարսին հանեցին :
Տարան թող տանին,
Զատկին կբերեն:
Տարան թող տանին,
Զատկին կբերեն:Հարսին հանին քողերով,
Զնկլիկ կարմիր սոլերով:
Զնկլիկ նախշուն թաթերով,
Զնկլիկ դեղին մոմերով:
Տարան թող տանին,
Զատկին կբերեն:
Տարան թող տանին,
Զատկին կբերեն:

ԱՅ, ՖՈՌԿԱ

Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա
էսօր մեր տուն հարսնիս կա:
Էսօր մեր տուն հարսնիս կա,
Կոլոտ փեսուն բեղ չկա:
Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա
էսօր մեր տուն հարսնիս կա:
Թավեն ծակ է եղ չկա,
Փեսեն եկավ տեղ չկա:
Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա
էսօր մեր տուն հարսնիս կա:

ԹԱԳՎՈ՛ՐԻ ՄԵՐ,  ԴՈ՛ՒՍ ԱՐԻ

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Տես քեզ ինչե՞ր ենք բերե,

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Քեզ նուշ, անուշ ենք բերե:

Վարդ ոււ ծաղիկ ենք բերե,

Մեխակ, շուշան ենք բերե:

Քե տախտ ավլող ենք բերե,

Կովեր կթող ենք բերե,

Բեր գընացող ենք բերե,

Լըվացք արող ենք բերե:

Սարի կաքավ ենք բերե,

Սարի եղնիկ ենք բերե,

Կեր-խում անող ենք բերե,

Քեզ զարդարող ենք բերե:

Այլի հո

Եկանք, եկանք, այլի հո~

Ինչու եկաք, այլի հո~

Աղջկա տեսիլ, այլի հո~

Աղջիկ չունենք, այլի հո~

Տեսել ենք, տեսել, այլի հո~

Որտեղ եք տեսել, այլի հո~

Ձեր այգու մեջ, այլի հո~

Ինչ էր անում, այլի հո~

Թել էր մանում, այլի հո~

Ինչ կաչ գլխին, այլի հո~

Կապույտ լաչակ, այլի հո~

Ինչ կար մեջքին, այլի հո~

Արծաթ գոտի, այլի հո~

Ինչ կար ոտին, այլի հո~

Կարմիր մաշիկ, այլի հո~

Բա ոնց եկաք, այլի հո~

Պռատ գառով, այլի հո~

Պոչատ հավով, այլի հո~

Տատիս տատի ծակված թավով, այլի հոոոո~…..

Թամզարա

Թամզարա, հայ, թամզարա,

Թամզարա, հայ, թամզարա,

Թամզարա, հայ, թամզարա,

Համ լե, լե, համ զար ա:

Տանձի ծառը բարձր է,

Թամզարա, հայ, թամզարա,

Վըրի տանձը քաղցր է,

Թամզարա, հայ, թամզարա:

Գնանք նանին հարցընենք,

Թամզարա, հայ, թամզարա,

Թե որ չտա, փախցնենք,

Թամզարա, հայ, թամզարա:

Թամզարա, հայ, թամզարա,

Թամզարա, հայ, թամզարա,

Թամզարա, հայ, թամզարա,

Համ լե, լե, համ զար ա:

Արևը սարի վըրա,

Թամզարա, հայ, թամզարա,

Մամուռը քարի վըրա,

Թամզարա, հայ, թամզարա:

Թամզարա, հայ, թամզարա,

Թամզարա, հայ, թամզարա,

Թամզարա, հայ, թամզարա,

Համ լե, լե, համ զար ա:

Էրկու կըռունկ եմ տեսել,

Թամզարա, հայ, թամզարա,

Արագած սարի վըրա,

Թամզարա, հայ, թամզարա:

Թամզարա, հայ, թամզարա,

Թամզարա, հայ, թամզարա,

Թամզարա, հայ, թամզարա,

Համ լե, լե, համ զար ա:

Էսօր նորը նորել է,

Թամզարա, հայ, թամզարա,

Նորել է, բոլորել է,

Թամզարա, հայ, թամզարա:

Թամզարա, հայ, թամզարա,

Թամզարա, հայ, թամզարա,

Թամզարա, հայ, թամզարա,

Համ լե, լե, համ զար ա:

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s