Design a site like this with WordPress.com
Get started

Ամանորի ծես

Ամանորի ծես

Վայր` Հյուսիսային դպրոց — պարտեզ

Ժամանակահատված` 27. 12. 2022

Տարիքային խումբ՝ 2-4 տարեկաններ

Ժամ՝ 11:00

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոց — պարտեզի նախակրթարանի խմբեր, դասավանդողներ, ծնողներ, ցանկացողներ:

Նպատակ`

  • Նախակրթարանի սաններին փոխանցել Հայկական ազգային Ամանորի պատմությունը մեր օրերում նշվող Նոր Տարվա միջոցով։
  • Ժամանակային տարածությունը մեր ժամանակների մեջ։

Խնդիրներ`

  • Ուսումնական նյութի յուրացում
  • Ամանորի ծեսի իրականացում
  • Հեքիաթի ու հավատի փոխանցում

Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Ամանորի ծեսի պատմությունը,
  • Սովորում են Ամանորի բարեմաղթանքներ,
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • սովորում են Ամանորյա ազգային ծիսական երգեր։

Արդյունքները

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծեսեր
  • ազգային սովորույթներ
  • ազգային ավանդական պարեր
  • հայկական ժողովրդական, ծիսական երգեր, խաղերգեր
  • ժողովրդական, ծիսական խաղերը

կկարողանան

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել Քոլեջի և հյուսիսային դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Հայկական ազգային Ամանորի պատմություններ՝ նյութեր

Ծրագիր՝

Հյուսիսային դպրոց — պարտեզի նախագիծ

Երաժշտական ռիթմիկ «դադար»`

ՓԱԹ, ՓԱԹ, ՓԱԹԻԼՆԵՐ

Ամպը բացեց դուռը մեծ,
Փաթիլները թափվեցին,
Երգով, պարով, ծիծաղով
Ճյուղերին նստոտեցին:

Կրկներգ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

Քամին եկավ պարելով,
Փաթիլին խուտուտ տվեց,
«Հա, հա, հա, հա» երգելով՝
Փաթիլներին թռցրեց:

Կրկներգ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

Իրար վրա շարվեցին,
Մի մեծ բլուր կազմեցին,
Քամին սուլեց, պտտվեց,
«Փաթիլներով պար» բռնեց:

Կրկներգ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

ՏՈՆԱԾԱՌ ՋԱՆ

Տոնածառ ջան, տոնածառ
Ի՜նչ սիրուն ես ու պայծառ,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:

Կարմիր աստղ գագաթին,
Ծառի տակ՝ Ձմեռ պապին,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:

Ջան եղևնու  ծառ

Ջան եղևնու ծառ,

Քեզ հազար բարև,

Մեր տոնը պայծառ,

Դու ես զարդարել։

Գալիս ես հանկարծ,

Հեքիաթ հյուրի պես,

Զարդերդ կապած,

Ողջունում ես մեզ։

Լույսերի ծովում,

Մանկական խաղով,

Քո գովքն ենք անում,

Անուշիկ խաղով։

Փաթիլ

Փաթիլ,փաթիլ ձյունե փաթիլ,

ճերմակ փաթիլ դանդաղ իջիր ցած:

Փաթիլ,փաթիլ ձյունե փաթիլ,

ճերմակ փաթիլ դանդաղ իջիր ցած:

Իջիր մազերիս, իջիր քիթիկիս,

Իջիր թուշիկիս, իջիր ձեռքերիս:

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s