Design a site like this with WordPress.com
Get started

Ամանորյա համերգ

Վայր` Հյուսիսային դպրոց-պարտեզ, Գեղարվեստ Artասահման

Օր, ժամ` 20.12.2022, 11:00

Հանդերձանք` Կարմիր և կանաչ ամանորյա գեղեցիկ գլխակներ,վառվող փոքրիկ մոմեր

Լուսաբանում` Անահիտ Կիրակոսյան

Նախագիծ` «Ամանոր և Սուրբ Ծնունդ. Նախագիծ»

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի երաժշտության ընտրության խմբեր

Տարիքային կազմ` 1-3-րդ դասարաններ

Հյուրեր` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ցանկացողներ

Մասնակիցներ`

Առաջին դասարան

  1. Գալստյան Արփինե
  2. Խաչատրյան Արինա Արտուրի
  3. Արսենյան Էվա
  4. Նազարյան Մարի
  5. Համալբաշյան Սարգիս
  6. Հարությունյան Քնարիկ
  7. Խաչատրյան Արինա Վարուժանի
  8. Հովիկվնա Մարյանա
  9. Դավեյան Մարիա
  10. Գևորգյան Ռոբերտ
  11. Խաչատրյան Հայկ
  12. Կարոյան Դանիել
  13. Մախսուդյան Ռեն

Երկրորդ դասարան

  1. Ալանակյան Եվա Լևոնի
  2. Հասրաթյան Մոնթե Մհեր Ռուբենի
  3. Մովսիսյան Մարկ
  4. Մովսիսյան Սոնա
  5. Հովհաննիսյան Տիգրան
  6. Ավետիսյան Տիգրան
  7. Բալիկյան Եվա

Երրորդ դասարան

  1. Անի Այվազյան
  2. Նոէ Դուրգարյան
  3. Էլինա Ուռումյան
  4. Ալբերտ Սարոյան
  5. Սուրեն Գևորգյան

Ծրագրում`

Ամանորի և Սուրբ Ծնունդի երգեր` նաև այլ կատարումներ

ՁՅՈՒՆԸ

Ռուբեն Հախվերդյան

Ձյունը երկար սպասեց

Գիշերվա խորհրդին,

Մինչև լույսերը հանգան,

Ու ձայները լռեցին:

Ու հանկարծ գիշերվա մեջ

Ինչ-որ բան զրգնգաց,

Խենթի պես պարելով

Փաթիլներն իջան ցած:

Ձյունը գալիս է դանդաղ,

Ձյունը իր երգն է երգում,

Ձյունը իջնում է թել-թել,

Ձյունն իր հեքիաթն է պատմում:

Արծաթե թիթեռնիկներ՝

Պոկված կապույտ հեքիաթներից,

Թևածելով իջան ներքև,

Երգով լցրին քաղաքը ծեր:

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն:

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն:

Ձյունը գալիս է դանդաղ,

Ձյունը իր երգն է երգում,

Ձյունը իջնում է թել-թել,

Ձյունն իր հեքիաթն է պատմում:

Ոսկեծամ գեղեցկուհի,

Առանց քեզ ես չեմ ապրի,

Առանց քեզ ձյունը ճերմակ,

Ա՜խ, շուտով կդադարի:

Հայտնվի՛ր գիշերվա

Իրական հեքիաթում,

Որ մինչև լուսաբաց

Մեզ իր գիրկն է առնում:

Ձյո՜ւն, սպիտա՜կ ձյուն,

Մեղքերիս բե՜ր թողություն,

Սպիտակ ձյո՜ւն, իմ ճերմա՜կ քնքշություն,

Սպիտակ ձյո՜ւն, իմ ճերմա՜կ մանկություն:

Արծաթե թիթեռնիկներ՝

Պոկված կապույտ հեքիաթներից,

Թևածելով իջան ներքև,

Երգով լցրին քաղաքը ծեր:

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն:

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն:

1974թ.

Նոր տարի

Խոսքերի հեղինակ՝ Վ. Անդրեասյան

Երաժշտության հեղինակ՝ Ա. Գրիգորյան

Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է,

Այսօր ի՞նչ օր է, ասա՛,

Սպասում են, տե՛ս, այս աշխարհում բոլորը,

Այսօր ի՞նչ օր է, ասա՛,

Ինչու՞ է, որ իմ սրտում կա հիմա երգ ու պար,

Վաղուց կորած մի աշխարհ, հեռավոր մանկության լույս աշխարհ:

Գուցե կորչում է մի օր մանկությունը,

Եվ մի օրով ետ գալիս,

Եվ Նոր տարի է այդ օրվա անունը,

Նա լույսերով է գալիս,

Գալիս է նա ու թակում բոլորիս դուռը փակ,

Գալիս է նա, որ նորից հավատանք ու սիրենք, ու խնդանք:

(ԿՐԿՆԵՐԳ)

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ, Նոր տարի, մանկացրու ու փոխիր,

Մեր Նոր տարի, գալդ բարի,

Մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր:

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ, Նոր տարի, փայփայիր քո սիրով,

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ , Նոր տարի, փարատիր հույսերով:

Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է,

Այսօր ի՞նչ օր է, ասա՛,

Սպասում են, տե՛ս, այս աշխարհում բոլորը,

Այսօր ի՞նչ օր է, ասա՛,

Ինչու՞ է, որ իմ սրտում կա հիմա երգ ու պար,

Վաղուց կորած մի աշխարհ, հեռավոր մանկության լույս աշխարհ:

(ԿՐԿՆԵՐԳ)

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ, Նոր տարի, մանկացրու ու փոխիր,

Մեր Նոր տարի, գալդ բարի,

Մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր:

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ, Նոր տարի, փայփայիր քո սիրով,

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ , Նոր տարի, փարատիր հույսերով:

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ, Նոր տարի, մանկացրու, փոխիր,

Մեր Նոր տարի, գալդ բարի,

Մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր:

Նոր Տարվա հանդես

Երաժշ.՝Ռոբերտ Ամիրխանյան,խոսք՝Ն.Միքայելյանի

Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես,

նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես,

Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,

դիմակներ պես-պես, դիմակներ:

Հյուր կգա շուտով ձմեռ պապին,

Ներս կգա` մեծ պարկը շալակին,

Ձյունանուշն էլ` երգը շուրթերին,

Շուրջը կխմբի ժիր մանուկներին:

Թիկ թակ մանուկներ մեծ շրջան բացեք,

մեծ շրջան բացեք, մեծ շրջան բացեք,

Ինչպես զանգակներ, զանգակներ ուրախ,

երգով ու պարով զնգացեք:

Զարդարել ենք մենք եղևնին պայծառ,

Տոնածառը մեր, տոնածառը մեր,

Դուրսը`ձյուն-ձմեռ, իսկ ներսում պայծառ,

Իսկ ներսում` անթիվ ծաղիկներ:

Ջան եղևնու  ծառ

Ջան եղևնու ծառ,

Քեզ հազար բարև,

Մեր տոնը պայծառ,

Դու ես զարդարել։

Գալիս ես հանկարծ,

Հեքիաթ հյուրի պես,

Զարդերդ կապած,

Ողջունում ես մեզ։

Լույսերի ծովում,

Մանկական խաղով,

Քո գովքն ենք անում,

Անուշիկ խաղով։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s