Design a site like this with WordPress.com
Get started

«Ատամհատիկի» ծես

Սեբաստացիական ատամհատիկի տոն

Դեկտեմբերի 8-9

Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, Քոլեջ պարտեզ

Սկիզբը` 11:00

Մասնակիցներ

Երաժշտության դասավանդողներ, ծնողներ, դաստիարակներ, հյուրեր…

 Մուտքը`

  • Երաժշտության հնչյունների ուղեկցությամ մայրիկները իրենց փոքրիկների հետ մուտք են գործում սրահ:

«Ատամհատիկ» տոնախմբության ծրագիր՝

Միասնական երգ`

Ավետիս

Ձեր սընդուկներ լեցվին հացով, ավետիս,
Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,
Ձեր կարասնին լեցվին գինով, ավետիս,
Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,
Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,
Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,
Ծառ խընկենի, արմավենի, ավետիս,
Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:

Միասնական խաղերգ`

Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, Թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վըրեն կըպըճպըճա,
Ուտա իդա, խըմա իդա,
Էլնա, ինա:
-Վի՞ր տուն իջնա:
Գևորգի տու՜ն:

Էս՝ Գևորգ,

Էս՝ քավոր,

Էս՝ հայրիկ,
Էս՝ մայրիկ,

Էս՝ տատիկ,
Էս՝ պապիկ,

Էս՝ հոպար,
Էս՝ հորքուր,
Էս՝ քեռի,
Էս՝  մորքուր,

Էս՝ քուրիկ,
Էս՝ ապեր,
Թըռավ, գնաց,
Թը՜ռ, թը՜ռ, թը՜՜՜ռռռռ…

Ղ. Աղայան՝ «Ատամ»

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

Խաղում են փաքրիները՝ «Չոչ խաղ»

Խաղ՝ «Ատամհատիկ»

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Հատիկ, հատիկ, ատամհատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Կուտ ուտեմ, կոտրեմ ուտեմ,
Պապոնց դռան տռճկեմ:

Ճեփ — ճերմակ եմ, սուրուլիկ եմ,
Քարից ամուր, սիրունիկ եմ,
Կոտրեմ պնդուկ, ուտեմ բադամ,
Թռնեմ, էրթամ մամիկի մառան:

Երգ՝ «Ատամ, ատամ, դուս արի»

Ատամ, ատամ, դուս արի

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե,
Ատամ, ատամ, դուս արի,
Չիր ու չամիչ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Յուղ ու մեղր ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Պոպոք, պնդուկ ենք բերե,
Սև հավի միս ենք բերե,
Հնդու խուրմա ենք բերե,
Չամչով փլավ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե:

Երգ՝ «Գովենքգովենք»

— Գովենք, գովենք, ու՞մ ատամ գովենք:
— Գևորգի ատամ գովենք:

— Գովենք, գովենք, ում գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Գևորգի ատամ գովենք
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

1.Մայրը կերավ գազարը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Հորը հասավ կաղամբը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

2.Տատին կերավ խնձորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
պապին հասավ սալորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

3.Գևորգի ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
մորքուրի գաթան կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

4.Գևորգի ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Քեռու խաղողը կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s