Design a site like this with WordPress.com
Get started

Արատեսը պատրաստ է Ամանորին

Դեկտեմբերկ 23- ին Սուրբ Երրորդություն եկեղեցում ժամերգության ավարտից անմիջապես հետո Քոլեջի ուսանողները և դասավանդողներս պատրաստվեցինք շարժվել դեպի չքնաղ Արատես։

Մեր առաջի կանգառը Նորավանքն էր իր հոյակերտ շինվածքով և հրաշք բնությամբ, ապա հաջորդ կանգառը Արենիի Թռչունների քարանձավը։

Հետաքրքիր կանգառներից հետո մեր վերջնակետն էր Արատեսի դպրական կենտրոնը։

Իրերի տեղափոխում, դասավորում, մաքրություն և վառարանների տաքացում։

Երեկոյան տաք վառարանի կողքին կիթառի նվագակցությամբ երգեր, զրույցներ և խաղեր։

Երկրորդ օրը մեզ սպասվում էր նախավարժանք առավոտյան,ապա ֆուտբոլ և վոլեյբոլ, նախաճաշ ապա սպասված քայլարշավը դեպի Արատեսի ջրահավաք ավազան։

Առավոտյան մարմնամարզությունից և խաղերից հետո քայլեցինք և ուսանողներին ներկայացրեցինք Արատեսը իր բոլոր կողմերով։

Նախաճաշից հետո սկսեցինք մեր արշավաը, մեզ հետ էր նաև Ռեքսը` իմ սիրելի շունը։Նա մեզ ուղեկցեց միչև վերջ։

Իսկ ահա ճաշից հետո մենք սկսեցինք զարդարել և գեղեցկացնել, Ամանորյա հեքիաթով լցնել Արատեսի Ակումբը և Գեղարվեստը։

Երրորդ օրը առավոտյան ուսուցանեցի «Չաչանե» ազգային պարերգը։

Ապա նախաճաշ, մաքրություն վերադարձի պատրաստություն։

Կարծես ընդհամենը մի քանի ժամ էինք մնացել Արատեսում, և դեռ էլի ցանկություն ունեինք մնալու։

Դե ինչ, Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնուննդ։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s