Design a site like this with WordPress.com
Get started

Հյուսիսի դասարանական փոքրիկների համույթներ.Նախագիծ

Վայր` Հյուսիսային դպրոց — պարտեզ

Ժամանակահատված` Ձմեռային ազգագրական փառատոն

Տարիքային խումբ` 5-6 տարեկաններ

Նպատակ`

  • Ազգային մշակույթի յուրացում պարերգերի միջոցով
  • Անսամբլային զգացողության ձեւավորում

Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են ազգային երգերի ու պարերգերի մասին
  • Սովորում են ազգային երգերը և պարերը, ըստ ծրագրի
  • համակարգում են հիմնական գործողությունները։

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Ուստարվա ընթացքում

Արդյունքները

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծիսական երգեր և պարերգեր
  • ազգային սովորույթներ
  • ազգային ավանդական պարեր
  • հայկական ժողովրդական, ծիսական երգեր, խաղերգեր
  • ժողովրդական, ծիսական խաղերը

կկարողանան

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ազգային պարի և երգի վերաբերվող նյութեր գտնել։

կլինեն

  • Երգերը և պարերգերը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին։

Արդյունք`

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել Քոլեջի և հյուսիսային դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Ծրագիր` երգեր, պարերգեր

Պարեր`

Երգերի տեքստեր`

Հոպ թռի

Հոպ, թռի, հոպ, հոպ, թռի
Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի
Վարսո ջան․
Խնձոր ե ծառի վրա,
Հայկո ջան,
Ծաղիկ ես սարի վրա,
Վարսո ջան․
Անուշ տաղ ասող կաքավ,
Հայկո ջան,
Կանգնել ես քարի վրա,
Վարո ջան․
Ախպեր ունեմ՝ գառնարած,
Հայկո ջան,
Պարի միջին շվարած
Վարսո ջան։

Փափուռի պարերգ

  1. Նանայ, նանայ, փափուռի,
    Նանայ, նանայ, փափուռի,
    Փափուռի ջան, փափուռի,
    Փափուռի ջան, փափուռի:
  2. Ջուր է գալիս էն սարից,
    Նանայ, նանայ, փափուռի,
    Կաթում է մարմար քարից,
    Նանայ, նանայ, փափուռի:
  3. Արև ելավ էն սարից,
    Նանայ, նանայ, փափուռի,
    Կաքավ կանչեց էն քարից,
    Նանայ, նանայ, փափուռի:
  4. Խնձոր ես ծառի վրա,
    Նանայ, նանայ, փափուռի,
    Ծաղիկ ես սարի վրա,
    Նանայ, նանայ, փափուռի:
  5. Անուշ տաղ ասող բըլբուլ,
    Նանայ, նանայ, փափուռի,
    Կանգնել ես քարի վրա,
    Նանայ, նանայ, փափուռի:
  6. Մտա բլբուլի բաղը,
    Նանայ, նանայ, փափուռի,
    Երգեցի անուշ տաղը,
    Նանայ, նանայ, փափուռի:

Հոպ, շորորա 

Հոպ, շորորա, շորորա, 

Հոպ, շորորա, Շողեր ջան: 

Հոպ, շորորա, հովն անուշ, 

Հոպ, շորորա, շորորա, 

Դու խորոտիկ, պագն անուշ, 

Հոպ, շորորա, շորորա,

 Քելա, արի` քեզ տամ նուշ, 

Հոպ, շորորա, Շողեր ջան: 

Շողեր նըստավ նախշ կաներ,

Հավեր էկան, «քիշ» կաներ, 

Պառավն էկավ, «վո՛ւյ» կաներ։ 

Կաքավն էլավ զընարին, 

Գլուխ հանեց դեմ քարին, 

Արեւ շողաց Շողերին: 

Կռունկ ջան

Կըռունկ ջան, արի,արի,

Կըռունկ ծափ տու ու թըռի:

Կըռունկ ջան արի, արի,

Կըռունկ ծափ տու  ու թըռի:

Կըռունկ ձախ թեւին արի,

Կըռունկ ծափ տու ու թռի:

Կըռունկ աջ թեւին արի,

Կըռունկ ծափ տոու ու թռի:

Կըռունկ սարերով արի,

Կըռունկ ծափ տու ու արի:

Գընա, արի, ման արի,

Կըռունկ ծափ տոու ու թըռի:

Ցոլա ամպերի տակին,

Կըռունկ ծափ տու ու թըռի:

Ծաղիկ-ծառների տակին

Կըռունկ ծափ տու ու թըռի:

Կըռունկ գարնան արեւին

Կըռունկ ծափ տու ու թռի:

Էկար մտար մեր այգգին

Կըռունկ ծափ տու ու թըռի:

Արեւը դարի վըրա

Կըռունկ ծափ տու ու թըռի:

Մամուռը քարի վըրա

Կըռունկ ծափ տու ու թըռի:

Էրկու կռունկ եմ տեսել

Կըռունկ ծափ տու ու թըռի:

Արագած սարի վըրա

Կըռունկ ծափ տու ու թըռի:

Կռունկ ջան, արի, արի

Կըռունկ ծափ տու ու թըռի:

Կռունկ ջան, արի, արի

Կըռունկ ծափ տու ու թըռի:

Իշու դնչիկ

Իշու դնչիկ, երկու փնջիկ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Մին Վարդենիկ, մին Սմբուլիկ,

Չոշ տրանինա, նա-նա:

Զ՚ էշ քաշեցին ի հրապարակ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Ժողովեցան շուրջ բոլորակ,

Չոշ, տրանինա, նա-նա:

Ժողովեցան շուրջ բոլորահ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Ետու նման ճոխ կարկանդակ,

Չոշ, տրանինա, նա-նա:

Ժողովեցան շուրջ բոլորակ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Ետու նման ճոխ կարկանդակ,

Չոշ տրանինա, նա-նա:

Մեծարեցին արքայանաաաալ,

Չոշ, տրանինա, նա-նա:

Զՙ էշ քաշեցին թոնրո բերան,

Զՙ գլուխ էդին խաշ ու կերան,

Զՙ էշ քաշեցին թոնրո բերան,

Զՙ գլուխ էդին խաշ ու կերան:

Զՙ գլուխ էդին խաշ ու կերան:

Զՙ օծ սատարին սուն ու կերան,

Զՙ օծ սատարին սուն ու կերան,

Զՙ կաշին թմբուկ դափ-դրնգան,

Զՙ կաշին թմբուկ դափ-դրնգան,

Հոշ տրանինա, նա-նա:

Զՙ էշ քաշեցին թոնրո բերան,

Զՙ գլուխ էդին խաշ ու կերան,

Զՙ օծ սատարին սուն ու կերան,

Զՙ կաշին թմբուկ դափ-դրնգան,

Պար բռնեցեք զ ՙթմբկի հարցեք:

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s