Design a site like this with WordPress.com
Get started

Ռանչպարի դպրոցի սովորողների այցը կրթահամալիր

20.01.2023

Առավոտ է, ժամը 08:00 մի փոքր մութ և մառախուղ, Ռանչպարի սովորողները շտապում են դպրոցի բակ, ահա և ժամանում է երթուղայինը, տեղավորվում ենք ճանապարհ բռնած դեպի Երևան` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։

Ռանչպարի խումբը մասնակցում է Սուրբ Երրորդություն եկեղեցում ուսումնական ժամերգության։

Ժամերգության ընթացքում բացի մշտական խմբավարելուց ես մեներգում էի «Ով Պարտիզպան» հարության շարականը։

Մեծ ոգեւորությամբ ավարտից հետո քայլում ենք դեպի Հյուսիսային դպրոց, որտեղ մեզ էր սպասում դպրոցի ղեկավար` Քնարիկ Ներսիսյանը։

Ինչպես մենք ենք ասում` ընկեր Քնարը շատ հրաշալի և ջերմությամբ ծանոթացրեց դպրոցին, նրա առօրյաին, դասապրոցեսի կազմակերպան մեր մոտեցմանը։

Շրջայցը Ռանչպարի սովորողների համար մատ տպավորիչ էր, հավանել էին ամեն անկյուն, և ցանկություն էին հայտնում սովորելու նման հնարավորության մասին։

Հաջորդ ուղղությունը քայլքով դեպի Քոլեջ, այստեղ մեզ դիմավորեց Բլեյան Տաթևը։ Ընկեր Տաթևը նույնպես իր ջերմ ողջույնով մեզ հրավիրեց իր հարկի տակ։ Քոլեջը Ռանչպարի սովորողներին ներկայացրեց Մարիամ Մխիթարյանը։

Այստեղ ընկեր Թերեզի մոտ ծանոթացան չարխի աշխատանքին, ապա մոդելավորման լսարանում կարին ու ձևին։

Իսկ ահա Վերնատանը Մարինե Մկրտչյանը սովորողների հետ անցկացրեց պարերգերի ուսուցում։

Տիգրան Զոհրաբյանը խոսեց և ուսուցանեց ռազմապարերից։

Բոլորնել սովորոներին շատ հետաքրքիր էին և ոգևորությունը ամեն անգամ կրկնապատկվում էր։

Այնուհետև Ռանչպարի խմբի Եզդի համայնքի սովորողներից Լիանա Թեմուրյանը իրենց ազգային պարերից ուսուցանեց Քոլեջի ուսանողներին և դասավանդողներին։

Այս հագեցած ժամերից հետո Տիար Բլեյանի հետ ունեցանք սիրո և ջերմության ընդմիջում սեղանի շուրջ, որի ժամանակ կիսվեց Ռանչպարի ավանդական գաթան և որպես հետագա համագործակցության տորթ` «Երկու դպրոցների կամուրջը»։

Ապա մեր շրջայցը շարունակեցինք դեպի Գինու դպրոց, իսկ այստեղ նեզ էր սպասում վարպետ Արտակը, ով ծանոթացրեց և ներկայացրեց դպրոցի պատմությունը։

Օրը շարունակելով ճանապարհը մեզ վերադարձրեց դեպի Հյուսիսային դպրոց, Գեղարվեստ` Քանդակի դպրոց ընկեր Ալիսի արհեստանոց։

Այստեղ Ալիս Գևորգյանը ներկայացրեց դպրոցի և կավագործության մասին, ապա սովորողներին բաժանեց կավ տալով ազատ պատրաստելու հնարավորություն։

Քայլք Սարալանջով դեպի Մայր դպրոց։

Միջին դպրոցում մեզ սպասում էր Լուսինե Բուշը։ Ջերմորեն դիմավորեց և ճանապարհեց դեպի մարզադպրոց, որտեղ մեզ էր սպասում Միքայել Ղազարյանը։

Իսկ ահա այստեղ սովորողների համար բոլորովին նոր աշխարհ էր` սուսերամարտ, սա նրանց համար պարզապես մեկ այլ զգացողության արտահայտում էր։ Ընկեր Միքայելը և իր մարզիկ ընկերները ուսուցանեցին սուսերամարտի հմտություններից այդ կարճ ժամանակում։

Այս ամենը իր տրամաբանական ավարտը ունեցավ Ուրբաթ համերգի մասնակցությամբ։

Ռանչպար համայնքի հետ պատրաստել էինք չորս պարեր ազգային, երկուսը հայկական,երկուսը եզդիական։

Մեծ ոգևորությամբ կատարեցին, այն տրամադրվածությամբ, որ սա առաջինն է, բայց ոչ վերջինը, այն կրելու է շարունակական բնույթ։

Ավելի մանրամասն տեսանյութերում`

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s