Category: Հոկտեմբերյան հավաք 2022
-
Լավաշթխիկ Ագարակում
Քոլեջի նախակրթարանի հաջորդ երկու խմբերի այցը ուսումնական Ագարակ լավաշ թխելու նպատակով նույնպես կայացավ, գեղեցիկ ու համեղ օրվա մեկնարկով։
-
Հեծանվաարշավ դեպի Մուսալեռ
Մարզական գործունեությունը պիտի ոչ թե լինի ամիսը մի անգամ, և միայն մի քանի հոգու համար, ովքեր դա սիրում են, այլ մարդ ինքը պիտի գիտակցի դրա կարևորությունը իր կյանքից ներս։ Չէ որ դա առողջ ապրելու պայմաններից մեկն է։ Ես լինելով սպորտի մեծ աիրահար և հեծանիվ վարելու նաև երկրպագու չէի կարող բաց թողնել այս արշավը, որը կազմակերպել…
-
Քոլեջի հացթուխները Ուսումնական Ագարակում
Քոլեջի նախակրթարանի երկու խմբերի հացթուխները մեծ ոգևորությամբ մեկնեցին դեպի Ուսումնական Ագարակ, իրականացնելու իրենց հաց թխելու արարողությունը։
-
Հյուսիսի հացթուխները Ուսումնական Ագարակում(2-րդ խումբ)
Թոնիրի շուրջ համախմբված երգով սպասում են երեխաները իրենց հերթին` պատրաստելու համեղ հայկական լավաշ հացը։
-
Ձայնաշխարհ. միաձայն երգեցողության աշխատանոց
Հետաքրքիր, նոր ու յուրովի մոտեցմամբ միաձայն երգեցողություն, որը մտածելու տեղիք է տալիս բազմաթիվ հարցերի շուրջ` և որպես երաժիշտ, և թե պարզապես անհատ։ Սա բոլորին չէ որ կարող է հետաքրքրել և առավել ևս դուր գալ, և ընդհանրապես սա դուր գալու կամ չգալու երևույթ չէ ինքնին։ Այստեղ մի ամբողջ գաղափար է պարփակված, պարզապես պետք է կարողանալ դառնալ…
-
Ջան հայրենի սար ու ձոր…
Բարձունքի հաղթահարումը Քոլեջի ուսանողների և դասավանդողների չեմ վախենա ասել` ամենասիրելի ճամփորդությունն է։ Այս անգամ գնում ենք Գութանասարը գրավելու, մեզ նետված նոր մարտահրավերը բնության կողմից ընդունելու և հաղթահարված ասելու` բարձունքը մերն է։ Ցուրտ, անձրև, քամի ու ամպրոպ, իսկ վերևում մառախուղ և ձյուն։ Պարզապես հրաշալի, սա իսկական էքստրիմ է լավ ճամփորդ ընկերների հետ։ Գութանասարից հետո ճանապարհվեցինք դեպի…
-
Կրակը թռավ քարից… Հացթխիկ Ուսումնական Ագարակում
Հուսիսային դպրոցի առաջին դասարանցինների երկու խմբերի հետ իսկական լավաշի հրավառություն է։ Նախապես ես ու Ազնիվ Մանուկյանը խմոր հունցեցինք երեխաների ոգևորված կատարումների ներքո, ապա մի քանի ժամ անց մեկնեցինք դեպի ՈՒսումնական Ագարակ: Հացթուխը ես եմ, իսկ գրտնակողը և հաց քցողը ընկեր Ազնիվը։ Պատրաստում ենք տաք թոնիրում լավաշ և բոքոն։
-
Լավաշթխիկի ծեսը Ուսումնական Ագարակում
Հյուսիսային դպրոց- պարտեզի սովորողների հետ Ուսումնական Ագարակում իսկական թոնրատանը պատրաստում ենք իսկական հայկական լավաշ։ Իսկ ահա հացթուխնել ես եմ։ Սա պարզապես հրաշալի արարողություն է, սուրբ գործ։ Եվ ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ ծնողների հետ միասին թխվեց մեր համեղ լավաշիկները։
-
Խաղողածեսը Քոլեջում
Գինու արարումը դեռ Նոյ նահապետի հետ է եկել և փոխանցվել հետագա սերունդներին և մենք, որպես կրող և շարունակող այն պարտադիր պահելով տալիս ենք մեր հետնորդներին։
-
Քեզ տամ լոշիկ, կեր ու զարմացիր…
Քոլեջիկները բուռն եռուզեռի մեջ են։ Մի կողմից պատրաստում ենք լոշիկներ, լսում հացի արարման պատմություններ և դիմավորում հյուրերի, ովքեր իրենց հերթին զարմացած են։