Category: Վերապատրաստում
-
Վերապատրաստման չորրորդ օր
Ավարտվեց մեր վերապատրաստումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։Բոլորս ներկայացրեցինք մեր նախագծերը, փոխանակվեցինք միմիանց հետ փորձով։ Չորս օրվա ընթացքում հասցրինք ձեռք բերել տարբեր , կարևոր հմտություններ: Ներկա էր նաև պարոն Բլեյանը։ Շնորհակալություն
-
Վերապատրաստման երրորդ օր
Վերապատրաստման երրորդ օրը ընկեր Տաթևի հետ կատարեցինք որոշ շտկումներ,քննարկեցինք յուրաքանչյուրիս նախագծի հետ կապված հուզող հարցերը։ Քննարկումը բավականին հագեցած էր,իսկ նախագծային շտկումները՝ շատ տեղին։ Շնորհակալություն🙂
-
Վերապատրաստման երկրորդ օր
15.09.2021 Երկրորդ օրը նույնպես անցավ շատ հագեցած,ընկեր Տաթևը մեզ բացատրեց ինչպես ստեղծել բլոգը,ինչպես վարել այն, ինչպես պատրաստել նախագիծ։ Շնորհակալություն🤗
-
Վերապատրաստման առաջին օրը
14.09.2021 Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի ունեցավ իմ առաջին վերապատրաստումը, որը շատ հետաքրքիր էր: Նախ վերապատրաստող Տաթևը մեզ ներկայացրեց կրթահամալիրի գործունեությունը, կայքը, հեղինակային կրթական ծրագիրը, վերապատրաստման ընթացքը։ Վերջում ունեցանք շրջայց կրթահամալիրի տարածքում,այցելեցինք գինու գործարան-մառան,որը շատ տպավորիչ էր։