Design a site like this with WordPress.com
Get started

«Արի տես Արատես»

Ուսումնական եռորյա ճամփորդություն դեպի Արատեսի դպրական կենտրոն։

Օր առաջին (22.10.2021)

Ճամփորդությունը մեկնարկեց նախ առավոտյան ժամերգությամբ,Սբ.Երրորդություն եկեղեցում։Որից հետո շարժվեցինք դեպի Արատես,նախապես գծված երթուղով։

Արենի «Թռչուների քարանձավ»։Հրաշք մի վայր որտեղ մտովի և ինչու չէ ֆիզիկապես անցնում ես ժամանակի միջով ու հայտնվում դարերի խորքեր։Սեբաստացիները համակ ուշադրությամբ դիտարկում էին այն ամենը ինչ տեսնում էին,և Տիգրանի պատմածները քննարկում,տալիս հուզող հարցեր։

Հերմոնի վանք ահա մեր քայլարշավային երթուղին։Գեղեցիկ տեսարան է բացվում խորհրդավոր Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խոնարհված պատերից,կամարներից բացվում է հրաշալի,հզոր,աչքին հաճելի լեռները`դեպի իրեն է կանչում Թեք սարը։

Տիգրան Զոհրաբյանը մեզ ներկայացրեց երբեմնի փառք ու համբավ ունեցող վանական համալիրի պատմությունը։Միասին շրջելով վանքի տարածքով կատարեցինք փոքրիկ ուսումնասիրություն,ենթադրելով ինչի մասին են մեզ պատմում քարերը։

Արատեսի դպրական կենտրոն,մեր գլխավոր հանգրվանը։Նախ կատարեցինք մաքրման և հարդարման աշխատանքներ կրթահամալիրի քոլեջի սաների հետ` «Պանդոկը »,«Սիրո տունը» և «Գեղարվեստը»։Ապա պատրաստեցինք «Սիրո հացը» և երեկոյան տաք վառարանի շուրջ հավաքվեցինք ջերմ զրույցների,որը համեմեցի իմ կիթառով կատարումներով,իսկ ինձ միացավ Տիգրան Զոհրաբյանը։Իսկ երբ ավելի ջերմացանք երեկոն շարունակվեց իմ կողմից քոլեջի սաներին ուսուցանվող «Կտկտիկ» ազգագրական պարով։

Օր երկրորդ (23.10.2021)

Առավոտյան օրը սկսվեց աշխույժ բերքահավաքով և ձմեռնամուտի պատրաստության արարողությամբ`ընկուզենու նոր շիվերի համար անցքերի փորում միջին դպրոցի սաների հետ։

Սեբաստացի աղջիկները պատրաստում են 😍խնձորի🍏🍎և տանձի չիր🍐։

Օր երրորդ (24.10.2021)

Վերադառնում ենք կրթահամալիր։

Առավոտյան նախավարժանք,վազք դեպի բնական աղբյուր,ապա քայլարշավ քարանձավ։

Գեղարքունիքի մարզ`Կոթավանքի վանալան համալիր։

Սբ.Աստվածածին եկեղեցի`Սեբաստացիները հիացած ուսումնասիրում էին հրաշք կառույցն ու հարակից դամբարանադաշտը,որը բացառիկ նրից է մեր հայրենիքում։

Հրաշալի տեսարան որտեղից բացվում է կապուտակ Սևանը։

Ծակքար,բնական կամուրջը իր դարավոր պատմությամբ։

Եվ այս ամենը չէր կարող լինել առանց երգ ու պարի։Սեբաստացի սաներին նախորդ օրը ուսուցանել էի «Դարի լօ լօ» երգը և «Թաշկինակներով»պարը,որոնք էլ կատարեցին Կոթավանքում😍։

https://m.facebook.com/story.php?story_fbid=2185933044879328&id=100003879610490

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s