Design a site like this with WordPress.com
Get started

Ատամհատիկի ծես.Նախագիծ

Վայր՝Հյուսիսային դպրոց-պարտեզ,քոլեջ

Ժամանակահատված՝01-10.12.2021

Ժամ՝09:30-11:30

Մասնակիցներ՝նախակրթարանի 2-ից-5 տարեկաններ,ծնողներ,դասավանդողներ

Նպատակ՝

ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:

Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են ատամհատիկի ծեսի արարողակարգը
  • Սովորում են ատամհատիկի բարեմաղթանքներ
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • սովորում են ատամհատիկին նվիրված ազգային ծիսական երգեր։

Արդյունքները

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծեսեր
  • ազգային սովորույթներ
  • ազգային ավանդական պարեր
  • հայկական ժողովրդական, ծիսական երգեր, խաղերգեր
  • ժողովրդական, ծիսական խաղերը

կկարողանան

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

  1. Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել ատամհատիկի ծեսը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:

Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել Քոլեջի և հյուսիսային դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Ատամհատիկի երգեր՝

  • Ատամ ատամ դուս արի
  • Գովենք,գովենք ում ատամ գովենք
  • Տիտոխիկ

Պարեր՝

  • Բուլուլ
  • Թամզարա

Երգերի բառեր՝

Ատամ, ատամ, դուս արի

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե,
Ատամ, ատամ, դուս արի,
Չիր ու չամիչ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Յուղ ու մեղր ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Պոպոք, պնդուկ ենք բերե,
Սև հավի միս ենք բերե,
Հնդու խուրմա ենք բերե,
Չամչով փլավ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե:

Գովենք-գովենք

— Գովենք, գովենք, ու՞մ ատամ գովենք:
— Մինելիի ատամ գովենք:
— Գովենք, գովենք, ում գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Սիրուշոյի ատամ գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

1.Լեոն կերավ գազարը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Հայկոյին հասավ կաղամբը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

2. Արսենը կերավ խնձորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Դավթին հասավ սալորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

3.Աստղոյի ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Մարտինի գաթան կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

4.Ալենի ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Մարկի խաղողը կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն։

Տիտոխիկ

Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, Թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վըրեն կըպըճպըճա,
Ուտա իդա, խըմա իդա,
Էլնա, ինա:
-Վի՞ր տուն իջնա:
Նուբարի տու՜ն:
Էս՝ Արսեն,
Էս՝ Դավիթ,
Էս՝ Սիրուշո,
Էս՝ Լեոն,

Էս՝ Հայկո,
Էս՝ Վաչե,
Էս՝ Մինելի,
Էս՝  Նարեկ

Էս՝ Աստղիկ,
Էս՝ Մարտին,
Էս՝ Ալեն,
Էս՝  Մարկ

Թըռավ, գնաց,
Թը՜ռ, թը՜ռ, թը՜՜՜ռռռռ…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s