Design a site like this with WordPress.com
Get started

«Սեբաստացիները Ճանկաթաղում»

Ճանկաթաղցիները այցը կրթահամալիր, այնուհետև Արատեսի դպրական կենտրոն, ոգևորություն առաջացրեց կազմակերպելու մի այդպիսի ուղևորություն դեպի Ճանկաթաղ,բացահայտելու այդ հրաշք աշխարհը։

Այսպիսով, ըստ նախապես պայմանավորվածության, կրթահամալիրի դասավանդողների և սովորողների  խումբը հունիսի 24-ի առավոտյան շարժվեց Արցախ աշխարհ։

Օր առաջին

Միչև Ստեփանակերտ հասնելը կանգառ ունեցանք Աղավնո համայնքում,որտեղ նախապես պայմանավորվածություն ունեինք կրթական փոխանակում իրագործելու։ Լաերտ Գրիգորյանը Աղավնոյի սովորողներին ուսուցանեց «Յարխուշտա» ռազմապարը և «Մշո քոչարին»։

Այնուհետև կանգառ ունեցանք Ստեփանակերտում։

Շրջայց Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակով դեպի Թումանյան փողոց` տիկին Կարինեի ներկայացմամբ, ապա կանգառ «Մենք ենք մեր սարերը» հուշարձան -կոթողի մոտ:

Այնուհետ ժամանեցինք Մարտակերտ քաղաք, որտեղ իր հյուրընկալ դռներն էր բացել «Լուսաստղ» հյուրատան տնօրենը:

Ֆոտոլուսաբանում`

Օր երկրորդ՝

Առավոտյան նախաճաշ հյուրատանը,որից հետո շրջայց Մարտակերտով։

Այցելեցինք Մարտակերտի Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Գեղեցիկ ու վեհ այդ կոթողը կարծես լցված լիներ հազարավոր ձայներով, իսկ մենք նույնպես թողեցինք մեր ձայնը` կատարելով շարականներ։ Տիկին Կարինեն այդ ողջ ընթացքում ներկայացնում էր հայրենի բնօրրանը։

Հաջորդ կանգառը մեզ հյուրընկալած հանքարդյունաբերական ընկերությունն էր։ Բոլորս շատ տպավորված էինք,մեզ ներկայացրեցին հանքի տարածքը և գործունեությունը։

Այնտեղից շարժվեցինք դեպի Ճանկաթաղ համայնք` ծանոթանալու գյուղին, սովորողներին և դասավանդողներին։

Շրջայց Ճանկաթաղով` սովորողները մեզ ներկայացրեցին իրենց գեղեցիկ գյուղը,պատմեցին պատմությունը։ Սովորողներին ուսուցանեցի հոգևոր ստեղծագործություն, «Առավոտ Լուսոյ» շարականը։

Շրջայցի վերջին կետը մշակույթի փոքրիկ տնակն էր,որտեղ Լաերտ Գրիգորյանը ուսուցանեց ազգային պարեր,իսկ ես պարերգեր։

Օր երրորդ`

Օր երրորդը նշանավորվեց Ճանկաթաղի սովորողների և դասավանդողների հետ միասին բարձունքի հաղթահարմամբ։

Արշավ դեպի Քոլատակի Հակոբավանք։

Հրաշք վանական համալիր,որտեղ մեր աղոթքը բարձրացրեցինք առ Աստված,Վանահոր հետ միասնական աղոթքի կանգնեցինք, բակում ազգային երգ ու պարով հրաժեշտ և մինչ հանդիպում միմյանց ցանկանալով։

Օր Չորրորդ`

Վերադարձի օրը նույնպես շատ հագեցած էր․ կանգառ կատարեցինք Գանձասարում, ապա Խնձորեսկում։

Հավելված`

Այստեղ կգտնեք մասնակիցների հղումները իրենց գործունեություններով:

«Արցախի կանչով» Անահիտ Ամիրխանյան

Հանդիպում Ճանկաթաղի դպրոցականների հետ

Բացահայտում ենք Արցախ

Անի Ավետիսյանի բլոգ Русское школьное тв.

Կաշենի հանքաարդյունաբերական գործարանի աշխատանքները — Գայանե Սարգսյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s