Design a site like this with WordPress.com
Get started

«Լիսիցյանական օրերին համատեղ երգ ու պար …». Նախագիծ

Համագործակցային նախագիծ` Տաթև Մանվելյան

Պատասխանատուներ՝ Տաթև Մանվելյան և Արմենուհի Սոկրատունի

Վայր` Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Օր, ժամ` նույեմբեր 25, 13:00

Իրականացման վայր` Հյուսիսային դպրոց Գեղարվեստ, Artասահման

Ժամանակահատված` նոյեմբեր ամիս Լիսիցիանական օրեր

Տարիքային խմբեր՝ 1-5-րդ դասարանների սովորողներ

Մասնակիցներ` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի և Արևելյան դպրոցի երաժշտական ընտրության գործունեության խմբեր,դասավանդողներ, ծնողներ և ցանկացողներ։

Նպատակ`

  • Ընտրության խմբերի համագործակցություն
  • փորձի փոխանակում
  • Լիսիցյանական օրերին կրթահամալիրի նվագող և պարող խմբերի միավորում

Ընթացք՝

Ծրագրում՝

  • Փափուռի պարերգ
  • Հայկանուշ
  • Հոպ շորորա
  • Բատոլա ջան
  • Հոյ նար (գյոնդ)

Նվագարաններ`

  • Շվի
  • Հարվածային

Բառեր՝

Փափուռի պարերգ

  1. Նանայ, նանայ, փափուռի,
    Նանայ, նանայ, փափուռի,
    Փափուռի ջան, փափուռի,
    Փափուռի ջան, փափուռի:
  2. Ջուր է գալիս էն սարից,
    Նանայ, նանայ, փափուռի,
    Կաթում է մարմար քարից,
    Նանայ, նանայ, փափուռի:
  3. Արև ելավ էն սարից,
    Նանայ, նանայ, փափուռի,
    Կաքավ կանչեց էն քարից,
    Նանայ, նանայ, փափուռի:
  4. Խնձոր ես ծառի վրա,
    Նանայ, նանայ, փափուռի,
    Ծաղիկ ես սարի վրա,
    Նանայ, նանայ, փափուռի:
  5. Անուշ տաղ ասող բըլբուլ,
    Նանայ, նանայ, փափուռի,
    Կանգնել ես քարի վրա,
    Նանայ, նանայ, փափուռի:
  6. Մտա բլբուլի բաղը,
    Նանայ, նանայ, փափուռի,
    Երգեցի անուշ տաղը,
    Նանայ, նանայ, փափուռի:

Հոպ, շորորա 

Հոպ, շորորա, շորորա, 

Հոպ, շորորա, Շողեր ջան: 

Հոպ, շորորա, հովն անուշ, 

Հոպ, շորորա, շորորա, 

Դու խորոտիկ, պագն անուշ, 

Հոպ, շորորա, շորորա,

 Քելա, արի` քեզ տամ նուշ, 

Հոպ, շորորա, Շողեր ջան: 

Շողեր նըստավ նախշ կաներ,

Հավեր էկան, «քիշ» կաներ, 

Պառավն էկավ, «վո՛ւյ» կաներ։ 

Կաքավն էլավ զընարին, 

Գլուխ հանեց դեմ քարին, 

Արեւ շողաց Շողերին: 

Հայկանուշ 

էսօր նորը նորել ա, Հայկանուշ,

Նորել ա, բոլորել ա, Վարդանուշ: 

Ես մի պուճուր երկաթ եմ, Հայկանուշ,

Երդիկի սուր մկրատ եմ, Վարդանուշ: 

Կայնել ես պատի տակը, Հայկանուշ,

Կըցոլա մատնուտ ակը, Վարդանուշ։ 

Եկա, ձեր դըռնով անցա, Հայկանուշ,

Չասիր՝ արի մեր բակը, Վարդանուշ։ 

Հայկուշը հոս է, հոս է, Հայկանուշ,

Վարդուշի թուշը փոս է, Վարդանիշ։

Աստված սիրող, բան չասե, Հայկանուշ,

Մեկ ու ճար է, ափսոս է, Վարդանուշ։ 

Հոյ նար 

(գյոդ) 

Հոյ նար, ջանըմ նար, 

Հոյ նար, ջանըմ նար,

— Մե հավըմ կար, վիզն էրկեն էր, 

Հոյ նար, ջանըմ նար, 

Հոյ նար, ջանըմ նար, Հոյ նար, ջանըմ նար,

Ճըտերն իտեւ տասնմեկ էր, 

Հոյ նար, ջանըմ նար: 

— Աղվեսն ի տվեն կըմըկմըկեր,

Աղվեսն ասաց` իմ տեղ նեղ ի,, 

Հավու ճըտեր փորիս դեղ ի:

Աղվես նըստեր վեր տախտակին,

Պոչն ի տընկե դեհ տան տակին:

Աղվես էկավ տափիկ-մափիկ,

Քանց մեր կատուն կանափըտիկ,

Հավու ճըտերն արաց խորոտիկ: 

Բատոլա ջան 

Տանձի ծառը բարձըր ա, 

Բատոլա ջան, բատոլա, 

Վրրի տանձը քաղցըր ա, 

Բատոլա ջան, բատոլա, 

Գընանք՝ պապին հարցընենք, 

Բատոլա ջան, բատոլա,

 Թե որ չըտա, փախցընենք, 

Բատոլա ջան, բատոլա 

Այ օրոն, օրոն ծաղիկ, 

Կարմիր ու տորոն ծաղիկ, 

Գոգնոցի բոլորն օյ ա, 

Բոյը չինարի բոյ ա: 

Բալի ծառը ցածըր ա, 

Վըրի բալը հասել ա, 

Գընանք նանին հարցընենք, 

Թե որ չըտա, փախցընենք: 

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s