Design a site like this with WordPress.com
Get started

«Կինետոգրաֆիան ժամանակին ընդառաջ» վերաիմաստավորում — ամփոփում

«Լիսիցյանական օրեր»

Լիսիցյանական օրերի շրջանակում ես և Մերի Գարեգինյանը ձեռնարկեցինք թերևս բարդ, սակայն շատ հաճելի և հետաքրքիր աշխատանք, նվիրված կինետոգրաֆիայի ուսումնասիրմանը և ներկայացմանը սեբաստացիական միջավայրին։

Քաջ գիտակցելով, որ սա ինչպես կստանա դրական, այնպես էլ բացասական տրամադրություններ մենք հաստատակամ և բարեխղճորեն կատարեցինք այն։

Սակայն յուրաքանչյուր պրոֆեսյոնալ մարդ` այդ թվում նաև մենք չէինք կարող նման մանրուքներից ելնելով չուսումնասիրել, այնքանով` որքանով տրված էր ժամանակահատվածը։

Ներկայացումը իրականացավ Արևելյան դպրոցի Վերնատանը։

Ներկաների թվում էին կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի Հասմիկ Մաթևոսյանի խումբը իր գլխավորությամբ և Կարինե Գրիգորյանի Ավագ դպրոցի խումբը և դասավանդողներ Լաերտ Գրիգորյանն ու Սվետա Ճաղարյանը և ծրագրի ղեկավար` Սյուզի Մարգարյանը, այնուհետև մեզ միացավ նաև տիար Բլեյանը իր դիտարկումներով։

Ունեցանք այս ամենով հետաքրքրված ակտիվ լսարան` հարցադրումներով և ինքնուրույն վերլուծելու ցանկությամբ լեցուն։

Այս ամենը թերևս կատարված է մասնակի, սակայն ունի և կրում է շարունակական բնույթ` անկախ վայրից և ժամանակից։

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պատրաստակամ եղան և աջակցեցին։

Լուսանկարները՝ Հասմիկ Մաթևոսյանի

Կինետոգրաֆիա

Կինետոգրաֆիա սահիկահանդես👇

 Հայ ազգագրագետ, բանահավաք, արվեստաբան, պատմական գիտությունների դոկտոր Սրբուհի Լիսիցյանը ծնվել է 1893թ․ հունիսի 28-ին Թիֆլիսում, հայտնի ազգագրագետ Ստեփան Լիսիցյանի ընտանիքում։ Լիսիցյանը մանկուց առընչվել է Թիֆլիսի մշակութային կյանքին, թրծվել այդ մթնոլորտում։

1930 թվականին Լիսիցյանը հաստատվում է Երևանում։ Նրա ջանքերի շնորհիվ նույն թվականին Երևանում բացվում է «ռիթմի, պլաստիկայի և ֆիզկուլտուրայի» ուսումնարանը (հետագայում՝ «ռիթմի և պլաստիկայի ստուդիա»)։ Նա ղեկավարում է սովորողների ազգագրական համույթը և ստուդիան։ Նրա անմիջական մասնակցությամբ 1936 թվականին բացվում է պարարվեստի ուսումնարանը։ Լիսիցյանը դառնում է ուսումնարանի առաջին տնօրենը։

1930 թ․- ից սկսված Լիսիցյանը սկսում է հավաքագրել ազգագրական պարեր և թատերական ներկայացումներ։

Նա լինելով  բակետմայստեր, պատմաբան և ազգագրագետ կարողացավ արժեքավորել հայ պարարվեստն ու թատրոնը։ Նա կարողացավ ցույց տալ թե որքան խորքային է հայ պարարվեստը։

Պատահական չէ որ նրան կոչում են «Հայ պարի Կոմիտաս»։ Ինչպես Կոմիտասը այնպես էլ նա կարողացավ ուսումնասիրել և իր կողմից ստեղծված գրառման համակարգի միջոցով գրառել դեռ վաղ անցյալում գոյություն ունեցող հայկական պարանմուշները։

1940 թ․-ին Լիսիցյանը Մոսկվայում հրատարակեց իր «Շարժման գրառում (կինետոգրաֆիա)» գիրքը, որում ներկայացված համակարգը մինչ օրս միակն է հետխորհրդային ողջ տարածքում և թերևս համակարգերից ամենաանթերին։ Մինչ այդ նման փորձեր արել են 15-րդ դարում Մարգարիտա Ավստրիացու, 20-րդ դարում Ռուդոլֆ Ֆոն Լաբանի ու Անտոնին Մենյեյի կողմից, սակայն որոնք թերի էին և պարային շարժումներիլիարժեք և ճշտգրիտ գրառման հնարավորություն չեին տալիս։

Կաքավագրություն (կաքավ-պար և գրություն բառերից), պարագրություն, կինետոգրաֆիա (κίνησιζ— շարժում և գրաֆիա), պարի, լայն առումով՝ շարժման գրանցում։

Կինետոգրաֆիայի հեղինակ Սրբուհի Լիսիցյանը, ահռելի բանահավակչական աշխատանք իրականացնելով հանդերձ, իր իսկ ստեղծած համակարգով հասցրեց հրապարակել ընդամենը 2 պար՝ շորոր և «Լաչինի բանա»։

Կինետոգրաֆիան ունի սակավաթիվ նշանագրերը՝24։ Լիսիցյանի շարժման ձայնագրման տեխնիկան ունի մի շարք առավելություններ։ Կինետոգրաֆիայի նիշերը շատ պարզ ու տրամաբանական են։ Ամբողջ գրառումն ընթանում է շատ ժողովուրդների համար սովորական գրավոր ձևով՝ ձախից աջ: Շարժման ռիթմը գրառելու շնորհիվ լուծվում է երաժշտական և շարժողական տեքստերի հարաբերակցության խնդիրը։

Բայց հիմնական հայտնագործությունը տարածության մեջ մարմնի դիրքի թղթի վրա մաթեմատիկորեն ճշգրիտ ամրագրման սկզբունքն է՝ ըստ հետևյալ չափորոշիչների՝ երկարություն, լայնություն և բարձրություն, որոնք  համարվում են երկրաչափական հարթություններ։ Նոր մեթոդիկան հնարավորություն է տվել հեշտությամբ վերլուծել շարժումը ամբողջությամբ, և յուրաքանչյուր առանձին հաշիվներում։

Սրբուհի Լիսիցյանի Կինետոգրաֆիա համակարգի հիմնաքարերից են շարժման գրառման նշանները: Ստորև ներկայացված է հատված Ս. Լիսիցյանի «Շարժման գրառում (կինետոգրաֆիա)» գրքից, որտեղ զետեղված են շարժման գրառման նշաները՝ իրենց մեկնաբանությամբ:

Ս. Լիսիցյանը կարեւորել է նաեւ շարժման գրառման նշանների ճշգրիտ չափսերը, որոնք նույնպես ներկայացված են իր գրքում:

Հայկական պարերին բնորոշ կինետոտակտի գծագրերում առանձնանում են վեց հիմնական բաղադրիչներ ՝ «Երաժշտություն»,«Ռիթմ», «Գլուխ, իրան, ձեռքեր», «Ոտքեր»,«Զսպանակներ», «Ոտնահետքեր»: Կաքավագրի սկզբում մարմնի ելման դիրքը եւ երաժշտական առանձնահատկությունները ներկայացվում են վերոնշյալ բաղադրիչների միջոցով: Կինետոտակտը սկսվում եւ ավարտվում է երկու զուգահեռ ուղղաձիգ գծերով եւ վերջակետի նշանով:

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s