Design a site like this with WordPress.com
Get started

Ամանոր և Սուրբ Ծնունդ. Նախագիծ

Վայր՝ Հյուսիսային դպրոց՝ Գեղարվեստ

Ժամանակահատված՝ Դեկտեմբեր

Մասնակիցներ՝ ընտրության գործունեության երաժշտական խմբեր,1-3-րդ դասարաններ

1.Նպատակ՝

Սովորողներին ներկայացնել ազգային և այլ ազգերի մշակույթի հետ։ Ինչպե՞ս ենք նշել մենք` հայերս Ամանորը,և ինչպես են նշել այլ ազգերը։Ծանոթացնել և սովորեցնել Ամանորյա և Սուրբ Ծննդյան ստեղծագործություններ։

Չմոռանալով,որ այս ամենը կատարվում է տարվա այն եղանակին,երբ տեղում է ձյունը,և որն էլ պատճառ է հանդիսանում այս հեքիաթի:

2.Ընթացք՝

  • Սովորում են Ամանորյա և Սուրբ Ծննդյան ստեղծագործություններ
  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Ամանորի և Սուրբ Ծննդյան պատմություննեը (2-3-րդ դասարաններ )
  • Սովորողները դիտում են տարբեր մուլտֆիլմեր, <<Ամանորյա և Սուրբ Ծննդյան>>

3. Արդյունքները՝

Մասնակիցները կիմանան

  • Ինչպէս ենք տոնել մենք
  • Այլ ժողովուրդները ինչպե՞ս են տոնում
  • Ե՞րբ են այն տոնել և տոնում
  • Ի՞նչ սովորույթներ կան տարբեր մշակույթներում

կկարողանան

  • համացանցից, այլ աղբյուրներից գտնել Ամանորի և Սուրբ Ծնունդի մասին նյութեր (2-3-րդ դասարաններ )
  • Կատարել այլ լեզուներով ստեղծագործություններ

4.Հետևություն՝

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարության մեջ,ինչպե՞ս օգտագործեց իր հնարավորությունները երգերը կատարելիս:

5.Արդյունք՝

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել հյուսիսային դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

6.Նյութեր՝

7.Սուրբ Ծննդյան և Ամանորյա երգեր՝

Ուսումնական նյութեր՝ըստ տարիքային խմբերի

2-3-րդ դասարաններ

Անգլերեն՝

Հայկական՝

1-ին դասարան՝

ՁՅՈՒՆԸ

Ռուբեն Հախվերդյան

Ձյունը երկար սպասեց

Գիշերվա խորհրդին,

Մինչև լույսերը հանգան,

Ու ձայները լռեցին:

Ու հանկարծ գիշերվա մեջ

Ինչ-որ բան զրգնգաց,

Խենթի պես պարելով

Փաթիլներն իջան ցած:

Ձյունը գալիս է դանդաղ,

Ձյունը իր երգն է երգում,

Ձյունը իջնում է թել-թել,

Ձյունն իր հեքիաթն է պատմում:

Արծաթե թիթեռնիկներ՝

Պոկված կապույտ հեքիաթներից,

Թևածելով իջան ներքև,

Երգով լցրին քաղաքը ծեր:

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն:

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն:

Ձյունը գալիս է դանդաղ,

Ձյունը իր երգն է երգում,

Ձյունը իջնում է թել-թել,

Ձյունն իր հեքիաթն է պատմում:

Ոսկեծամ գեղեցկուհի,

Առանց քեզ ես չեմ ապրի,

Առանց քեզ ձյունը ճերմակ,

Ա՜խ, շուտով կդադարի:

Հայտնվի՛ր գիշերվա

Իրական հեքիաթում,

Որ մինչև լուսաբաց

Մեզ իր գիրկն է առնում:

Ձյո՜ւն, սպիտա՜կ ձյուն,

Մեղքերիս բե՜ր թողություն,

Սպիտակ ձյո՜ւն, իմ ճերմա՜կ քնքշություն,

Սպիտակ ձյո՜ւն, իմ ճերմա՜կ մանկություն:

Արծաթե թիթեռնիկներ՝

Պոկված կապույտ հեքիաթներից,

Թևածելով իջան ներքև,

Երգով լցրին քաղաքը ծեր:

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն:

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն:

1974թ.

Ձյուն

Ձյունը այս տաք չի թափվում իզուր,
Նա երկնքից, հավատա, հուշում է հեռավոր լուրը,
Որ կփայլի լուսավոր ու լուռ, վեհ ու բարի ճանապարհ,
Թող այս երկինքը մեր մեծ տունը լինի, ճերմակ մի տուն,
Ձյունը այս տաք չի ստում, լսեք, ձյունն է խոսում…

(Կրկներգ).
Ձյունը դու նայիր, անվերջ իջնում է,
Ձյունը դու նայիր, անվերջ իջնում է,
Ու այսուհետ երազն է լինելու:
Շաղը երկնքի շառագունում է,
Շաղը երկնքի շառագունում է,
Հար-հարատև այս պահն է լինելու: (2x)

Թող քարանա այս անդորրը ջինջ,
Թող միանա ինձ ու քեզ, — ասում են այս փաթիլները,
— սեր ու բացի այդ սիրուց ոչինչ,
Մեր ափերում պարզ ու վես:
Թող այս երկինքը մեր մեծ տունը լինի, ճերմակ մի տուն,
Ձյունը այս տաք չի ստում, մաքուր, թովիչ ու թարմ, ձյունն է խոսում:

(Կրկներգ).
Ձյունը դու նայիր, անվերջ իջնում է,
Ձյունը դու նայիր, անվերջ իջնում է,
Ու այսուհետ երազն է լինելու:
Շաղը երկնքի շառագունում է,
Շաղը երկնքի շառագունում է,
Հար-հարատև այս պահն է լինելու: (3x)

Ձյունը դու նայիր, անվերջ իջնում է,
Ձյունը դու նայիր, անվերջ իջնում է…

Նոր տարի

Խոսքերի հեղինակ՝ Վ. Անդրեասյան

Երաժշտության հեղինակ՝ Ա. Գրիգորյան

Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է,

Այսօր ի՞նչ օր է, ասա՛,

Սպասում են, տե՛ս, այս աշխարհում բոլորը,

Այսօր ի՞նչ օր է, ասա՛,

Ինչու՞ է, որ իմ սրտում կա հիմա երգ ու պար,

Վաղուց կորած մի աշխարհ, հեռավոր մանկության լույս աշխարհ:

Գուցե կորչում է մի օր մանկությունը,

Եվ մի օրով ետ գալիս,

Եվ Նոր տարի է այդ օրվա անունը,

Նա լույսերով է գալիս,

Գալիս է նա ու թակում բոլորիս դուռը փակ,

Գալիս է նա, որ նորից հավատանք ու սիրենք, ու խնդանք:

(ԿՐԿՆԵՐԳ)

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ, Նոր տարի, մանկացրու ու փոխիր,

Մեր Նոր տարի, գալդ բարի,

Մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր:

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ, Նոր տարի, փայփայիր քո սիրով,

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ , Նոր տարի, փարատիր հույսերով:

Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է,

Այսօր ի՞նչ օր է, ասա՛,

Սպասում են, տե՛ս, այս աշխարհում բոլորը,

Այսօր ի՞նչ օր է, ասա՛,

Ինչու՞ է, որ իմ սրտում կա հիմա երգ ու պար,

Վաղուց կորած մի աշխարհ, հեռավոր մանկության լույս աշխարհ:

(ԿՐԿՆԵՐԳ)

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ, Նոր տարի, մանկացրու ու փոխիր,

Մեր Նոր տարի, գալդ բարի,

Մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր:

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ, Նոր տարի, փայփայիր քո սիրով,

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ , Նոր տարի, փարատիր հույսերով:

Դու, Նոր տարի,

Դու, Նոր տարի,

Մեզ, Նոր տարի, մանկացրու, փոխիր,

Մեր Նոր տարի, գալդ բարի,

Մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր:

Նոր Տարվա հանդես

Երաժշ.՝Ռոբերտ Ամիրխանյան,խոսք՝Ն.Միքայելյանի

Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես,

նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես,

Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,

դիմակներ պես-պես, դիմակներ:

Հյուր կգա շուտով ձմեռ պապին,

Ներս կգա` մեծ պարկը շալակին,

Ձյունանուշն էլ` երգը շուրթերին,

Շուրջը կխմբի ժիր մանուկներին:

Թիկ թակ մանուկներ մեծ շրջան բացեք,

մեծ շրջան բացեք, մեծ շրջան բացեք,

Ինչպես զանգակներ, զանգակներ ուրախ,

երգով ու պարով զնգացեք:

Զարդարել ենք մենք եղևնին պայծառ,

Տոնածառը մեր, տոնածառը մեր,

Դուրսը`ձյուն-ձմեռ, իսկ ներսում պայծառ,

Իսկ ներսում` անթիվ ծաղիկներ:

Սուրբ Ծնունդ

1.Գիշերն իջավ մեղմիկ,լուռ,

Մութ է երկիրն ու տխուր:

Հանկարծ աստղ մը վառ շողերով,

Հայտնվեցավ աշխարհին բարի լուր:

2.Մսուրն պզտիկ,աղքատիկ,

Կարծես դարձավ արքունիք,

Այնտեղ ծնավ խոնարհ արքան,

Որպեսզի միշտ մարդ ըլլա երջանիկ:

Ջան եղևնու  ծառ

Ջան եղևնու ծառ,

Քեզ հազար բարև,

Մեր տոնը պայծառ,

Դու ես զարդարել։

Գալիս ես հանկարծ,

Հեքիաթ հյուրի պես,

Զարդերդ կապած,

Ողջունում ես մեզ։

Լույսերի ծովում,

Մանկական խաղով,

Քո գովքն ենք անում,

Անուշիկ խաղով։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s