Տյառենընդառաջի Ծրագիր


Նախագիծ՝ «Տյառենընդառաջի»

Վայր` Քոլեջի ներքին բակ

Օր` 15 փետրվար

ժամ՝ 11:30

Մասնակիցներ` 2-ից 5 տարեկաններ

Ծեսի մասնակիցներ՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի նախակրթարանի սաներ, ուսանողներ, դասավանդողներ, ծնողներ, ցանկացողներ

Ծրագրում՝

Կրակի շուրջ կհնչեն ազգային երգ ու պար, խաղեր

ծիսական երգեր և պարերգեր՝

Պարեր`

  • Թամզարա
  • Փափուռի
  • Բուլուլ

Երգերի տեքստեր`

Տրընդեզ

Տերընդեզ, դարմանը կես,
Առ հաց ու կես, ելիր գեղես,
Տերընդեզ, դարմանը կես,
Առ հաց ու կես, ելիր գեղես:
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես,
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես:
Տերընդեզ, դարմանը կես,
Առ մանգաղը, ել խոտի դեզ,
Տերընդեզ, դարմանը կես,
Առ մանգաղը, ել խոտի դեզ:
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես,
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես:
Տերընդեզ, փեշդ վառե,
Որ ազատես օձե, չարե,
Տերընդեզ, փեշդ վառե,
Որ ազատես օձե, չարե:
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես,
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես:

Այլի հո՜

Եկանք, եկանք, այլի հո՜

Ինչու եկաք, այլի հո՜

Աղջկա տեսիլ, այլի հո՜

Աղջիկ չունենք, այլի հո՜

Տեսել ենք, տեսել, այլի հո՜

Որտեղ եք տեսել, այլի հո՜

Ձեր այգու մեջ, այլի հո՜

Ինչ էր անում, այլի հո՜

Թել էր մանում, այլի հո՜

Ինչ կաչ գլխին, այլի հո՜

Կապույտ լաչակ, այլի հո՜

Ինչ կար մեջքին, այլի հո՜

Արծաթ գոտի, այլի հո՜

Ինչ կար ոտին, այլի հո՜

Կարմիր մաշիկ, այլի հո՜

Բա ոնց եկաք, այլի հո՜

Պռատ գառով, այլի հո՜

Պոչատ հավով, այլի հո՜

Տատիս տատի ծակված թավով, այլի հոոոո՜…..

Պսակ-պսակ

Պսակ-պսակ

Տիկնի պսակ.

Փեսեն էկավ՝

Լիքը քսակ,

Տիրնանինե, տիրնանինե,

Զուռնի ձենը

Գեղով մին է…

Բոյը՝ չինար,

Մեջքին՝ քամար,

Աչքերը՝ ծով,

Ունքը կամար,

Տիրնանինե, տիրնանինե,

Զուռնի ձենը

Գեղով մին է…

Այ,ֆորկա

Այ ֆորկա, ֆորկա, ֆորկա

էսօր մեր տուն հարսնիս կա:

Էսօր մեր տուն հարսնիս կա,

Կոլոտ փեսուն բեղ չկա:

Այ ֆորկա, ֆորկա, ֆորկա

էսօր մեր տուն հարսնիս կա:

Թավեն ծակ է եղ չկա,

Փեսեն եկավ տեղ չկա:

Այ ֆորկա, ֆորկա, ֆորկա

էսօր մեր տուն հարսնիս կա:

Ջան ֆորկա,ֆորկա,ֆորկա,

Էսօր մեր տուն հարսնիս կա։


Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started